Այսօր կհայտարարվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ հրաժարական չի տվել, բայց այդ հարցը կարելի է լուծված համարել այն առումով, որ դրա վերաբերյալ որոշումն արդեն կայացված է:

Պարզապես այսօր դա ՀՀԿ ԳՄ, այնուհետեւ խորհրդի նիստում կհաստատվի, կամ Սերժ Սարգսյանն այդ մասին կուսակցության վերնախավին կհայտնի: Կարծես թե արդեն հաստատված է նաեւ այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնին կնշանակվի «Հայռուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որին այդ նպատակով Ռուսաստանից Հայաստան են բերել:

Մինչդեռ Հանրապետական կուսակցության հատկապես ԳՄ անդամները երեկ ամեն կերպ խուսափում էին այդ թեմային անդրադառնալ: Նրանք խուսափում էին հաստատել, որ, այո, այսօրվա նիստերում Հովիկ Աբրահամյանի եւ իր կառավարության պաշտոնանկության ու ապագա վարչապետի նշանակման հարցերն են քննարկվելու: Անգամ այն հանգամանքը, որ խորհրդի նիստերը ՀՀԿ-ում հազվադեպ երեւույթ են, տարին ընդամենը մի քանի անգամ են հրավիրվում եւ հրավիրվում են միայն կարեւոր իրադարձությունների, այդ թվում նաեւ վարչապետի ու կառավարության հրաժարականի դեպքում, միեւնույն է, ՀՀԿ-ականները չէին ցանկանում լրագրողների հետ շփվել եւ այդ թեմային վերաբերող հարցերին պատասխանել:

«Գործադիր նիստին երբ հետեւում է խորհրդի նիստը, դա շատ կարեւոր իրադարձությունների դեպքում է լինում, դա կարող է վերաբերել ինչպես կառավարությանն ու ԱԺ-ին, այդպես էլ ներքաղաքական կարեւոր իրադարձություններին: Վաղն այդպիսի օրերից մեկն է: Իսկ թե ինչ հարցեր կքննարկվեն, տեղում պարզ կդառնա, նիստի օրակարգը հայտնի չէ»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Աժ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը:

Բայց այսքանը շեշտելուց հետո անգամ նա զգուշացավ հաստատել, որ այսօրվա իրենց քննարկման թեման հենց այդ հրաժարականներն են:  Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում գրեթե նմանատիպ պատասխաններ տվեց նաեւ ՀՀԿ ԳՄ մեկ այլ անդամ՝ Ռուբեն Թադեւոսյանը, որը նույնպես խուսափեց հաստատել, որ Աբրահամյանը հրաժարական է տալու: Իսկ այսօրվա նիստերին կարող է քննարկվել նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու հարցը, որի մասին իր վերջին ելույթում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: «Ազգային համաձայնության կառավարությունը կապվում էր 2017թ. խորհրդարանական ընտրությունների հետ, եւ փոփոխությունների անհրաժեշտությունը կարող է բերել այդ գաղափարի իրականացմանը»,- հավելեց Նիկոյանը՝ չբացառելով, որ այն կարող է ձեւավորվել նաեւ մինչեւ գարնանային ընտրությունները:

Իսկ ինչ վերաբերում է Հ. Աբրահամյանի հրաժարականին, ապա, մեր տեղեկություններով, անցած հինգշաբթի օրը տեղի ունեցած ԳՄ նիստի ժամանակ նրա մտքով անգամ չէր անցնում, որ ընդամենը օրեր անց իրեն նման ճակատագիր է սպառնում: Ս. Սարգսյանն իր այդ մտադրության մասին նրան ու կուսակցության վերնախավին անցած շաբաթ տեղյակ չի պահել: Իսկ այսօր արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Հ. Աբրահամյանը կրկին կնշանակվի ՀՀԿ շտաբի պետը 2017թ. խորհրդարանական ընտրությունների համար: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2011թ., երբ Ս. Սարգսյանը նրան ինչ-որ դավադրության մեջ մասնակից լինելու պատճառով պաշտոնանկ արեց ԱԺ նախագահի պաշտոնից ու նորից շտաբի պետ նշանակեց: Իհարկե, ընտրությունների կազմակերպման ողջ գործընթացը, ըստ ՀՀԿ-ականների, նրան չի վստահի այնպես, ինչպես չի վստահել 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Հ. Աբրահամյանը որքան էլ ՀՀԿ անդամ եւ իշխանության ներկայացուցիչ է, սիրում է գործընթացներն իր օգտին աշխատեցնել: Այդ պատճառով էլ Ս. Սարգսյանը երբ նրան կարեւոր պոստի է նշանակում, վերահսկողությունն անպայման իր ձեռքում է պահում: Ենթադրվում է, որ Սարգսյանը թույլ չի տա նաեւ, որ հսկայական ֆինանսական եւ որոշ մարդկային ռեսուրսների տիրապետող Հ. Աբրահամյանը հեռանա ու գործի իր դեմ: Հնարավորինս մոտ կպահի, որ այդպիսով թույլ չտա դառնալ իր հակառակորդը կամ մրցակիցը:

Իսկ ինչ վերաբերում է Կ. Կարապետյանին, ապա նա, ինչպես խոսում են իշխանական շրջանակներում, լինելու է ընդամենը անցումային վարչապետ, մինչեւ որ խորհրդարանական կառավարման համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի, որի դեպքում արդեն երկրի ղեկավարը հենց գործադիր մարմնի ղեկավարն է լինելու: Այնպես, ինչպես ընդամենը տասը ամսով Երեւանի անցումային քաղաքապետ նշանակվեց, երբ Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո այդ պաշտոնից հեռացվեց Գագիկ Բեգլարյանը: Կարապետյանի ընտրության հարցում, ասում են, մի քանի գործոններ են դեր ունեցել: Նախ այն, որ նա ընդունելի է Ռուսաստանի կողմից, եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի մերժի նրա հետ շփումներն այնպես, ինչպես մերժում էր Աբրահամյանի դեպքում:

Կարապետյանը համեմատաբար ավելի գրագետ եւ ներկայանալի պաշտոնյա կարող է լինել գոնե ԵՏՄ շրջանակներում, չունի ռուսերեն լեզվով հաղորդակցվելու խնդիր: Իհարկե, նա «Հայռուսգազարդ» ընկերությունում լավ ղեկավար է եղել, բայց դա չի նշանակում, որ կարող է նաեւ ՀՀ լավ վարչապետ լինել: Եթե այդ ընկերությունը փողի մեջ թաղված էր, եւ Կ. Կարապետյանն, այսպես ասած, եղած տեղից լավ վարչարարություն էր իրականացնում, ապա Հայաստանը պարտքերի մեջ կորած է, ամեն ամիս աշխատավարձ ու թոշակ վճարելու խնդիր ու տնտեսական կտրուկ եւ գրագետ բարեփոխումների խիստ անհրաժեշտություն ունի: Այդպիսով նա պետք է լինի ՀՀ ճգնաժամային վարչապետ: Կհաջողի՞ նա լուծել ՀՀ տնտեսության առաջ կանգնած ծանր խնդիրները, այլ պաշտոնյաների նման չի՞ գայթակղվի իր վարչական լծակները սեփական մենաշնորհային բիզնեսին ծառայեցնելուց: Չէ որ նա ներտնային գազասպասարկման ծառայության մենաշնորհ հանդիսացող «Էյ Ի Ջի» ընկերության սեփականատերերից է, ինչպես նաեւ ունի պլաստմասե խողովակների արտադրություն: Տնտեսական բարեփոխումներ իրականացնելու դեպքում կունենա՞ բավարար ինքնուրույնություն, համարձակություն, անգամ՝ ցանկություն: Ընդամենը մի քանի ամիս, առավելագույնը կես տարի է անհրաժեշտ այս ամենը հասկանալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5088 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել