Հիշեցնենք, որ ամեն տարի փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Կարգավորման ենթակա հարցերից են նաև աշխատաժամանակի կազմակերպումը, հղի կամ կերակրող մայրերի՝ աշխատավայրում անվտանգության և առողջության բարելավումը:
Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:
«Չէ, կներեք, կոռեկտ չի լինի: Որովհետեւ պետք է արդեն պայմանավորվածություն լինի, ստորագրություն լինի հետո: Եթե լուծում եղավ, այս կամ այն կերպ աշխատելու է հանքը»:
Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
Դրա համար նախկինները ստեղծել էին այնպիսի տնտեսական համակարգ, որտեղ հարստությունը կուտակվում էր միայն իրենց «նեղ կռուգի» ձեռքում, իսկ հասարակության ճնշող մեծամասնությունը հազիվ օրվա հաց էր վաստակում,
Դեռ լավ է, որ Ադրբեջանին ուղերձներ չեն հասցնում, թե «դե պրծեք-մի բան արեք, չե՞ք տեսնում, որ սրանք խաղաղության համաձայնագիր ստորագրող ու միակողմանի զիջումներ անող չեն»:
Հարցին, թե պլաններ կա՞ն մոտ ապագայում կրճատումների հաշվին պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, Աղաջանյանը պատասխանեց. «Այո, կարելի է արձանագրել այդպիսի բան»:
ԼՀԿ խմբակցությունից էլ մի շարք պատգամավորներ իրենց ելույթներում բազմիցս նշեցին, թե այս օրերի քննարկումներն անցան որոշակի անհադուրժողականության եւ մուննաթի մթնոլորտում:
Հակոբ Արշակյանը նշեց, որ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների եւ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում է մշակվել այս նախագիծը:
Նույնաբովանդակ առաջարկ ներկայացրել էր նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը եւս մերժվեց:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։
ՊԵԿ-ից 28 ավտոմեքենա կստանա պետական գույքի կառավարման կոմիտեն, 5 մեքենա՝ քննչական կոմիտեն, 6-ական ավտոմեքենաներ՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ու Արցախի ֆինանսների նախարարությունը։
Սահմանամերձ 16 համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում կտրամադրվի։
Փաշինյանը նկատեց, որ սա կարևոր թեմա է, եւ կառավարութան հետ պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։
Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեով, ընկերություններով։
Հարցերից տասնութը չզեկուցվող են։
Կառավարությունը փորձում է իրեն դիրքավորել որպես ընդամենը տնտեսության բնականոն զարգացման սպասարկու, իսկ տնտեսվարողները համառորեն պահանջում են «խազեին» ու «կռիշ»:
Դեսպանը նշել է, որ պատվով է ստանձնում երկկողմ բարեկամական կապերն ամրապնդելու հանձնառությունը եւ այդ նպատակով կգործադրի առավելագույն ջանքերը:
Մենք ասում ենք շատ պարզ մի բան, որ կառավարությունն ունի պատասխանատվության եւ անելիքի իր բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացի ունի պատասխանատվության եւ անելիքի իր բաժինը։
Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի նախագծի քննարկումը։ Հարցը դրվեց քվեարկության եւ ծրագիրն ընդունվեց։
Պատկերավոր ասած՝ մի մասը ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որը ստացել է իր կարդացած գրքերից, իսկ մյուս մասը խոսում էր այն մասին, որ ինքը պատրաստվում է նոր գիրք գրել։
Բաբաջանյանն այս ծրագրում տեսել է արձանագրում այն մասին, որ մենք առաջիկա տարիներին լինելու ենք ոչ թե համաշխարհային քաղաքակրթության ու անվտանգության մատակարար, այլ ընդամենը սովորական սպառող։
Մեր գործընկերները փորձում էին համոզել, որ կա երրորդ ճանապարհ: Չկա՛, ասում էինք մենք, մենք ասում էինք՝ կամ սա անում ենք, կամ չէ։ Բա ո՞րն է ձեր պլանը՝ հարցնում էին մեզ ամեն տեղ։
Իսկ Ուռուտյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է, ու Ագրարայինն այսօր նրա ընտրությամբ ստացել է ամենաառաջադեմ և զարգացող բուհերից մեկի համբավ։
Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի: Բնականաբար գայթակղություն եղավ, եղան չափն ու սահմաններն անցնողներ։
Ըստ Թանդիլյանի՝ կառավարության ծրագրում թվերն ու ցուցանիշները, որոնց բացակայության հարցը երկու օր է՝ քննարկում են պատգամավորները, պետք էին նրա համար, որ ծրագիրը լիներ չափելի:
Պատգամավորը ներկայացրեց, թե ինչպես են պատկերացնում այդ հատվածը, ծրագրի իրականացման ռիսկերն ու երաշխիքները։ Էնֆիաջյանն առաջարկեց 11 կետ․
Ծրագրի քննարկումը մեկնարկել է փետրվարի 12-ին՝ ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում։
Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:
Օրինակ՝ կարելի է մայրաքաղաքի կենտրոնն ավերել, հողը կոպեկներով վաճառել յուրայիններին ու շինարարական բումի հաշվին մի 10-12 տոկոսանոց աճ ստանալ:
Ըստ էության, որոշումը կապված է Ազգային ժողովում շարունակվող՝ կառավարության ծրագրի քննարկման հետ։
Թավշյա հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ակնկալիքներ կային, թե շատ արագ օտարերկրյա ներդրումները հեղեղելու են Հայաստանը:
Կառավարության ծրագրում դուք խուսափել եք նույնիսկ նշել մոդելի անվանումը եւ տալիս եք նկարագրություն, որի նշաձողը սահմանելու համար այն ձեզ մանեւրելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս։
Հայ ու ռուս սահմանապահների միմյանց հետ ունեցած անճշտությունների հետևանքով մենք չտեսանք հինավուրց հայկական մայրաքաղաքը:
«Մենք լիովին գիտակցում ենք մրցանակի հեղինակության կարեւորությունը։ Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները»:
Ես վստահ եմ, որ այն ընտրությունը, որ մենք կայացրել ենք՝ Տիգրան Պետրոսյանին նշանակելով Շիրակի մարզպետ, լավագույն որոշումներից մեկն է:
Վարչապետն ընդգծեց, որ իր համար առավել գերադասելի է խորհրդարանական կառավարման մոդելը, քանի որ Ազգային ժողովն այժմ շատ կարևոր վերահսկողական գործառույթ է իրականացնում։
Պատգամավորն ասաց, որ ինքը տնտեսական հեղափոխության պայմաններում կցանկանար ագրեսիվ մոտեցում տեսնել՝ նշելով, որ կառավարության ծրագրում դրա փոխարեն կա զգուշավորություն:
Փաշինյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի գործերով հիմնականում զբաղվել է խորհրդարանը, եւ դա տրամաբանական է, որովհետեւ հիմնական քաղաքական ուժերն ԱԺ-ում են։
Խաբեությունը, սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ, ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել։
Կասկածներ կան, որ ուղերձում գրված է 60, էնտեղ 60 աշխատակից կոնկրետ չկա, այլ 28, 29 աշխատակից:
Մակունցը, սակայն, չհամաձայնեց կարծիքի հետ, թե կառավարությունն ու ԱԺ-ն խուսափում են պատասխանատվությունից՝ ամեն ինչ քաղաքացու վրա դնելով։
Նա նշեց, որ կրթության նախարարությունը, մարզական ֆեդերացիաներն ու մարզադպրոցները, ինչպես նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այս հարցում պետք է համագործակցեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս:
«Շիրակի հանրային հեռուստաընկերությունը Հանրային հեռուստաընկերության մասնաճյուղն է, հիմա հարց՝ ինչո՞ւ չկա Արմավիրի հանրային հեռուստաընկերություն, Սյունիքի հանրային հեռուստաընկերություն։
Սուրեն Քրմոյան. «Վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու համար»
Կլինի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
Փաշինյանը շեշտեց՝ ավտոմատ կրճատումներ չեն լինի։
Վարչապետի խոսքով՝ մեր տնտեսական նպատակադրումների առումով առանցքային է Հայաստանի տնտեսության ներառականությունը, մեր երկրի տնտեսական աճը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եւ ներկայացրեց ծրագիրը, իր ելույթում ասաց, որ կառավարության նպատակն արդեն ձեւակերպված է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի ապագա տնտեսական զարգացումը կախված է արտահանման ավելացումից։
Այսօր խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Այն զեկուցում է վարչապետը։
Ծառուկյանն ասաց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ և մեխանիզմներ, որոնք այսօր բացակայում են ծրագրում։
Սրա արդյունքում ՊԵԿ-ը ասում էր՝ ես 100 տոկոսով կատարեցի իմ պլանը եւ ես գերազանց եմ աշխատում, բայց մենք ավելի լավ է այս պարագայում 95 տոկոսով կատարենք, քան թե 100 տոկոսով:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ։
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը։
Նախկինները ԽՍՀՄ կուսնոմենկլատուրայի շկոլայով անցած մարդիկ էին ու այդ ոճով էլ գրում էին, թե ինչ ժամանակահատվածում քանի %-ով պիտի աճի, ասենք, «չուգունի արտադրությունը» կամ «կովերի միջին կաթնատվությունը»
Իսկ արդեն սուբվենցիաների վերաբերյալ՝ Փաշինյանն ասաց, որ նախորդ տարի Տեղական ինքնակառավարման համակարգը ի վիճակի չէր իրացնել համապաստխան ծրագրեր, դրանք մասամբ իրականացվեցին։
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հայտարարություն է տարածել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագիրն արդեն ներկայացրել է Ազգային ժողովին:
Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:
Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որպես կոնկրետ ցուցիչ՝ նախարարն ասաց, որ շեշտակի ավելացում է տեղի ունենալու ռազմարդյունաբերության, գիտատեխնիկական ոլորտում։
Ծրագիրը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ասաց, որ մաքսիմալ մշակել են առաջարկները. «Ստացանք շատ լավ ծրագիր»,- նշեց փոխվարչապետը:
Կարտարվել է 4,2 միլիոն դոլարի ներդրում, կստեղծվի ավելի քան 100 աշխատատեղ:
Եթե նպատակահարմար գտած չլինեինք, չէինք հատկացնի
Եթե օրենսդիր մարմինը որեւէ լծակ չունի պարտադրելու իրենց ստորադաս կառույցին ՝ Ազգային կինոկենտրոնին, ես այլ քայլերի կդիմեմ:
Դրա պատճառով մենք ունեցել ենք նախարար, որը դայվինգի թանգարան էր բացում, նույն նախարարը որոշել էր սաունա բացել Օպերային թատրոնում:
Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա իրենց մոտ ամեն ինչ շատ խառն է, որ փորձում են անցյալ տարիների մառախուղը վերացնել, բայց դա պետք է շատ արագ արվի:
Կառավարության ծրագրում առանցքային է դիտարկում դատական իշխանության անկախությունը, որը շատ կարեւոր է: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը:
Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի եւ որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:
Ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրեւ ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։
Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, օրենսդրությամբ սահմանված պատժից զատ, պետք է արժանան հանրային արհամարհանքի եւ դատապարտման։
Նիկոլ Փաշինյանը նշել է, 80 մլն դոլար վարկային այս ծրագիրը շատ դանդաղ տեմպերով է իրականացվում: Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ դրա պատճառներից է նաև համաֆինանսավորման խնդիրը:
Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այսպիսի ակնկալիքները սին են, որովհետև մենք չենք գնալու այդ ճանապարհով, հակառակ դեպքում մեր առաքելությունը կմնա կիսատ:
«Այսինքն՝ այն վարկածը, թե մրցութային ընթացակարգով ֆինանսավորումը արդյունավետության խնդիր է լուծում, իրականում թյուրըմբռնում է»:
Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը:
Փորձ է արվում ամեն ինչը մի արշինով չափելու, բայց ամեն մի մանր կամ միջին ոլորտ ունի իր ներքին սիրուն բաները, որոնք պիտի հաշվի առնել: Ֆինանսների նախարարությունը չպիտի մտնի այդ նեղ գիտական ոլորտ:
Նույնը վերաբերում է նաև ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելուն։
Հայաստանի Հանրապետության կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:
«Լիկվոր» ՓԲԸ-ն դեղագործական ընկերություն է։ Այն վերոնշյալ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծելու է ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ օգտագործվող նյութեր։
Որոշումն ընդունվեց միաձայն:
Հայկ Չոբանյանը անցած տարի՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի վարկանշային ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։
Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված են Շիրակի եւ Տավուշի մարզերի ղեկավարների նշանակման մասին որոշման նախագծերը:
Նաև խիստ հսկողության տակ ենք պահում ջրամբարներում առկա ջրի քանակությունը, որպեսզի համոզված լինենք, որ դրանք կառավարվում են:
Կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով
Փոքրիկ հյուրասիրություն է կազմակերպել եւ ասել, թե իրեն Շիրակի մարզպետ են նշանակել:
«Էներգակարգաբերում» ՓԲԸ աշխատավորական կոլեկտիվը ունի բավարար հիմքեր կասկածելու, որ որոշումն ընդունվել է ապօրինի, այն հաստատապես չի բխում պետական շահերից:
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը ռազմավարական գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար և արդյունավետ համագործակցությունը Բանկի հետ շարունակում է խորանալ:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության միջնաժամկետ համագործակցության ծրագրի առաջնայնությունների շուրջ:
Հայաստանյան մի շարք խոշոր պետական բուհեր ունեն հիմնադրամի կարգավիճակ: Որոշման դեմ ըմբոստացան հատկապես Երեւանի պետական համալսարանի ղեկավարությունն ու գիտաշխատողները:
«Տնտեսական հեղափոխությունն այն առաջնահերթությունն է, որն այս փուլում կարեւորում է կառավարությունն ու վարչապետը, ինչպես նաեւ քաղաքական ուժը»:
Նախկին արատավոր երեւույթները, որոնք կային մեր իրականության մեջ, բնականաբար ինչ-որ փուլում խոչըտնդոտել են ներդրողներին…կար 50/50-ը, կար ատկատ ասվածը, փայաբաժին ունենալը…
Հաջորդիվ արդեն կգումարվի խորհրդարանի նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով:
Մի քանի լրագրողական կազմակերպություններ կոչով են դիմել ՀՀ կառավարությանը՝ կապված Գյումրու «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու գործադիրի որոշման հետ:
«Դոկտեխնիկ» ՍՊԸ-ի ղեկավար Մերուժան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ՊԵԿ-ի առաջարկած գնից շատ ավելի մատչելի գնով են վաճառելու այդ սարքերը, դրա համար էլ ՊԵԿ-ը շտապեցնում է:
Վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ:
Կենտրոնն ու մանկապարտեզը գտնվում են Քանաքեռի շրջանցիկ թունել 52 շենք հասցեում։ Այս տարածքը երևանցիներին առավել հայտնի է որպես «Կորեայի ձոր»։
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի» լրամշակված տարբերակը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր իշխանությունների հետ ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը պայմանավորվածության էր եկել, որ սպառողների համար ջրի սակագները չեն բարձրանալու։
«Խնդիրը նրա մեջ է, թե որտեղ են առաջնահերթությունները, իմ առաջարկությունը աղետների ռիսկերի նվազեցման խնդիրը, քաղպաշտպանության խնդիրը կարևորելն է»,-ասաց նա:
Այսուհետ բնակչության ավելի մեծ մասը հնարավորություն կստանա օգտվել պետպատվերով կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական ծառայություններից: Ընդլայնվել է նաեւ այդ ծառայությունների ցանկը:
«Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ վարչապետը, կառավարությունը հաստատեցին, որ այլեւս բոլորն ազատ են»:
Անդրադառնալով այս լուրին՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չինացիները հնարավոր է, որ հետաքրքրություն ունեն, բայց կառավարությունում «Նաիրիտի» վերաբերյալ քննարկում է եղել այլ կազմակերպության հետ:
Հարցին, թե ինչ է փոխվել գյուղատնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն ընդգծեց, որ կան հստակ փոփոխություններ.
Մինչեւ 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանա 5 ֆուտբոլիստ:
Էլոյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 15-ից:
Նշենք, որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի լրագրողները Facebook-յան գրառումներով տեղեկացրել են, որ հեռուստառադիոն ունի մոտ 60 աշխատակից։
Այսօր գործարկվել է Արեւելյան հացամթերքի արտադրամասը: Կատարվել է 225 000 դոլարի ներդրում: Առաջիկա 3 տարում նախատեսվում է եւս 150 000 դոլարի ներդրում իրականացնել:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ ա) բարձրագույն կրթություն. բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության ներկայացրած տեսանյութում:
Դուբայում գրանցված ACE ընկերությունը պատրաստվում է Հայաստանում սկսել զբոսաշրջությունը խթանող մի շարք նախագծեր, որոնցից առաջինը գործունեություն կծավալի սույն թվականի ապրիլ ամսից:
«Կառավարությանն ասող կա, դա խորհրդարանն է եւ կշարունակի այդ դերը ստանձնել»:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը:
2019 թվականի համար ՊԵԿ պագևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է։ Կառավարության անդամների երդման արարողությունից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն, ինչ ասել ենք հեղափոխության հարթակից, մեր արժեքներն ու սկզբունքներն են, այնպես չէ, որ կառավարական կարգավիճակների ենք հասել ու հետ ենք շրջելու:
ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկեց կառավարության անդամների երդման արարողությունը։ Երդման տեքստը հետևյալն է․
- Մոտ 140 աշխատակից կա: Հաստիքներ կան՝ ավելացել են, հաստիքներ կան՝ պակասել են, օպտիմալացման արդյունքում է եղել այդ ամենը, բայց ավելի շատ ավելացում է եղել, այնպես չի, թե կրճատում է եղել:
Ինչպես հայտնում են ԱՃԹՆ քարտուղարությունից, այսօր Հայաստանը հրապարակեց ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հայաստանի վաչապետի աշխատակազմն անցնում է թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի կազմակերպիչները ներառվել են միջոցառման 33 գլխավոր իրադարձությունների մեջ:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի թանգարանի կառուցման նախագծին և շինաշխատանքների ընթացքին։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ այս պահին նախարարությունների թվի փոփոխություն չկա, այսինքն, ինչպես նախնական նախագծում է նշված՝ լինելու է 12 նախարարություն:
Նա նշեց, որ պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերած գույքը։ «Պետության ընդունելու դեպքում կառավարության որոշում կլինի», - նշեց նա։
ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Պարտադիր զինվորական ծառայության 2018թ. ձմեռային զորակոչից տարկետում տրվեց մինչև 2022թ.։
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նշված 121 աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր եւ վճարվել է 2018 թվականի աշխատավարձը:
Չորu եւ ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ է:
ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր, իսկ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանից ՀՀ եկած քաղաքացիները՝ 180 օր։
«Ինչպես նաև, եթե ունեք առաջարկներ՝ կարող եք առանձին նամակով ուղարկել մեզ առանձին հաղորդագրությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
Դավիթ Անանյանը նշեց, որ արդեն մրցույթ են հայտարարել, հայտնի է արտադրության մատակարարի անունը եւ նրա հետ քննարկմանը կլսեն այլընտանքային առաջարկներ եւ կընտրվի ամենաօպտիմալ տարբերակը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ անցակետում կուտակված մեքենաները շատ են՝ մոտ 50-ից ավել և մեծամասնությունը աջակողմյան ղեկով:
Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ 2 կառույցները կմիանան, սպորտի նախարարությունում չգիտեն: Ղազարյանի խոսքով՝ այժմ քննարկումներ են ընթանում նոր ձեւավորվելիք նախարարության կանոնադրության վերաբերյալ:
Փաշինյանը նշեց, որ պարգեւատրումների այս համակարգը վերաբերել է պետական կառավարման գրեթե ամբողջ մարմին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին։
«Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը, «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը և «Կորպորասիոն Ամերիկա»-ն նախատեսում են նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում:
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի ճշտեինք, թե ինչ փուլում է գտնվում կառավարության ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
Դրանց թվում են եղել չինական CCGTV-ին, ֆրանսիական Le Figaro-ն եւ շվեյցարական RTS-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
Եվ այս համատեքստում մեզ որոշները համեմատում են նախկինների հետ, թե իբր տեսեք, սրանք նրանցից առանձնապես չեն էլ տարբերվում։
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ 23 լիցքավորման կայանով, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
2018 թվականին ստեղծված նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին օրենսդիրը կամ գործադիրը, ըստ էության․ փոխել չեն կարող։
«Արդեն նշեցի, որ «Իմ քայլում» պաշտոնական քննարկումներ չեն եղել, չեմ ուզում այսպես կարծիք հայտնել այս մասին», - նշեց նա:
Անդրադառնալով սփյուռքի եւ մշակույթի նախարարություններին՝ պատգամավորը նշեց, որ այս մասով եւս խմբակցությունում քննարկում չի եղել:
Վերջինս հավելեց, որ արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, ծառայողական ավտոմեքենաներ, բայց խնայված միջոցները կտրվեն արվեստի զարգացմանը:
Էջում նշված է նաեւ, որ առաջխաղացում արձանագրած 19 երկրներից Հայաստանն էապես բարելավել է դիրքը:
«Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր». Վարչապետի մոտ քննարկվել են համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հարցեր:
ԱԺ նախագահը նաեւ չբացառեց առաջին նստաշրջանում նախագիծն ԱԺ չբերելու տարբերակը: Նա նշեց, որ դեռ քննարկում են այդ հարցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության կառուցվածքի վերաբերյալ Facebook-յան ուղիղ եթերը տեխնիկական պատճառով չի կայացել:
Սարգսյանի խոսքով՝ մշակված նոր օրենքը հետադարձ ուժ է ունենալու եւ 1,5 տոկոսը տարածվելու է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա:
«Ես բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել»:
Ավտոներկրողներին անհանգստացնում է 2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի:
Նրա խոսքով, արդեն իսկ 64 հազար մարդ ստանում է 25500 դրամի նպաստ, եւս 20 հազար մարդ այդքան նպաստ կստանա, երբ համապատասխան օրենքում կարվի փոփոխություն: Դա կլինի մարտին, բայց հետադարձ ուժ ենք տալու:
Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից անմիջապես հետո, որը պետք է տեղի ունենա 2 ամսվա ընթացքում՝ հաշվված ՓՎՇՀ‑ի երկկողմանի կնքման ամսաթվից:
Որոշման նախագծերը կառավարություն էր ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Նշենք, որ նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12:
Թե ինչպե՞ս է ընտրվել այն կազմակերպությունը, որը զբաղվում է ՀԴՄ-ների ներկրմամբ, մատակարարմամբ, սպասարկմամբ, ՊԵԿ-ից պատասխանել են.
- Նոր կառավարությունը հնարավոր համարո՞ւմ է համայնքների համաչափ զարգացումը: - Իհարկե, նոր կառավարության համար գլխավոր բանը տարածքային համաչափ զարգացումն է:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունն Արմեն Սարգսյանին կառաջարկի Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում:
Հովսեփյանը նշեց, երկրորդ որոշումն արդեն ընդունված է, իսկ առաջինը պետք է կառավարության հավանությանն արժանանա, հետո գնա ԱԺ:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ կապված կան խնդիրներ․ որոշ տեղերում երեխաների հետ բնակվում են նաև չափահաս անձինք, որոնց տարիքը հասնում է մինչև 30-ի։
«Ես ուզում եմ երաշխավորել, որ գործընթացում ընդգրկված բոլոր պաշտոնյաները անում են առավելագույնը՝ ՀՀ քաղաքացիների համար առավել նպաստավոր պայմաններ ստանալու համար»,- հավելեց նա:
«Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասին եւ կկայացնենք առավել բալանսավորված որոշում»:
Նա նշեց, որ հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ կլինեն, բայց հույս ունի, որ իսկապես, պատվով կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էմին Ավետիսյանը նշանակվել է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Եթե օպտիմալացումը ճիշտ գնա, կարող է եւ դրական արդյունքներ ունենալ: Այդ ամբողջ աղմուկն ինձ համար անհասկանալի էր:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող շուրջ 192 ծրագրերի իրականացման նպատակով հատկացվել է 3 միլիարդ 657 միլիոն 994․3 հազ դրամ։
Տեղեկությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը փորձեց զրուցել նաեւ Լիլիթ Մակունցի եւ Մխիթար Հայրապետյանի հետ: Նրանք մեր զանգերին չպատասխանեցին:
Տեղեկությունները հերքեցին նաեւ Ազգային ժողովից: Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել:
- Դա մեզ է վնասում: Բայց մենք այլ ճար չունենք: Չի կարելի միանգամից մի քանի անգամ բարձրացնել հարկերը, տուգանքներն ու տույժերը:
«Իրականում այդ նախարարությունը շատ բան չունի անելու, բայց այն քիչ բանը, որ պիտի անի, մեծ օժանդակություն կլինի ոլորտի համար»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
ՀԺ-ի հարցին՝ ի՞նչ տարբերակով են տեղեկացնում կառույցի ղեկավարին, արդյո՞ք պաշտոնական գրություն են ուղարկում, թե ֆեյսբուքյան մեկ հաղորդագրությունն էլ է բավարար, ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց՝ բոլոր միջոցներով:
Մշակույթի նախարարությունն ունի 131 աշխատող, նախարարության աշխատավարձի ֆոնդն ամսական կազմում է 34,995,000 ՀՀ դրամ։
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում սկսել են տեսակավորել աղբը՝ միջանցքներում տեղադրված աղբամաններում առանձնացնելով թուղթն ու պլաստիկե շշերը:
Նշենք, որ հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 27–ին, վաղ առավոտից փակել են Երեւան–Թալին ճանապարհն ու պահանջում են իրենց աշխատավարձերը:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատական եղե՞լ է իր աշխատանքին, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այդ մասին չեն խոսել:
Դավիթ Անանյանը նշեց, որ շատ մեծ ծավալով ՀԴԿ կանոնների խախտման արձանագրություններ ունեն. «Այո, իրականությունն այդպիսին է, մենք աշխատում ենք եւ եթե նույնիսկ թերանում ենք»:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս խորհուրդը կապող օղակ կարող է լինել նախարարությունների եւ հասարակության միջեւ, եւ դրանք չպետք է ձեւական բնույթ կրեն:
ՊՆ ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որից 326-ը՝ քաղաք Երեւանում:
Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով:
Առաջին տարում կստեղծվի մոտ 50 նոր աշխատատեղ` մոտ 350 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000-ի:
Համայնքապետերը հրաժարական են ներկայացրել:
Կպարգեւատրվեն մի շարք նախարարությունների աշխատակիցներ:
«Հաջողակ, երջանիկ եւ մամուլի համար ազատ եւ անվտանգ տարի լինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը եւ այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը:
Կառավարությունը նախնական տարբերակն ուղարկել է բոլոր պետական կառույցներ, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում բոլոր գերատեսչություններն իրենց կարծիքները հայտնեն:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գործարարների հետ կայացած հանդիպմանը եւ դրա վերաբերյալ լավատեսական գրառում արել:
Սա իսկապես բացառիկ հնարավորություն է, որ ձևավորվի նոր գոծընկերության մակարդակ:
Տարիների ընթացքում մշակույթի տարբեր նախարարների թերացումն է նոր կառավարությանը բերել նման եզրահանգման:
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին և նախարարությունների թվի և գործառույթների կրճատմանն ու հնարավոր հետևանքներին, այդ հարցերին կանդրադառնանք առանձին՝ ավելի ուշ
Ժամանակավոր դադարից հետո հարկային արտոնությունները կրկին հասանելի են սկսնակ ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին:
Ոստիկանները բացահայտել են տրակտորի գողության 27 տարի առաջ կատարված դեպքը
Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները
Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ
Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան
Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն
200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին
Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը
Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)
Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ
Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին
Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել
Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել
12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart
Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)
Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից
Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան