Ձեր տեղը եկեղեցում է, հաճախ մոմ վառեք ու ներում հայցեք Աստծուց. պատգամավորի կոշտ արձագանքը՝ Շիրակի թեմի առաջնորդին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ Շիրակի թեմի առաջնորդի կողմից վերջին օրերին իշխանության հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններին։

Պալյանը նախ հիշեցրեց վարչապետի կողմից վերջերս ԱԺ-ում հնչեցված այն միտքը, որ «եթե Կառավարություն-եկեղեցի հարաբերությունները լավ չեն, ապա լավ չեն եկեղեցու հարաբերություններն Աստծո հետ»։

«Վարչապետի այս հայտարարություններից հետո որոշ քաղաքական գործիչներ, եկեղեցականներ, գրպանային լրատվամիջոցներ փորձեցին սկանդալ ստանալ։ Այն ժամանակ ես էլ, երբ անդրադարձա Շիրակի թեմի առաջնորդի՝ հայտնի լսումների ժամանակ հնչեցրած քաղաքական խոսույթով ելույթին, քաջ գիտակցում էի, որ այդ ելույթից հետո էլ բազմաթիվ սպառնալիքներ ու վիրավորական խոսքեր էին հնչելու իմ հասցեին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով, քաղաքական կեցվածքով, առիթը բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատել ընտրված իշխանություններին»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց նաև հայտնի լսումների ժամանակ Աջապահյանի արած արտահայտությունը, երբ Շիրակի թեմի առաջնորդը Լաչինի միջանցքի փակման մեջ մեղադրել էր հայ զինվորին։

«Արդեն մի քանի օր է, ինչ նա նորից քաղաքական խոսույթով քննադատում է վարչապետի հայտարարությունները՝ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ ընտրված իշխանությունների հասցեին, ասում է՝ նախորդ իշխանությունները Աստծուց էին, ու եկեղեցին հաշտ էր նրանց հետ։ Աջապահյանը մոռանում է, որ նախորդ իշխանությունները ընտրված չէին, հետևաբար Աստծուց չէին կարող լինել»,- ասաց նա։

Պալյանը Աջապահյանին հորդորեց քաղաքական խոսույթներից զատ, հնչեցնել նաև հոգևոր խոսույթներ․ «Ձեր տեղը եկեղեցում է, և լավ կլինի՝ եկեղեցում հաճախ մոմ վառեք ու ներում հայցեք Աստծուց»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22121 դիտում

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը