5 դպրոց կքանդեն, որ փոխարենը կառուցեն նորը. դրանցից մեկի ընտրությունը հանուն Արման Սահակյանի՞ է

28/08/2016 schedule18:05

ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստում ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ հանրապետության 5 դպրոցներ քանդվելու-ապամոնտաժվելու են: Պատճառը դրանց սեյսմավտանգությունն է: Նախատեսվում է, որ այդ հաստատությունների փոխարեն կառուցվելու են նորերը` Ասիական զարգացման բանկի միջոցներով: «Նորացման» նպատակով ընտրված դպրոցներից երկուսը մայրաքաղաքում են, մյուսները` հանրապետության մարզերում:

Իսկ վթարային այդ ուսումնական հաստատությունները հետեւյալն են` Երեւանի Գ. Ստեփանյանի անվան 135 միջնակարգ եւ Ռ. Իշխանյանի անվան 153 հիմնական դպրոցներ, Արարատի մարզի Նոր Խարբերդի Մ. Ղազարյանի անվան համար 2 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պ.Ղանդիլյանի անվան համար 2 միջնակարգ դպրոց եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա. Մարգարյանի անվան համար 7 միջնակարգ դպրոց: Թե հատկապես ինչու են ընտրվել վերոնշյալ ուսումնական հաստատությունները, արդյոք դրանք ամենավթարայիննե՞րն են կամ արդյոք չկա՞ր այդ շենքերն ամրացնելու հնարավորություն, կառավարության որոշումից պարզ չի դառնում: Այդ հարցերի պատասխանը երեկ մեզ չհաջողվեց ստանալ նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Այստեղից առաջարկեցին հարցումն ուղարկել գրավոր` ավելի ուշ պատասխանելու համար:

Ըստ էության, անհայտ է նաեւ, թե մինչեւ նոր շենքերի կառուցման ավարտը որտեղ է կազմակերպվելու ապամոնտաժված դպրոցներում սովորող աշակերտների ուսումնառությունը, ինչ ծրագրեր կան` աշխատակազմի հետ կապված: Կառավարության նշված որոշման մեջ, ի դեպ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին է առաջարկվում մինչեւ նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտը ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը: Բայց, ինչպես նշեցինք, համապատասխան գերատեսչությունից մեր հարցմանը հետո են պատասխանելու: Հայտնի է, որ կառավարության նույն որոշման համաձայն՝ առաջարկվում է վերը նշված հինգ դպրոցների քանդման աշխատանքներն իրականացնել մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 20-ը:

Փոքր-ինչ այլ հնգյակ

Դեռեւս 2014-ի սկզբին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտարարել էր մրցույթ՝ գնահատելու դպրոցների սեյսմիկ անվտանգությունը: Հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը: Վերջինիս կողմից, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ուսումնասիրվել է Հայաստանում գործող բոլոր 1 400 դպրոցների վերաբերյալ առկա տվյալների բազան, ինչի վերլուծության արդյունքում նախ առանձնացվել են 132 ռիսկային դպրոցները, ապա ընտրվել 60 ամենառիսկայինները, որոնք էլ ենթարկվել են համակողմանի հետազոտման: Այդ դպրոցների հիմնանորոգումը պետք է ներառվեր 2016-2020 թթ. պետական ծրագրերում:

Նախարարությունից այն ժամանակ տեղեկացրել էին, որ նշված 60 ուսումնական հաստատություններից 55-ը ենթակա են ամրացման եւ ուժեղացման: Իսկ մյուս 5-ի դեպքում հետագա շահագործումը համարվել էր աննպատակահարմար: Եվ ահա այդ հինգ դպրոցներից մի մասը համընկնում է կառավարության ընտրած հաստատությունների հետ, մյուս մասը` չէ: Օրինակ, Երեւանում, ի տարբերության կառավարության նախապատվության, արտակարգ իրավիճակների նախարարությունն առանձնացրել էր Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ եւ Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցները: Դրանցից առաջինը գործում է 1953 թվականից, երկրորդը հիմնադրվել է 1960-ին:

Վարչության պետի կապը

Մեզ հաջողվեց պարզել, որ Երեւանի համար 135 դպրոցը, որի շենքը պետք է ապամոնտաժվի ու փոխարենը կառուցվի նորը, տեղավորվելու է մոտակա 133-րդ դպրոցում: Վերջինում աշակերտների թվաքանակը բավական քիչ է` մոտ 300: Նրանք զբաղեցնում են դպրոցի մի փոքր հատվածը միայն, իսկ տարածքի մեծ մասը, որը չի շահագործվում, հայտնվել է անմխիթար վիճակում: Այդ հատվածն էլ տրամադրվելու է գործընկեր դպրոցին, որի աշակերտները մոտ 1300-ն են: Համար 135 դպրոցում կարծիք կա, որ տեղափոխությունը կլինի իրենց ժամանակավոր «կացարանը» վերանորոգելուց հետո միայն, ինչը հնարավոր է տեւի մինչեւ մեկ տարի: Սակայն, ինչպես նշեցինք, կառավարությունը ցանկանում է, որ քանդվելու ենթակա դպրոցների ապամոնտաժումն ավարտվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը: Նոր Նորք վարչական շրջանի երկրորդ զանգվածում գտնվող համար 135 դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին:

Ինչ վերաբերում է քանդման ենթակա երեւանյան մյուս ուսումնական հաստատությանը, այն գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում: Այս դպրոցի հոգաբարձուների խորհուրդն, ի դեպ, ղեկավարում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նույն այն վարչության, որն ակտիվորեն ներգրավված է սեյսմավտանգ դպրոցներին առնչվող այս ծրագրում: Համար 153 դպրոցում դեռեւս հստակ չգիտեն, թե շենքն ապամոնտաժվելուց հետո ուր են տեղափոխվելու: Այստեղ սովորող երեխաների թիվը շուրջ 500-ն է: Դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3862 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս