Երևան
12 °C
«Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են իրենց ամենախաղաղ և կայուն շրջանը»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում:
«Մենք ընդգծում ենք պետությունների ինքնիշխանության, նրանց տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի անսասան արդիականությունը։ Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այս սկզբունքները պետք է կիրառվեն հավասարապես և հետևողականորեն բոլորի նկատմամբ առանց խտրականության կամ կրկնակի ստանդարտների։ Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, որը բարձր մակարդակի է հասել այս տարվա օգոստոսի 8-ին կայացած Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի շնորհիվ»,- ասել է նա։
Կողմերը, ըստ Բայրամովի, հաստատել են, որ հակամարտությունն անցյալում է, նրանք մտադիր չեն վերադառնալ դրան և կսկսեն բարիդրացիական հարաբերություններ կառուցել՝ հիմնվելով առկա իրողությունների վրա։
«Գագաթնաժողովի ընթացքում ես և իմ հայ գործընկերը, շարունակելով այս տարվա մարտին ավարտված երկկողմ բանակցությունները, նախաստորագրեցինք «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագիծը Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ:
Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են ամենահանգիստ և ամենակայուն շրջանը»,- նշել է նախարարը։
Նա նաև ընդգծել է «Թրամփի երթուղու» ժամանակին իրականացման կարևորությունը:
«Այս բազմամոդալ հաղորդակցման երթուղին պետք է ներառի երկաթուղային, ճանապարհային և այլ հաղորդակցություններ՝ ապահովելով անխափան կապ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ միաժամանակ փոխադարձ օգուտներ բերելով Հայաստանին: Ինչպես բազմիցս նշվել է, հաղորդակցությունների բացման կարևորությունը ոչ միայն ազդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կայունության վրա, այլև զգալի օգուտներ է բերում ավելի լայն մասշտաբով»,- ասել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատասխանում է՝ բռունցքով հարվածելով քաղաքացու դեմքին. Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել
Բռնցքամարտի ԱԱ. Արարատ Հարությունյանը նոկդաունի է ենթարկել մրցակցին
«88» սուպերմարկետների ցանցը պաշտոնական հայտարարություն է տարածել
Քննարկվել է 2026-ի խորհրդարանական ընտրություններին ՔՊԿ համամասնական ցուցակի ձևավորման կարգը
Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Բենժամեն Հադադը. ինչ են քննարկել նախարարները Վիեննայում
Վարչապետը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Դեսպան Բալայանը Լյուվենի ուսանողներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնագրերն ու «Խաղաղության խաչմերուկ»-ը
Ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը. ինչ է այն նախատեսում
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ
Հայտնի է՝ որ դատավորն է քննելու Արշակ Խաչատրյանի կալանքի միջնորդությունը. երբ կկայանա նիստը
«Հոկտեմբերի 27»-ի արյունը հանգիստ չի տալիս. եկեղեցին կառավարվում է այլ տեղից. արքեպիսկոպոս Միրզախանյան
Սա այլևս միայն մեկ մարդու մասին պատմություն չէ. նման գործերը չպետք է կորչեն կուլիսներում. Բաբաջանյան
Կան բնակավայրեր, որտեղ ուսուցիչն ամենաբարձր վարձատրվող բնակիչն է. Հարությունյան
Արշակ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ. ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագիրը
Ինչ է գրել Սերժ Սարգսյանը Պուտինին ուղղված նամակում. լուրջ տվյալներ են բացահայտվել. տեսանյութ
Կթոթափվի դատարանների ծանրաբեռնվածությունը, կապահովվի գործերի քննության առավել կարճ ժամկետ
ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցով ՃԵԿ կանոնների խախտում կատարած օտարերկրացին տուգանքը կվճարի սահմանին
Կձևավորվեն կայուն հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար. ԲՏԱ նախարար
Հակամարտությունն անցյալում է, Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են իրենց ամենախաղաղ և կայուն շրջանը. Բայրամով
От создателей - Իսպանիայում տուն ունի. Հարությունյանը՝ «88» սուպերմարկետներն իրեն պատկանելու կարծիքների մասին
Ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրը աշխատանքային իրավունքի և երկրի երկարաժամկետ զարգացման հիմնահարցերից է
Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել Արշակ Խաչատրյանը
ՄԻՊ-ը դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր է քննարկել
Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի իրացումը կվերափոխի տարածաշրջանը. Միրզոյան
Արշակ Խաչատրյանը ձերբակալվել է
Մարիա Զախարովան տրտնջացել է, մեղադրել Հայաստանին ու գովերգել ՌԴ-ին
Աննա Հակոբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը ընթացք է տրվել
Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 4.16 հա մակերեսով հողամասի նկատմամբ. վարչապետ
Ինչու են Բրյուսովի համալսարանի աղջիկներն իրար ծեծել. երկուսը հարազատ քույրեր են. մանրամասներ
Հայաստանում Բրիտանիան առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդն է նշանակել
Հանդիպել են ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները. քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ
Դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սահմանված կարգով քննել ահազանգերը. Աննա Հակոբյան
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սարգիս Փարսադանյանը
Ազգային ժողովն ընդունեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը
Աճ տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 4-ին
ԱԺ-ն ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1,5 տարի 2-ի փոխարեն. ԱԺ-ն ընդունեց որոշումը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Նալբանդյան փողոցում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT