Երևան
12 °C
Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ օրերս համացանցում լուր է հայտնվել, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) իրեն դեռևս «հավատարիմ» եպիսկոպոսներից մեկ-երկուսի միջոցով փորձում է բոլոր եպիսկոպոսներին մի նոր, այսպես ասած, «ղազագիր» ստորագրել տալ, որի մեջ եպիսկոպոսներն ընդունում են իր կաթողիկոս լինելու հանգամանքը, արձանագրում, որ եկեղեցում որոշ խնդիրներ կան և որդիական խոնարհությամբ խնդրում են, որ առաջիկայում Եպիսկոպոսական ժողով հրավիրվի։
Ըստ հրապարակումների՝ այս ծրագիրը ձախողվել է։ Դրա տակ միայն ստորագրել են Հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպս. Առաքելյանը, Ավստրիայից Տիրան եպս. Պետրոսյանը, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպս. Պարսամյանը։
Միաժամանակ նշվում է, որ Մայր Աթոռի դիվանապետ Սամվել (Արշակ) Խաչատրյանի մամուլի ասուլիսից հետո հայտնվել է լուր, ըստ որի՝ դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռում հրավիրվում է Եպիսկոպոսական ժողով՝ «ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների»։
Լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ նոյեմբեր 4-7-ին գումարված ԳՀԽ ժողովից հետո տարածած հաղորդագրության մեջ ոչ մի ակնարկ չի արվել դեկտեմբերին եպիսկոպոսական հնարավոր ժողովի մասին։ Միաժամանակ հիշատակվում է այն, որ կալանավայրից Եպիսկոպոսական ժողով հրավիրելու կոչ են հղել սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով դատապարտված Գևորգ (Միքայել) Աջապահյանը և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար կալանավորված Վազգեն (Բագրատ) Գալստանյանը։
Ըստ հրապարակումների՝ օրերս Եպիսկոպոսաց ժողովի մասնակցելու հրավերները ուղարկվել է բոլոր պաշտոնավարող եպիսկոպոսներին։
Միաժամանակ ընդգծվում է այն, որ եկեղեցական ժողովների կարգի համաձայն՝ Եպիսկոպոսական ժողովին մասնակցելու իրավունք ունեն Հայ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներն անխտիր։
«Կտրիճ Ներսիսյանը պարտավոր է հրավերներ ուղարկել և խոնարհաբար խնդրել բոլոր եպիսկոպոսներին առաջիկա ժողովին մասնակցել։ Փաստորեն նա ընտրել է եկեղեցական կարգերը մինչև վերջ ոտնահարելու ճանապարհը՝ լավ հասկանալով, որ եթե նույնիսկ մինչև ժողովի գումարման օրն ինքը դեռևս չլքի Մայր Աթոռը, միևնույն է այդ ժողովը կլինի նրա անփառունակ և խայտառակ վախճանը»,- ասվում է հրապարակումներում:
Ըստ տեղեկությունների՝ հրավեր չեն ստացել հանգստի կոչված հետևյալ սրբազանները՝
Նշվում է, որ հրավերների ընտրողական ձևաչափը կարող է ազդել ժողովի կազմի և ընթացքի վրա։
«Եթե Եպիսկոպոսաց ժողով, ապա ավանդույթի ու կանոնի պահանջով այն պետք է ներառի բոլոր եպիսկոպոսներին՝ գործող և հանգստի կոչված։ Իսկ հանգստի կոչվածներին չի հրավիրել Կտրիճ Ներսիսյանը պարզ պատճառով. նրանք պաշտոն չունեն։ Եթե մյուսներին կարող է վախեցնել պաշտոնազուրկ անելու սպառնալիքով, ապա վերջիններս ազատված են այդ վախից։ Եվ նրանցից շատերը տարիներով հրապարակային պայքարում են Կտրիճ Ներսիսյանի դեմ, օրինակ` Ոսկան, Նորվան, Վիգեն արքեպիսկոպոսները»,- եզրափակվում է հրապարակումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին
ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին
Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է
Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում
Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից
ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն
Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին
Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում
Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ
Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա
Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը
Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից
Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ
Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները
ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան
Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին
Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ
Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա
31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին
Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել
Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ
«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ
Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան
2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն
ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար
Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ
Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում
Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան
Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT