Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

01/04/2026 schedule21:31

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են։ Այս առնչությամբ ինչի՞ վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Կցանկանայի անդրադառնալ մի քանի հանգամանքի։ Գլխավորը՝ որպեսզի այս ներքաղաքական գործընթացները, իսկ դրանք միշտ սրվում են ցանկացած նախընտրական արշավի ընթացքում, այդ սրացումը, վստահ եմ, որ Հայաստանում էլ նույնն է, ինչ Ռուսաստանում և աշխարհի մյուս երկրներում, որպեսզի որևէ կերպ չվնասեն Ռուսաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերությունները»։

Այս մասին Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք Ձեզ հետ բազմիցս խոսել ենք այդ մասին․ Ռուսաստանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերություններ են, դրանք ձևավորվել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ Մեզ միավորում են ընդհանուր պատմությունը և անցյալում համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրների լուծումը։ Մեզ միավորում է նաև քաղաքակրթական ընդհանրությունը։ Սա չափազանց կարևոր է։

Ես Ձեզ մեկ անգամ առանձնազրույցի ժամանակ ասել եմ, կարող եմ ասել նաև հրապարակայնորեն․ մեզ միշտ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից։ Եվ Դուք միշտ կարող եք դա ի նկատի ունենալ։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով։ Նախանցյալ տարում շրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ։ Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ, օրինակ, հարևան երկրի՝ Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից՝ 4,9։ Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է։ Եվ այդ 6,5 միլիարդից 1,2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Դա բանջարեղեն է, միրգ, գինի, այսինքն՝ այն ամենը, ինչ արտահանում է Հայաստանը։

Այս կապակցությամբ, իհարկե, մենք Ձեզ հետ նույնպես խոսել ենք, որոշ հարցեր, իմ կարծիքով, բավական կարևոր են մեր հարաբերությունների համար։ Դրանք են, օրինակ, էներգետիկան, գյուղատնտեսությունը, որը ես արդեն նշեցի»,- ասել է ՌԴ նախագահը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1230 դիտում

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը

«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս

Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել