Երևան
12 °C
Կառավարության հուլիսի 23-ի նիստի ժամանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց Արարատ քաղաքի Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով 2 գույք նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը:
«Գույքն առաջարկվում է նվիրաբերել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությանը: Ընկերությունը պարտավորվում է այնտեղ բնակարաններ կառուցել մինչև 2030 թվականը, և 2 բազմաբնակարան շենքերից 48 բնակարան՝ յուրաքանչյուրը մոտ 68 քառակուսի մետր մակերեսով, տրամադրել համայնքին, որպեսզի համայնքը կարողանա բնակարանները տրամադրել այն բնակիչներին, որոնք ժամանակին այդ շենքերում օրդեր են ունեցել:
Բացի դրանից՝ նաև շուրջ 686 քառակուսի մակերեսով հասարակական տարածք է տրամադրվելու էլի համայնքին՝ համայնքային գրադարան կառուցելու համար»,- ասաց նա:
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձանագրեց՝ շուտով ավելի ու ավելի շատ քաղաքաշինական ակտիվություն կնկատվի մարզկենտրոններում, որովհետև եկամտային հարկի հիփոթեքային վարկի նկատմամբ գործող Կառավարության աջակցությունը կշարունակի գործել հատկապես այդ քաղաքներում:
«Սա այն դեպքերից է, երբ տեսնում ենք, որ համայնքը և կառուցապատող կազմակերպությունը համագործակցելով՝ կարող են, մի կողմից, իրականացնել նշանակալի քաղաքաշինական ծրագիր, մյուս կողմից՝ նաև համայնքը կարող է այդ հնարավորությունն օգտագործել սոցիալական իր որոշակի պարտավորություններ կատարելու համար»,- ասաց փոխվարչապետը:
ՏԿԵ նախարարը հիշեցրեց, որ մարզերում համանման բնակարանաշինական ներդրումային ծրագրեր իրականացվել են, բայց իրավիճակն այն է, որ երբ Խորհրդային միության ժամանակ այս տարածքները կառուցապատված են եղել, բնակիչները օրդերի դիմաց հրաժարվել են իրենց կառուցապատման իրավունքից, և այդ տարածքում գոյություն ունեցող իրենց գույքը քանդվել է, կառուցվել է կիսակառույց, որը կիսակառույց էլ մնացել է:
«Սրա արդյունքում բնակիչները 80-ականներին կորցրած սեփականությունը վերադարձնելու հնարավորություն ունեն, և այդ 48 ընտանիքները այս տեսակ ընտանիքներ են»,- տեղեկացրեց նա:
Ըստ նախարարի՝ Արարատի մարզում բազմաբնակարանների կառուցումը՝ 160 բնակարանները, կթարմացնեն բնակարանային ֆոնդը: Ներդրման ծավալը 5 տարիների համար սահմանված է 3 մլրդ դրամ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը
«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT