Երևան
12 °C
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Պաշտպանության նախարարության հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել հատուկ բանակային կորպուսի և զորամասերի հրամանատարական և սպայական կազմերի ներկայացուցիչների հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
«Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես՝ բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Այս համատեքստում զորամասեր պարբերական այցերի ընթացքում արձանագրվող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները հետևողականորեն ներկայացվում են իրավասու մարմիններին։
Անահիտ Մանասյանն առանձնահատուկ կարևորել է ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման, կյանքի իրավունքի երաշխավորման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման ուղղությամբ համալիր ու շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
Պաշտպանն ընդգծել է նաև զինծառայողների ծառայության և կենցաղային պայմանների շարունակական բարելավման անհրաժեշտությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքները։
Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության պատրաստակամությունն ու հետևողականությունը ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման գործում։ Զորամասեր իրականացվող այցերի շրջանակում պարբերաբար արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված խնդիրների առնչությամբ դրական տեղաշարժեր և բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծումներ։
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը զորամասեր և զինվորական այլ հաստատություններ կրում են պարբերական բնույթ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը
«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT