Անհրաժեշտ է կրճատել ՀՀ ձրիակեր չինովնիկների հսկայական բանակը

Առաջիկայում ՀՀ կառավարությունը կընդունի 2017թ. պետական բյուջեի խոշորացված, ընդհանրացված ցուցանիշները: Սակայն հետագայում դրանք հավանաբար շոշափելի փոփոխությունների կենթարկվեն, եւ հետաքրքիր կլինի տեսնել, թե որքանով եւ ինչպես կփոխվեն կառավարության մոտեցումները 2017-ի բյուջեի վերաբերյալ մինչեւ այս տարվա վերջը:

Մեր բյուջետային համակարգին վերաբերող օրենսդրության տրամաբանությամբ հաջորդ տարվա բյուջեի խոշորացված ցուցանիշները արդեն հայտնի են լինում ընթացիկ տարվա ամռանը, երբ կառավարությունը հավանության է արժանացնում հետագա երեք տարիների միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

Ուստի կարելի է մոտավոր ուրվագծել, թե ինչպիսի ցուցանիշներ է ներկայացնելու կառավարությանը հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ: Ըստ միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ 2017 թվականի պետական բյուջեի եկամտային մասը լինելու է մեկ տրիլիոն 196 միլիարդ դրամ: Դրանից մեկ տրիլիոն 146 միլիարդ դրամը հարկային եկամուտներն են: Մոտավորապես հենց այսպիսի ցուցանիշներ են ներկայացվելու առաջիկայում 2017-ի բյուջեի եկամուտների վերաբերյալ: Ծախսերի մասով եւս միջնաժամկետ ծախսային ծրագրով որոշակի ցուցանիշներ են ամրագրված: Ըստ այդմ, 2017-ին պետբյուջեի ծախսերը կազմելու են մեկ տրիլիոն 351 միլիարդ դրամ: Բյուջեի դեֆիցիտն էլ, ըստ ՄԺԾԾ-ի, պետք է կազմի 155 միլիարդ դրամ:

Պետք է: Դա՝ ըստ կանխատեսումների: Դա՝ ըստ վերջերս մշակած ծրագրի: Իսկ ի՞նչ կլինի իրականում: Խնդիրն այն է, որ կառավարությունը վերջերս բոլորովին կորցրել է կանխատեսելու ունակությունը: Նրա կանխատեսումները նույնիսկ մեկ տարվա մեջ այնպիսի փոփոխություններ են կրում, որ կանխատեսումներ անելը, ծրագրեր կազմելը դառնում է անիմաստ: Իսկ հիմա անորոշությունները այնքան են շատացել, որ կառավարությունը թերեւս պետք է իր ծրագրերը փոփոխության ենթարկի շաբաթը մեկ:

Այսպես, 2017 թվականի բյուջեի եկամուտները հաշվարկելիս կառավարությունը հիմք է ընդունել այս տարվա բյուջեով նախատեսված մուտքերը: Իսկ այս տարվա ծրագրված մուտքերը ակնհայտորեն չեն կատարվելու: Բայց դեռ պարզ չէ՝ որքանով չեն կատարվելու: Սոցիալ-տնտեսական ցուցանիշները վերջին շրջանում այնպիսի ցատկեր են անում, որ գլխապտույտ են առաջացնում: Տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ-երկու ամսվա ընթացքում մոտ 10 տոկոսի վայրիվերումներ է անում:

Եթե մայիսին այդ ցուցանիշը անցած տարվա մայիսի համեմատ աճել էր 5.4 տոկոսով, ապա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ արդեն նվազել էր 4.3 տոկոսով:  Ի՞նչ կլինի հաջորդ ամիս, դժվար է նույնիսկ կանխատեսել: Գուցե աճի, գուցե նվազի...: Հարկային եկամուտները ինչպես կդրսեւորեն իրենց, նույնպես կանխատեսման ենթակա չէ: Ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե աննախադեպ ծավալի հարկեր են հավաքվել, իսկ հուլիսի ցուցանիշները մինչ օրս չեն հրապարակվել, ինչից կարելի է ենթադրել, որ հավաքագրումը վատ է ընթանում:

Իսկ զարգացումներն էլ ցույց են տալիս, որ ավելի վատ են հավաքագրվելու հետագայում: Առաջիկա կիսամյակում, երբ համեմատաբար լավ ցուցանիշներ էին մեզ հրամցվում, պետական բյուջեի եկամուտները արդեն թերակատարվում էին մոտ 2.5 տոկոսով: Իսկ այսուհետ, եթե ցուցանիշները վատանան, մինչեւ տարեվերջ թերակատարումը կարող է հասնել մինչեւ 6-7 տոկոսի, իսկ դա ահռելի գումար է` մոտ 70 միլիարդ դրամ:  

Եթե բյուջեն այդքանով թերակատարվի, ապա կառավարությունը կամ պետք է գնա բյուջեի ծախսերի կրճատմանը, կամ էլ պետք է մեծացնի բյուջեի դեֆիցիցտը: Ընթացիկ տարվա համար դեֆիցիտը նախատեսված է 190 միլիարդ դրամ: Եթե իրականան տխուր կանխատեսումները, ապա դեֆիցիտը կաճի մինչեւ 250-260 միլիարդ դրամ: Իսկ այդ դեպքում դեֆիցիտի այդ ավելացած մասը, պատկերավոր ասած, կփոխանցվի հաջորդ տարվա վրա եւ ամբողջությամբ կձեւախեղի 2017-ի պետական բյուջեի համամասնությունները:

Սպասել, որ կառավարությունը էականորեն կկրճատի բյուջեի ծախսերը եւ չի մեծացնի դեֆիցիտը, թերեւս անիմաստ է: Նախ հաջորդ տարի համապետական կարեւոր ընտրություններ են, եւ կառավարությունը իր պոպուլիզմի մեջ կհասնի անհավանական բարձունքների: Իսկ բյուջեի ծախսերի շոշափելի կրճատումը ոչ պոպուլիստական քայլ է: Ապրիլյան պատերազմից հետո շատ խոսվեց բյուջեի ծախսերի օպտիմալացման մասին, բայց, ինչպես տեսանք, բացի մետաղի ջարդոնի վերածված մի քանի մեքենաներ «դուրս գրելուց»,  որեւէ այլ ծախս կառավարությունը չկրճատեց:

Առավելագույնը, որին պատրաստ է կառավարությունը, մի քանի, կամ մի քանի տասնյակ միլիոն դրամի ծախս կրճատելն է, այնինչ իրավիճակը թելադրում է մի քանի տասնյակ միլիարդի ծախսերի կրճատում: Դա ենթադրում է էականորեն «թեթեւացնել» ձրիակեր չինովնիկների հսկայական բանակը, պետական հիմնարկներին զրկել իրենց շենքերի «գլամուր» նորոգումներից...: Բայց նման հեռանկար մեզ, ցավոք սրտի, չի սպասվում:

Իսկ եթե դեֆիցիտը աճի, ապա կառավարությունը ստիպված է լինելու նոր պարտքեր կուտակել, բայց սա էլ տարբերակ չէ: Կառավարությունը արդեն վաղուց գերակատարել է պարտքեր կուտակելու իր «լիմիտը»: Բայց այլ ելք կարծես թե կառավարությանը չի մնում:

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա պետական բյուջեն դեռ նախագիծ եղած վիճակում անընդհատ փոփոխվելու է: Իսկ արդեն դրանից հետո, երբ կստանա օրենքի կարգավիճակ, արդեն թերակատարվելու է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6788 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել