Երևան
12 °C
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ հաստատեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և պետական բյուջեից լրավճարի տրամադրման պետական կարգը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս կարգի հաստատումից հետո արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները կունենան հնարավորություն՝ դիմելու և ատեստավորվելու ու դրա արդյունքում լրավճարներ ստանալու։
«Ընդ որում՝ նախատեսում ենք, որ առաջին փուլով կկարողանան դիմել երաժշտական և արվեստի դպրոցների ուսուցիչները՝ դաշնամուրի և երաժշտության տեսության, որոնք էլ բաժանվում են սոլֆեջոյի և երաժշտական գրականության դասերի, ինչպես նաև՝ մարզադպրոցների ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի ազատ ոճի մարզիչները, որոնք նվազագույն արդյունք ապահովելու դեպքում կստանան լրավճար»,- մանրամասնեց նախարարը։
Ըստ կրթական գերատեսչության ղեկավարի՝ նվազագույն արդյունքն այդ մանկավարժների համար սահմանվել է 70 տոկոս արդյունքը։ Լրավճարն էլ կլինի երեք սանդղակով․ 70-79 տոկոս արդյունքի դեպքում սահմանվելու է 8 հազար 600 դրամ լրավճար, որը ներառում է հարկերն ու տուրքերը, և վերջնական արդյունքը լինելու է 60 հազար դրամ։ 89 տոկոս և ավել դեպքում լրավճարը կլինի 111 հազար 500 դրամ, հարկերն ու տուրքերը միասին՝ 80 հազար դրամ։ 90 տոկոսից 100 տոկոսի դեպքում կլինի 138 հազար 300 դրամ, հարկերն ու տուրքերը միասին՝ 100 հազար դրամ։
«Աշխատավարձերը տարբեր համայնքներում տարբեր են, փորձում ենք լրավճարների սկզբունքով համաչափ դարձնել։ Կարգով սահմանվում է, որ ատեստավորման կկարողանան մասնակցել այն մարդիկ, որոնք այս պահին չեն աշխատում այդ ոլորտում, բայց բավարարում են մանկավարժական աշխատողի պահանջներին, կարող են դիմել և մասնակցել, ունենալով 5 տարվա համար լրավճարի անհրաժեշտ արդյունքը՝ կարող է դիմել և ընդունվել աշխատանքի։ Հիմա մենք ընտրել ենք այն ուղղությունները, որոնք ավելի մեծ թվով շահառուներ ունեն, և ոլորտում այս պահին աշխատող մանկավարժների 30 տոկոսը կունենա հնարավորություն մասնակցելու ատեստավորմանը»,- մանրամասնեց Անդրեասյանը։
Առաջին փուլից հետո ատեստավորմանը կկարողանան դիմել և մասնակցել արվեստի և մարզաձևերի բոլոր ուսուցիչները։ Դիմումները կընդունվեն մարտի 15-ից էլեկտրոնային եղանակով, գործընթացը տեղի կունենա ապրիլի 29-30-ը։
Նախարարը նշեց, որ իրազեկման մեծ աշխատանքներ են տարվելու, որպեսզի բոլորը կարողանան դիմել և օգտվել լրավճարներից։ Մարտի 15-ից կլինեն նաև ուղեցույցներ, որոնք մանկավարժներին պատկերացում կտան թեստերի առաջադրանքների վերաբերյալ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք տրամադրվող միջոցները կօգտագործվե՞ն նպատակային։
Արձագանքելով փոխվարչապետին՝ նախարարը վստահեցրեց՝ գործընթացը լինելու է թափանցիկ․ «Նախաձեռնել ենք ոլորտում տեղեկատվական համակարգի ստեղծումը, որը թույլ կտա թափանցիկ անել ամեն ինչ։ Պետք է ամբողջական տեղեկատվական համակարգ ունենանք, որ հաստատությունների և աշխատակիցների մասով որևէ ռիսկ չլինի»։
Նա նաև հավելեց՝ նախատեսվում է, որ ատեստավորման այս կարգի կազմակերպումից հետո հնարավոր կլինի ատեստավորումը իրականացնել էլեկտրոնային եղանակով. «Այդ մասով պատկերացում արդեն կա ուսուցիչների ատեստավորման գործընթացում, տնօրեններն էլ հավատարմագրման կարգը նույնպես անցնում են էլեկտրոնային եղանակով»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, այդ իսկ պատճառով նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT