«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

13/07/2026 schedule12:15

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից հնարավոր են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու և անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու դեպքեր։

ՊԵԿ-ից հայտնում են, որ ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել, ձեռնարկել և իրականացրել են բազմափուլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

«Միջոցառումների շրջանակում ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները, նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։

Այնուհետև ստացված տվյալները համադրվել են ընկերության դուրս գրած հարկային հաշիվների և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Հենց այս համադրման շնորհիվ բացահայտվել է իրավախախտումների իրական ծավալը։

Մասնավորապես արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա, որի 35-ի իրականացրած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։ Եվ միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության և համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաև, որ շուրջ 1.2 միլիարդ դրամի դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման և շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։

Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս։

Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող, Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գործող բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեության մեջ առկա հնարավոր հարկային իրավախախտումներ։

Պարզվել է, որ ընկերությունը շուրջ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ՝ ձեռք են բերվել տվյալներ, որ ընկերությունը ձևակերպել է շուրջ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով նախնական տվյալներով՝ պետությանը պատճառվել է ևս շուրջ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ, և իրականացվում է նախաքննություն։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության, հարկային իրավախախտումների և հարկերից խուսափելու բոլոր դրսևորումների դեմ՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական գործիքակազմը, բացահայտելով հարկերից խուսափելու մեխանիզմները և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ պետական բյուջեի եկամուտների լիարժեք հավաքագրումն ու պետության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով»,- ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3068 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա