Երևան
12 °C
Անցյալ տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 700 հազար զբոսաշրջիկ։ Կառավարությունը նպատակ է դրել մինչև 2026 թվականը այդ թիվը հասցնել 2,5 միլիոնի։
Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ 2,5 միլիոն զբոսաշրջիկ ապահովելը մեծ ջանքեր չի պահանջում, առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում հանգիստ կարող ենք հասնել այդ ցուցանիշին:
«2021 թվականի հետ համեմատած՝ 2022-ին, ըստ էության, կրկնակի ավելի է այցելությունների թիվը, բայց դեռ չենք հասել 2019 թվականի ցուցանիշին: Եթե ամեն ինչ լավ լինի, մի նոր արհավիրք չունենանք, այս տարի կկարողանանք անցնել 2019 թվականի ցուցանիշները, իսկ դա մոտ 1.9 միլիոն էր: Այսինքն՝ 2 միլիոնին մոտենալը այս տարի էլ է հնարավոր: Այլ բան է, որ մենք պետք է մտածենք, թե ո՞րն է սահմանը, որքա՞ն զբոսաշրջիկներ են մեզ անհրաժեշտ կայուն զբոսաշրջություն ապահովելու համար»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Ապրեսյանը:
Նա նկատեց, որ ավելի մեծ մասնաբաժինը Ռուսաստանից այցելություններին է ընկնում, որը ինչ-որ չափով պայմանավորված է ռուս-ուկրաինական ճգնաժամով, և ներհոսքի երկրորդ մեծ ալիքը արդեն պայմանավորված էր մոբիլիզացիայով: Ըստ նրա՝ շատ է եղել զբոսաշրջիկների ներհոսքը նաև Բելառուսից, Ուկրաինայից. «Շուրջ 100-120 հազար մարդու հոսք պայմանավորված է եղել ուկրաինական ճգնաժամով: Շատերը կացության կարգավիճակ են ձեռք բերել և դարձել միգրանտնր»:
Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահի կարծիքով՝ զբոսաշրջային արդյունաբերության աշխատանքի ջանքերով ծանր պայմաններում՝ կորոնավիրուսից ու պատերազմից հետո, զբոսաշրջային բիզնեսը կարողացավ և՛ գոյատևել, և՛ նույնիսկ ապահովել մեր դիրքերը համաշխարհային շուկայում: Նրա կարծիքով՝ պետությունը նույնպես իր գործն արել է ու նպաստել տուրիզմի զարգացմանը:
«Մենք մասսայական տուրիզմի երկիր չենք, և չի էլ կարելի այդ ուղղությամբ գնալ: Մենք մեր դիրքավորումը պետք է ունենանք համաշխարհային շուկայում, մրցունակ գներով ծառայություններ, որը կապահովի և՛ զբոսաշրջության, և՛ տնտեսական կայուն զարգացում: Պետք է զբոսաշրջության քաղաքականություն ունենանք և իմանանք, թե ո՞ւր ենք ձգտում, ո՞րն է այն ողջամիտ թիվը, որը մեզ անհրաժեշտ է, և այդ թվին հասնելու համար ի՞նչ քաղաքականություն պետք է վարել, ինչպիսի՞ ենթակառուցվածքներ պետք է ունենանք, որ կարողանանք ապահովել այդ այցելությունները և սպասարկել բարձր որակով»,- ընդգծեց Ապրեսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT