Երևան
12 °C
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առկա հետախուզական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի վրա նոր զանգվածային հրթիռային հարվածի. նախնական տեղեկությունները ենթադրում են, որ դա տեղի կունենա առաջիկա 48 ժամվա ընթացքում։
«Մենք հետախուզությունից և մեր գործընկերներից գիտենք, որ ռուսները հրթիռներ են պատրաստել Ուկրաինայի վրա նոր զանգվածային հարվածի համար։ Այս հարվածը կարող է իրականացվել այսօր. նախնական տեղեկությունների համաձայն՝ այն կարող է տեղի ունենալ 48 ժամվա ընթացքում։ Խնդրում ենք զգոն և զգույշ լինել, ուշադրություն դարձրեք օդային տագնապի ազդանշաններին», - ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ հակաօդային պաշտպանությունն առաջնահերթություն է, և հույս է հայտնել, որ գործընկերներն անհապաղ կիրականացնեն բոլոր համաձայնագրերն ու կօգնեն այդ հարցում:
«Բոլոր համաձայնագրերը պետք է իրականացվեն անհապաղ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը և մեր բոլոր դիվանագետները պետք է ավելի արագ գործեն, և Ուկրաինայի կարիքները պետք է ավելի բարձր լսվեն աշխարհում, քանի որ դրանք կյանքեր պաշտպանելու իրական կարիքներ են։ Եվ կարևոր է, որ հիմնական գործընկեր երկրները ավելի ու ավելի շատ տեղյակ լինեն, թե իրականում ինչ է կատարվում Ուկրաինայում, Ռուսաստանի կողմից մեր ժողովրդի դեմ ուղղված հարվածների, Ռուսաստանի կողմից պատերազմի երկարաձգման մասին», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Ամերիկան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ պատերազմը արժանապատիվ խաղաղությամբ ավարտելու համար։ «Սա հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է։ Մենք պատրաստվում ենք հանդիպման Ամերիկայի նախագահի և նրա թիմի հետ։ Ես շնորհակալ եմ Ամերիկային, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր Ուկրաինայի կողքին են՝ մեր ժողովրդի կողքին, կյանքը պաշտպանելու կողմում»,- ընդգծել է նա։
Նախագահը նշել է, որ ըստ հետախուզական տեղեկատվության, Ռուսաստանն աշնանը պատրաստվում է նոր զորահավաքի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT