Որտեղ կկառուցվի կառավարական թաղամասը, որ կառույցները կտեղակայվեն, ինչ խնդիր է այն լուծելու. մանրամասնում է նախարարը

Արդեն երկար ժամանակ է, ինչ քննարկում է արդարադատության թաղամասի կառուցման հարցը։

Փետրվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում թաղամասի վերաբերյալ նաև խորհրդակցություն էր հրավիրել: Երկրի ղեկավարը նշել էր՝ պետական կառավարման համակարգը Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետև պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երևան քաղաքի փոքր կենտրոնում և կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել և ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները:

Խորհրդակցությանը մասնակցած արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կարծիքով՝ արդարադատության թաղամասի կառուցումը առաջին հերթին նպատակ է հետապնդում նպաստել պետական մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Պետական կառավարման թաղամասի վերաբերյալ նախարարի հետ «Հայկական ժամանակ» հարցազրույցը՝ ստորև․

- Պարոն նախարար, ո՞րն է արդարադատության թաղամասի հիմնական նպատակը։ Մասնավորապես ո՞ր կառույցներն ու գերատեսչություններն են տեղակայվելու դրանում։

- Արդարադատության (Կառավարական) թաղամասի կառուցումը առաջին հերթին նպատակ է հետապնդում նպաստել պետական մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, լուծել մարմինների՝ միմյանցից մեծ հեռավորության վրա գտնվելու հետևանքով՝ քաղաքացիների համար առաջացող լոգիստիկ խնդիրները, կրճատել պետության, քաղաքացիների և պետական ծառայողների կողմից ծախսվող ռեսուրսները և ժամանակը: Որպես զուգահեռ նպատակներ անհրաժեշտ է առանձնացնել Երևան քաղաքի փոքր կենտրոնը բեռնաթափելու (հատկապես երթևեկության առումով) և պետական գույքի առավել արդյունավետ կառավարում իրականացնելու կարիքը: Այստեղ հարկ է նկատել, որ փոքր կենտրոնը բեռնաթափելու հետ մեկտեղ թաղամասի կառուցումը պետք է նպաստի Երևան քաղաքի՝ համեմատաբար առավել քիչ զարգացած և բիզնես ոլորտի հետաքրքրության շրջանակներից դուրս գտնվող՝ Երևան քաղաքի շրջաններից մեկը պետության միջոցների հաշվին աշխուժացնելուն և զարգացնելուն:

Ներկայումս ուրվագծված է թաղամասում պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները (վարչապետի աշխատակազմ, նախարարություններ, ենթակա մարմիններ և այլն), իրավապահ մարմինները (այդ թվում՝ Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե), մի շարք անկախ պետական մարմիններ (այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհուրդ, ՄԻՊ գրասենյակ), Երևան քաղաքի քրեական, Հակակոռուպցիոն, Սնանկության, Վարչական և Վճռաբեկ դատարանները տեղակայելու գաղափարը:

- Թաղամասի կառուցման վերաբերյալ կա՞ն վայրեր, որոնք քննարկվում են։

- Այս փուլում դիտարկվում է Թաղամասի՝ Նուբարաշեն վարչական շրջանում կառուցման հնարավորությունը: Հաշվի առնելով ծրագրի լայն մասշտաբները՝ անհրաժեշտություն կա իրականացնել տեղանքի մասնագիտական խոր հետազոտություններ՝ առկա հնարավոր երկրաբանական խնդիրները վեր հանելու, ճարտարապետական անհրաժեշտ լուծումներ և թաղամասի կառուցման հայեցակարգ ներկայացնելու նպատակով: Թաղամասը կամ դրա մասը ՀՀ մարզերից որևէ մեկում տեղակայելու հարց դեռևս չի քննարկվում:

- ԱՆ-ն այս մասով ի՞նչ ուսումնասիրություններ է կատարել։ Արդյոք թաղամասի և տեղափոխման հարցը դժվար գործընթաց չի՞ լինելու և կապված մեծ ծախսերի հետ։

- Թաղամասի կառուցումը, իհարկե, բավականին բարդ և երկարատև գործընթաց է լինելու, ինչով պայմանավորված՝ այն նախատեսվում է իրականացնել փուլ առ փուլ՝ բոլոր գերատեսչությունների շենքերը աստիճանաբար տեղակայելով որոշված տեղանքում: Միաժամանակ, ծախսերի ծավալը մեղմելու նպատակով զուգահեռ իրականացվելու է պետական սեփականություն հանդիսացող գույքի, մասնավորապես՝ համապատասխան գերատեսչությունների վարչական շենքերի առավել արդյունավետ կառավարումը, որը կարող է դրսևորվել նաև դրանք վարձակալության հանձնելու և պետական բյուջե կայուն և լրացուցիչ եկամտի ներհոսք ապահովելու միջոցով:

- Թաղամասի ստեղծման անհրաժեշտությունը արդյոք միայն շենքային պայմանների և պետության ծախսերը կրճատելո՞ւ համար են։ Այլ ի՞նչ կարևորագույն խնդիրներ են լուծվելու դրա կառուցումից հետո։

- Թաղամասի կառուցման նպատակների շրջանակներում արդեն իսկ մատնանշված լուծման ենթակա խնդիրներից զատ, կարող ենք հավելել, որ թաղամասի կառուցմամբ կբարելավվեն պետական մի շարք մարմինների շենքային պայմանները: Ակնհայտ է, որ այսօր մի շարք մարմինների վարչական շենքերում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գերատեսչության աշխատողների և շենքի ծավալների անհամաչափ բաշխումը, հարմարավետ աշխատանքային պայմանների ապահովման անհնարինությունը, անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունր և, առհասարակ, շենքերի կապիտալ վերանորոգման կամ վերակառուցման կարիքը:

Որպես օրինակ՝ կարող ենք առանձացնել դատարանների շենքային պայմանների ներկայիս վիճակը, երբ անգամ որոշ դատարանների դատական նիստերի դահլիճները չեն բավարարում դատական նիստերի անցկացման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններին: Թաղամասի կառուցումը վերջնականապես կլուծի պետական մարմինների շենքային պայմանների խնդիրները և իր դրական ազդեցությունը կունենա թե՛ պետական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման և թե՛ պետական ինստիտուտների՝ որպես հանրային իշխանության մարմինների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մակարդակի վրա:

- Այս հարցը քննարկման փուլից ե՞րբ է սկսելու գործել։ Ի՞նչ տարբերակներ են քննարկվում դրա կառուցման համար։

- Ներկայումս, ինչպես արդեն նշվեց, ՀՀ վարչապետը հանձնարարել է համապատասխան փորձագետների ներգրավմամբ իրականացնել խնդրո առարկա տարածքի, այն է՝ Նուբարաշեն վարչական շրջանում առկա քրեակատարողական հիմնարկներին հարակից շուրջ 200 հա տարածքի համալիր ուսումնասիրություն և գնահատել տվյալ տարածքում թաղամասի կառուցման հնարավորությունը: Ստացված փորձագիտական եզրակացության հիման վրա միայն հնարավոր կլինի քննարկել թաղամասի տեղակայման այլ տարբերակների քննարկման անհրաժեշտությունը:

Միաժամանակ, հանձնարարվել է հավաքագրել յուրաքանչյուր գերատեսչության գույքային կարիքները՝ պրոյեկտի մասշտաբը առավել տեսանելի դարձնելու նպատակով և, ըստ անհրաժեշտության, նաև օտարերկրյա մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ կազմել թաղամասի կառուցման հայեցակարգ: Նշված գործողությունների իրականացման արդյունքում հնարավոր կլինի առավել հստակ կերպով ուրվագծել իրականացվող գործողությունների տեսակը, հաջորդականությունը և ժամկետները:

- Եթե տեղափոխումը լինի, ապա ի՞նչ ճակատագիր են ունենալու պետական կառավարման համակարգի ներկայիս շենքերը։

- Տեղափոխման արդյունքում պետական մարմինների ներկայիս վարչական շենքերի առավել արդյունավետ կառավարման հստակ գործողությունների ծրագիր կկազմվի, որի շրջանակներում կնախանշվեն դրանց օգտագործման եղանակները և հնարավորությունները՝ այն պետական եկամուտների աճին կամ ծախսերի նվազեցմանը ծառայեցնելու նպատակով՝ միաժամանակ խստորեն պահպանելով և վերահսկելով պատմամշակութային հուշարձան համարվող կառույցների կառավարման և օգտագործման կանոնները և դրանց պահպանությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23067 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»