Երևան
12 °C
Ինչպես արդեն տեղեկացրել էինք խորհրդարանում ընթանում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի թեկնածության քննարկումը, պատգամավորները հարցադրումներով են հանդես գալիս: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Դավթյանի այն մտքին, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան.
«Ես կարդացի ձեր դիրքորոշումը, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, այն հայտարարել էիք լրագրողների հետ զրույցում, իսկ ձեր կարծիքով ՀՀ-ում քաղաքական չբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Եթե քաղաքական բանտարկյալ է համարվում նա, ում քրեական պատասխանատվության են ենթարկում քաղաքական դրդապատճառներով, հետեւաբար, քաղաքական չբանտարկյալ պետք է համարվի նա, ում քրեական պատասխանատվության չեն ենթարկում էլի քաղաքական դրդապատճառներով, օրինակ, որ Սերժ Սարգսյանի հետ ունի մտերիմ հարաբերություններ: Առավոտյան, որ այնտեղ նստած էիք եւ նայում էիք դահլիճին»,- ասաց Փաշինյանը՝ ձեռքով ցույց տալով կառավարության անդամների համար նախատեսված վայրը, ապա շարունակեց.
«Չնկատեցի՞ք էն հատվածում քաղաքական չբանտարկյալների»,- հարցրեց նա՝ ցույց տալով՝ ՀՀԿ-ականների հատվածը: Փաշինյանը հիշեցրեց նաեւ, որ Դավթյանը «Հարսնաքարի» գործով մեղադրող դատախազ է եղել եւ հետաքրքրվեց՝ այդ գործով «նման մարդկանց հետ առնչություն ունեցե՞լ է, թե՞ ոչ»:
«Հանգամանքների բերումով Հատուկ քննչական ծառայությունում էի եւ մեծ զարմանք ապրեցի, տրամաբանական չթվաց, որ ՀՔԾ քննիչի սենյակում կախված է Սերժ Սարգսյանի նկարը, ՀՔԾ-ն անկախ մարմին է եւ, ենթադրաբար, եթե պետության ամենաբարձրաստիճան դեմքերը քրեական հանցանք են կատարում, դրանց քննությամբ այդ մարմինն է զբաղվելու, այո՞: Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ դատախազությունն անկախ մարմին է, ինձ հետաքրքիր է հետեւյալը՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՀՔԾ քննիչի սենյակում Սերժ Սարգսյանի նկարն է կախված: Գլխավոր դատախազ ընտրվելու դեպքում արդյոք պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի նկարը կախել ձեր գլխավերեւում: Գեւորգ Կոստանյանը հրաժարական տվեց առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ինչպիսի՞ն է ձեր առողջական վիճակը, սա ասում եմ առանց որեւէ էլեմենտ դնելու, հնարավո՞ր է պարզվի դուք էլ առողջական խնդիրներ ունեք եւ պետք է հրաժարական տաք»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն ասաց, որ հարցերին կանդրադառնա հնարավորինս մասնագիտորեն, ապա համաձայնեց, որ քաղբանտարկյալների վերաբերյալ իր տեսակետը չի փոխվել. ՀՀ-ում քաղաքական հայացքների համար ձերբակալվածներ չկան:
«Նկարի առումով, այո, ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում փակցված է հանրապետության նախագահի նկարը, կարծում եմ՝ ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրությունը ձեր այդ հարցի համապատասխան պատասխանը կտա: Շնորհակալ եմ իմ առողջական վիճակով հետաքրքրվելու համար, թեեւ հասկանում եմ՝ ինչի մասին է խոսքը, ես առողջ եմ եւ աշխատելու եմ առողջ մնամ, որպեսզի իմ պարտականությունները, որոնք պատրաստվում եմ ստանձնել, իրականացնեմ»,- ասաց Դավթյանը:
«Պարոն Փաշինյան, առաջին հերթի ցանկանանք, որ իսկապես ստացվի, որ առողջ մնա»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Դատախազի թեկնածուի պատասխանից հետո Նիկոլ Փաշինյանը նորից արձագանքեց.«Ես տեղյակ եմ, որ Գեւորգ Կոստանյանը շատ ակտիվ այցելում էր սպորտային դահլիճներ, բայց դա նրան չօգնեց առողջությունը պահպանել: Ի՞նչ ենթաօրենսդրական ակտերի մասին եք խոսում, եթե կարելի է պարզաբանեք ուղղակի: Եւ հետո, վերջին օրերն հաճախ խոսում եք հրապարակայնության մասին, ես արդեն անկեղծ ասած մի քանի օր է փորձում եմ ձեր գործունեության մասին տեղեկություններ ստանալ համացանցում եւ այսօր արդեն իմ եզրակացությունն այն է, որ դուք առաջին հարցազրույցը տվել եք գլխավոր դատախազի թեկնածուի կարգավիճակում: Եթե այդպես չի, պետք է ձեր առաջին գործը լինի Google ընկերությանը դատի տալը, որ ձեր մասին ճիշտ տեղեկություններ չի հաղորդում»,- ասաց Փաշինյանը:
Դավթյանը չհամաձայնեց, որ դա իր առաջին հարցազրույցն է եղել.«Ինչ վերաբերում է համապատասխան ենթաօրենսդրական ակտին, ես դա գրավոր կուղարկեմ ձեզ»,- ասաց Դավթյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT