Երևան
12 °C
Ազգային Ժողովում՝ մտքերի փոխանակության ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂ բանակցությունների խնդրին.
«Վերջին շրջանում նույնիսկ ներհայաստանյան կադրային փոփոխությունների մասին հայ հասարակությունը տեղեկություններ էր ստանում արտերկրյա մամուլից, եւ նաեւ արտերկրյա մամուլն է դարձել Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուրը, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱԺ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է չտեղեկացված մնալ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ամռանն Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում է կայացել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ձեւաչափով, սակայն հանդիպումը կարճ է եղել, եւ ըստ էության, բովանդակային առումով չի կայացել.
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հետո ավելի ընդլայնված ժամանակացույցով հանդիպում կլինի, բայց նման հանդիպում դեռեւս չի եղել»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ նման իրավիճակը պետք է շտկվի, ԱԺ-ն պետք է տեղեկություն ունենա բանակցությունների բովանդակության մասին.
«Ներկայումս բանակցային պրոցեսում նուրբ ու զգայուն հարցեր են քննարկվում»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական Ինտերֆաքս գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ԼՂ կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ ԼՂ կարգավիճակի դիմաց:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց Հայաստան-Ղարաբաղ ռազմական փոխօգնության պայմանագրի մասին.
«Մոտ մեկ ամիս առաջ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ՀՀ-ի եւ Ղարաբաղի՝ ռազմական փոխօգնության պայմանագիրն ըստ էության պատրաստ է, կուզենայի, որ օրակարգի ներկայացման հատվածում ասեք պատրա՞ստ է, ըստ էության, ինչո՞ւ չի եկել համապատասխան ընթացակարգերով, եւ ինչո՞ւ ենք հերթական անգամ ձգձգում»,- ասաց Զոհրաբյանը:
«Կառավարություն վաղն է լինելու, նույնը հարցը կարող եք կառավարությանը տալ ու ստանալ պատասխան, իհարկե, ես գիտեմ պատասխանը, էնպես չի, որ երբ մի քանի օր առաջ նոր վարչապետ էինք ընտրում, մամուլը գրեց, որ պատգամավորները ոչինչ չգիտեն»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Խոսեց նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ ասելով, որ պետք չի խնդիրը դրամատիզացնել, պարզապես, փոխօգնության պայմանագրի տեքստում թերություններ են եղել, եւ հանձնաժողովը որոշել է թերությունները շտկելուց հետո հաջորդ նիստին ներկայացնել նոր տարբերակը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցին՝ Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման մասին, Զաքարյանն ասաց, որ կառավարության ձեւավորումից հետո կշարունակվեն հանդիպումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT