«Հարսանաքարի» գործից հետո պաշտոնի բարձրացումներ՝ մինչեւ ՀՀ գլխավոր դատախազ

Խորհրդարանում շարունակվում է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նախ անդրադարձավ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականին:

«Կոստանյանը հրաժարական տվեց օգոստոսին, պաշտոնական պատճառաբանությունն առողջական խնդիրներն էին, եւ հանրությունը սկսեց որոշակի կասկածներով վերաբերվել այդ պատճառաբանությանը, ինչը հասկանալի է, որովհետեւ գլխավոր դատախազի նման առանցքային պաշտոնյայի հեռացումը բացատարել մի տողով, որ նա առողջական խնդիրներ ունի, առնվազն անհասկանալի է: Պատշաճությունը ենթադրում է, որ նման դեպքերում, երբ ասում ես առողջական խնդիր, պետք է բացատրես ինչ առողջական խնդիր ունի, որովհետեւ ատամի ցավն էլ է առողջական խնդիր, ատամը ցավում էր դրա՞ համար հեռացավ, պետք է պարզաբանվի, թե ինչ առողջական խնդիր է, որովհետեւ հանրությունը պետք  է իմանա՝ իր պաշտոնավարման շրջանում այդ պաշտոնյայի առողջական խնդիրը կարո՞ղ էր ազդել նրա ադեկվատության վրա, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդկանց հետ առնչություն է ունեցել նրա գործունեությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը հղում կատարելով մամուլին հիշեցրեց, որ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի մեկ այլ վարկած է շրջանառվում:

«Գեւորգ Կոստանյանը պաշտոնանկ է արվել Պաշտպանության նախարարությանը մատակարարումների հետ կապված ինչ-որ պատմության հետ կապված կոնտեքստում, որ իր հետ կապված ընկերությունները չափազանցված գներով մատակարարումներ են իրականացվել նախարարությանը, եւ ըստ մամուլի հրապարակման՝ այդ կոռուպցիոն եկամուտները հավասարաբար չեն բաշխվել իշխանության վերնախավում, ինչն էլ հանգեցրել է պաշտոնանկության»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը փորձեց հիմնավորել այդ վարկածը՝ հիշեցնելով, որ երկու օր առաջ մամուլում փաստեր են արձանագրվել, որոնց համաձայն ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2,5 միլիոն դոլարի մատակարարումներ է իրականացրել Առողջապահության նախարարությանը.

«Ընդ որում՝ 5,6 անգամ չափազանցված գներով, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնը նման կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է, մինչդեռ Քննչական ծառայության վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործը, ում 2013 թվականին կախված վիճակով են գտել: Նախորդ օրերին էս մարդու գործատուները նրան բացահայտ ծեծել են, նվաստացրել, հետո էդ մարդուն գտել են կախված, մինչեւ հիմա այս գործով քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Չնայած, էդ քրեական գործի նյութերում քննիչը գրում է՝ ծեծեցին, էս արեցին, հետեւից ընկավ, փախավ, պախկվեց, ու ոչ մի քրեական պատասխանատվության ենթարկված մարդ: Հիմա, եթե այդ մարդու հարազատները մտնեն օրինակ Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք ահաբեկչություն է, չէ՞: Եթե անգամ լինի նման մեկնաբանություն, դա կարող  լինել ահաբեկչություն՝ ընդդեմ ահաբեկչության, ի՞նչ անեն այդ մարդիկ»:

Ապա, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գլխավոր դատախազի թեկնածությանը.

«Գլխավոր դատախազի ընտրության հետ կապված վերջին տարիներին առեղծված ունենք, գլխավոր դատախազությունում շատ արագընթաց կարիերա են անում էն մարդիկ, ովքեր առնչություն են ունենում աղմկոտ ու հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերին: Արթուր Դավթյանը 2012 թվականին «Հարսնաքարի» գործով, երբ ծեծվելով սպանվեց ԶՈՒ սպա Վահե Ավետյանը, մեղադրող դատախազ է մասնակցել, եւ այս գործի կոնտեքստում ամենակարեւոր հարցը, որ հետաքրքրում է հանրությանը, հետեւյալն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի մերձավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն առնչություն ունեցե՞լ է, հրահանգե՞լ է ծեծել, թե՞ ոչ, «նախաքննությունը բարեհաջող ավարտվեց», պաշտոնական պատասխանով, որ Հայրապետյանը կապ չունի:

Արթուր Դավթյանը հենց այդ ժամանակ պաշտոնի բարձրացում ունեցավ, նշանակվեց Շենգավիթի վարչական շրջանի դատախազ: Երբ այդ գործի դատաքննությունն էր ավարտվում, որտեղ Դավթյանը կրկին ընդգրկված էր որպես մեղադրող, ու կրկին «դատաքննությունը բարեհաջող ցույց տվեց», որ Հայրապետյանը ոչ մի առնչություն չունի, Դավթյանը նշանակեց Երեւան քաղաքի դատախազ, իսկ երբ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2015 թվականի օգոստոսին առեւանգեց ու ծեծի ենթարկեց «Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին, Դավթյանը Երեւան քաղաքի դատախազ էր, ու ի՞նչ արեց Արթուր Դավթյանը, ոչինչ չարեց: Հիմա դուք տեսնում եք, թե որտեղ է նա նստած»,- ասաց Փաշինյանը՝ ձեռքը մեկնելով Կառավարության անդամների համար նախատեսված հատվածը, որտեղ նստած էր Արթուր Դավթյանը:

Փաշինյանը հեգնեց, որ որոշ պատգամավորների հարցին, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներն, ըստ իրեն, կարելի է ապաքրեականացնել, իսկ Արթուր Դավթյանը «դժվարանում է պատասխանել»: Փաշինյանը հուշեց՝ պատասխանը հստակ է .

«Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ ապաքրեականացված են, օրինակ՝ դիտավորյալ սպանությունն ապաքրեականացված հոդված է, եթե Սերժ Սարգսյանն ասում է՝ գիտեք, տղերք, էս սպանությունը «վաբշե տը» տենց էլ քրեական սպանություն չի, ապաքրեական սպանություն է, բա ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի նկարներն իրենց սենյակներում ինչո՞ւ են կախում, անընդհատ քննիչները կաբինետներում զեկուցում են, հարցնում են՝ էս սպանությունը հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ: Եւ Սարգսյանի նկարը նրանց բացատրում է, որ սպանությունն է քրեական, որն՝ ապաքրեական: Նենց որ էդ նկարը մշտական կապի խնդիր է, ամեն օր առավոտ-իրիկուն զեկուցում են»:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ հնչած Վալերի Պերմյակովի՝ պատիժը կրելու վերաբերյալ պատգամավորներից մեկի կողմից գլխավոր դատախազին ուղղված հարցին:

«Ե՛ւ նախորդ գլխավոր դատախազը, ե՛ւ Դավթյանն ասում են՝ գիտեք պատիժը կրելու հարցով դատախազությունը չի զբաղվում, էդ Արդարադատության նախարարությանն է, պիտի իրենց հարցնեք, ես չեմ հասկանում Դատախազությունում Դատախազության մասին օրենքը չե՞ն կարդացել, որտեղ 4-րդ հոդվածի 6-րդ կետում որպես դատախազության ուղղակի լիազորություն ասվում է, որ դատախազությունը հսկողություն է իրականացնում պատիժների ու  հարկադրանքների այլ միջոցների կիրառման օրինակության վրա: Նենց, որ Դատախազությունը Պերմյակովի գործով թող չփորձի պատասխանատվությունն իր վրայից գցել»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Դատախազությունն այդպես էլ չկարողացավ Պերմյակովին ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո դատել:

«ՀՀ դրոշն ու զինանշանը, որպես բագաժ, լցնում էին գազելի կուզովը տանում Պերմյակովի մոտ, հետո գազելի կուզովը լցրած հետ բերում ու էսքանից հետ Արթուր Դավթյանն ասում է, որ Դատախազությունը վաստակում է իր աշխատավարձը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Դատախազության 2015 թվականի տարեկան զեկույցին, որտեղ բառացիորեն շեշտվում է «բողոքում են սեփականության դեմ տեղի ունեցած հանցագործությունների վիճակագրությունից»:

«Ու ասում են՝ գիտեք ինչ, էստեղ մեղավոր են նաեւ սեփականատերերը, որ սեփականության պահպանությունը լավ չեն իրականացնում, գրում են՝ բնակարանային գողությունների հետ կապված նախականխիչ նշանակություն կարող է ունենալ պատուհաններին ճաղավանդակների տեղադրումը: Սա Դատախազությունն է գրում, Դատախազությունն իրավակարգը պատկերացնում է հետեւյալը՝ պատուհաններին ինչքան կարանք ճաղավանդակ ենք դնում, ավտոմատներով էլ իրիկունը պադյեզդներում ժամապահություն ենք անում, հերթով՝ մենք, էրեխեքը, տնեցիք երկու ժամը մեկ հերթափոխը փոխում են, գլխավոր դատախազն էլ, իհարկե, ճաղավանդակներին ցեխ է դնում, որ միջազգային համապատասխան գներով մեզ մատակարարի»,- եզրափակեց ելույթ ընդդիմադիր պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը.

«Այս տարիների ընթացքում էնքան ենք դիմագրավել նման տիպի երեւույթներին, պարզապես, խնդիրը հետեւյալն է՝ ներկայացնում են այնպիսի նյութ, որն արդեն լրիվ բացահայտում է ու ներկայացնում ժողովրդին: Ես խնդրում եմ՝ ընդդիմությունը թող քննադատի, բայց վարկաբեկված հարցերը, որոնք մտացածին են, կարծում եմ էստեղ պետք չէ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6498 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել