Իշխանության եկան ծակ վերնաշապիկով, կարճ ժամանակ անց դարձան Forbes-ի չափանիշներով միլիարդատերեր. Ալխաս Ղազարյան

12/05/2025 schedule19:16

Իշխանության եկան ծակ վերնաշապիկով, իսկ կարճ ժամանակ անց դարձան Forbes-ի չափանիշներով միլիարդատերեր:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ շարունակելով.

«Մեր կառավարության առանցքային նպատակներից է Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտի համակարգային կոռուպցիայի վերացումը և հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը։ Այս ուղղությամբ վերջին տարիներին իրականացված սկզբունքային աշխատանքն արդեն տվել է տեսանելի արդյունքներ։ Արդյունքներ, որոնք այնքան ակնհայտ են, որ առաջացնում են կոռուպցիայի կնքահայրերի և նրանց հետևորդների նյարդային արձագանքները այդ թվում Ազգային ժողովում։

Հաճախ մեզ մեղադրում են, թե ինչու իշխանության գալով չենք գնացել վենդետաների ճանապարհով, չենք ենթարկել պատասխանատվության նրանց, ովքեր իշխանության էին եկել ծակ վերնաշապիկով, իսկ երկու տասնամյակ անց դարձել են Forbes-ի չափանիշներով միլիարդատերեր՝ Հայաստանն ու նրա քաղաքացիներին թողնելով աղքատության ու չքավորության ճահճում։

Բայց մեր սկզբունքը եղել և մնում է նույնը՝ կառուցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմներ և ապահովել պատասխանատվություն բացառապես Սահմանադրության ու օրենքների շրջանակում՝ առանց հաշվեհարդարի և քաղաքական համակրանքների։ Մենք ընտրել ենք պետություն կառուցելու ճանապարհը՝ ձևավորելով այն ինստիտուտները, որոնք շարունակելու են բացահայտել և պատժել կոռուպցիոն հանցագործությունները ոչ թե վրեժխնդրությամբ, այլ արդարադատությամբ։

Բնականաբար սա հաճելի չէ նրանց, ովքեր տարիներ շարունակ օգտագործել են Հայաստանը՝ որպես անձնական հարստություն կուտակելու խոպան։ Նրանք պետք է «հայրենիքը փրկելու» անվան տակ ամեն տեսակ շարժումներ գեներացնեն, լարեն ներքաղաքական իրավիճակը, ձեռնարկեն ապարդյուն ճիգեր՝ դիմելով Սահմանադրական դատարան այս ամբողջ ինստիտուցիոնալ բազան չեզոքացնելու համար։

Սակայն պարզից էլ պարզ է՝ նրանց մտահոգությունը ոչ թե հայրենիքի, այլ գողոնի փրկությունն է։ Եվ այդ մարդիկ այդպես էլ չեն հասկանում, որ Հայրենիքն այլևս փրկված է, որովհետև նրանք անդառնալիորեն զրկված են այդ հայրենիքում երբևէ կրկին իշխանություն լինելու և այդ իշխանությունը սեփական բարեկեցությանը ծառայեցնելու հնարավորությունից։

Եվ այստեղ տեղին է միայն մեկ հարց․

Իսկ ո՞րն է, բաբո՛, նրանց հայրենիքը…»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4092 դիտում

6 ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ նույնիսկ հենց հիմա. Գրիգորյան

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը

Քույր ու եղբոր ծեծի գործով ձերբակալվել է Տաթև համայնքի վարչական ղեկավարը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության նոր ղեկավար է նշանակվել

Կառավարությունը հաստատել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի 2 հայտի ֆինանսավորման, կատարման կարգը. նախարար

Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակից Լինա Ղշյանին

Տարածաշրջանի զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը հարևանների հետ. Վարդանյան

«Գյումրու երեխաների տանը» հայտնաբերվել է 1 տարեկան տղայի մարմին

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է տուն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա. լուսանկարներ

Որ դեպքում անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուները կստանան աջակցություն

Որևիցե ճնշում չկա, հայ առաքելական եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է. Նարեկ Մկրտչյան

Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. օրակարգում 30 հարց կա

Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով. Բարո

Իրանը հայտարարել է Իսրայելի հարվածների հետևանքով 5 հիվանդանոցի վնասման մասին

Վարչապետը մեկնել է Թուրքիա. նրան ուղեկցում են Ռուբինյանը, Միրզոյանը, Կոստանյանը

ID քարտերի պահանջարկը մեծացել է, տրամադրման ժամկետների ուշացման խնդիրը՝ վերացել. ՆԳՆ

Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի

Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի ևս մեկ կետի արտադրական գործունեությունը

Ինչպե՞ս հասկանալ ուժերին, որոնք մի քանի օր է՝ պատերազմի քարոզչությամբ ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին. Ղազարյան

Air Arabia-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք

Իսրայելը 60 ինքնաթիռով հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Իրանը հարվածել է իսրայելական ռազմական կիբեռանվտանգության ընկերությանը և Microsoft-ի գրասենյակին. կան տուժածներ

Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքները մեր առանցքային ուղղությունն են. ՄԻՊ

Թրամփն Իրանին հարվածելու կամ չհարվածելու որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Սպիտակ տուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ գրառում է տարածվում

ԱԳ փոխնախարարն ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին

Թող չթվա, որ ՀԷՑ-ի աշխատողները ստրուկ են, կարելի է տանել միտինգի. դատվելու են, եթե ստիպեն. Ալեքսանյան

ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու համար պատվիրակություն կգործուղվի Բելգիա. ովքեր են կազմում

Զուգարանային արդարադատը՝ պՌիվետ Ռոբը, դժգոհել է դատաիրավական համակարգից. Չախոյան

ՏԿԵ նախարարի հանձնարարականով ՀՀ-Իրան սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գնով են մարդկանց տանում Երևան

«Արմենալ»-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ

Դրանց սիրուհիներն ամեն օր մի դրվագ են պատմում կեղտոտ անկողիններից. Տաշիրի Սամոն թաքնվել է պղծված վեղարի տակ

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Կոնկուրենտ է տեսել, որոշել է փչացնել. Սաֆարյանը՝ Քոչարյանի՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նոր դատավոր ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ