Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

22/05/2025 schedule23:04

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Ավագանու վերջին նիստի ընթացքում խոստացածի պես, հրապարակել է ավելի քան 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարվել են 1998-2018 թվականների ընթացքում։ 

«Այս որոշումները կայացվել են՝ նախապատվությունը տալով անձնական և բիզնես շահերին, արհամարհելով և ոտնահարելով երևանցիների իրավունքներն ու շահերը։

Դուք ինքներդ կարող եք գնահատել պատճառված վնասի ծավալը։ Նախնական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի շուրջ 7,000 երեխա զրկվել է համայնքային մանկապարտեզ անվճար հաճախելու հնարավորությունից, իսկ շատերը՝ հերթում մնալով ընդհանրապես չեն ստացել այդ հնարավորությունը։ 

Ահա թե ինչու 2018 թվականի սկզբին մանկապարտեզների հերթերի խնդիրը չափազանց սուր էր կանգնած։ Այսօր ակնհայտ է դառնում՝ ինչու է դա տեղի ունեցել, և ովքեր են դրա համար պատասխանատու։ 

Այս հարցի վերաբերյալ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերները շուտով հանդես կգան հայտարարությամբ և համապատասխան նախաձեռնությամբ: 

Ավան վարչական շրջան 

  • Թիվ 1 մանկապարտեզ, Ավան 4-րդ փողոց - համայնքի ավագանու 10.06.2002 թ. թիվ 24 որոշմամբ օտարվել է։
  • Թիվ 8 մանկապարտեզ, Ավան-Առինջ, 2-րդ միկրոշրջան, 1/19 - համայնքի ավագանու 20.08.2002 թ. թիվ 41 և 42 որոշումներով օտարվել է։
  • Թիվ 289 մանկապարտեզ, Իսահակյան թաղամաս - համայնքի ավագանու 13.12.2004 թ. թիվ 51 որոշմամբ օտարվել է։

Աջափնյակ վարչական շրջան 

  • Թիվ 232 մանկապարտեզ, Մարգարյան փողոց, 2-րդ նրբանցք - համայնքի ավագանու 22.06.1998 թ. թիվ 19 որոշմամբ լուծարվել է, և թաղապետի 29.09.1998 թ. թիվ 62 կարգադրությամբ մի մասը օտարվել է։
  • Թիվ 157 մանկապարտեզ, Լենինգրադյան փողոց, թիվ 4ա - համայնքի ավագանու 22.06.1998 թ. թիվ 19 որոշմամբ լուծարվել է, այնուհետև ավագանու 08.02.1999 թ. թիվ 7 որոշմամբ մի մասը վաճառվել է։
  • Թիվ 207 մանկապարտեզ, Նորաշեն թաղամաս - համայնքի ավագանու և թաղապետի 20.11.2002 թ. թիվ 19 որոշմամբ վաճառվել է «Յու. Հ.»-ին։
  • Թիվ 103 մանկապարտեզ, Շիրազի փողոց, թիվ 16 - համայնքի ավագանու 02.03.2001 թ. թիվ 41 որոշմամբ օտարվել է։
  • Թիվ 148 մանկապարտեզ, Բաշինջաղյան փողոց, թիվ 15 - համայնքի ավագանու 20.02.2004 թ. թիվ 18.3 որոշմամբ լուծարվել է և վաճառվել է «Ա. Բ.»-ին։
  • Ֆիզիկայի ինստիտուտի մանկապարտեզ, Ալիխանյան փողոց - օտարվել է 2005 թ., Կառավարության որոշմամբ։

Արաբկիր վարչական շրջան

  • Թիվ 136 մանկապարտեզ - համայնքի ավագանու 20.10.2000 թ. որոշմամբ լուծարվել է։
  • Թիվ 16 մանկապարտեզ - 2003 թ. համայնքի ավագանու որոշմամբ լուծարվել և օտարվել է։

(Արաբկիր վարչական շրջանի օտարված մանկապարտեզների ցուցակը ամբողջական չէ) 

Դավթաշեն վարչական շրջան

  • Թիվ 78 մանկապարտեզ, Դավթաշեն 1-ին թաղամաս, 27/1 - 1999 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։
  • Թիվ 126 մանկապարտեզ, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 20/1 - 1998 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։
  • Թիվ 67 մանկապարտեզ, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 47 բնակարան - 1999 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։
  • Թիվ 201 մանկապարտեզ, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/1 - 1999 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։

Էրեբունի վարչական շրջան

  • Թիվ 15 մանկապարտեզ, Էրեբունի փողոց, 9 շենք, թիվ 63 - 19.11.2001 թ. որոշմամբ վերածվել է բնակֆոնդի։
  • Թիվ 291 մանկապարտեզ, Խաղաղ Դոնի փողոց, 21 շենք, թիվ 15Ա - 12.02.2004 թ. որոշմամբ օտարվել է։
  • Թիվ 308 մանկապարտեզ, Խաղաղ Դոնի փողոց, 29 շենք, թիվ 133Ա - 25.12.2003 թ. որոշմամբ օտարվել է։
  • Թիվ 308 մանկապարտեզ, Գ. Մահարու 3-րդ փողոց, 4 շենք, թիվ 33Ա - 29.08.2008 թ. մանկապարտեզի հողամասը օտարվել է։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

  • Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ - համայնքի ավագանու 29.09.2008 թ. թիվ 229-Ա որոշմամբ լուծարվել է և 2008 թ. դեկտեմբերի 30-ից 50 տարով անհատույց օգտագործման հանձնվել է «Ալեքսանյանների ընտանիք» կազմակերպությանը։
  • Թիվ 304 մանկապարտեզ - Մալաթիա-Սեբաստիա թաղապետի 17.12.2004 թ. թիվ 205 որոշմամբ լուծարվել է և ուղղակի վաճառքի ձևով օտարվել է։

Նոր Նորք վարչական շրջան

  • Թիվ 250 մանկապարտեզ, Նոր Նորքի 2-րդ զանգված, Ն. Ստեփանյան փողոց, թիվ 139 դպրոցի հարակից տարածք - 2000 թ. օտարվել է։
  • Թիվ 104 մանկապարտեզ, Նոր Նորքի 9-րդ զանգված, 25 շենքի դիմաց - 2000 թ. վերածվել է բնակֆոնդի։
  • Նոր Նորքի 8-րդ զանգված, Մինսկի փողոց, տիպային մանկապարտեզի շենքը - 2010 թ. օտարվել է։
  • Թիվ 107 և թիվ 117 մանկապարտեզների մի մասը օտարվել է, այժմ հանդիսանում է բնակելի տարածք։

Նուբարաշեն վարչական շրջան

  • Թիվ 286 մանկապարտեզ, Նուբարաշեն 20-րդ փողոց, 20/1 - օտարվել է 09.03.2005 թ.։
  • Թիվ 285 մանկապարտեզ, Նուբարաշեն 11-րդ փողոց, 17 - օտարվել է 09.03.2005 թ.։

Շենգավիթ վարչական շրջան

  • Թիվ 3 մանկապարտեզ, Բագրատունյաց 36 - 16.07.2008 թ., համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ օտարվել է։
  • Թիվ 14 մանկապարտեզ, Մանանդյան 29 - համայնքի ավագանու թիվ 59 որոշմամբ 20.05.2005 թ. օտարվել է։
  • Թիվ 82 մանկապարտեզ, Գարեգին Նժդեհի փողոց, 11/2 - համայնքի ավագանու թիվ 91 որոշմամբ 05.11.2008 թ. օտարվել է։
  • Թիվ 88 մանկապարտեզ, Եղիշե Թադևոսյան 3 - համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ 16.07.2008 թ. օտարվել է։
  • Թիվ 141 մանկապարտեզ, Շիրակի 13 - համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ 16.07.2008 թ. օտարվել է։
  • Թիվ 149 մանկապարտեզ, Շիրակի 18 - համայնքի ավագանու թիվ 91 որոշմամբ 05.11.2008 թ. օտարվել է։
  • Թիվ 160 մանկապարտեզ, Շևչենկո 20 - համայնքի ավագանու թիվ 40 որոշմամբ 16.07.2008 թ. օտարվել է։
  • Թիվ 194 մանկապարտեզ, Ս. Տարոնցու փողոց, 4 - համայնքի ավագանու թիվ 62 որոշմամբ 11.05.2006 թ. տրամադրվել է մասնավորին։
  • Թիվ 144 մանկապարտեզ, Ն. Շենգավիթ, 11-րդ փողոց, 35/3 շենք - Շենգավիթի թաղապետի 02.08.2005 թ. որոշմամբ օտարվել է։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

  • Թիվ 132 մանկապարտեզ, Ներսիսյան 1 - համայնքի ավագանու 30.08.2002 թ. թիվ 65 և 08.05.2002 թ. թիվ 29 որոշումներով օտարվել է։
  • Թիվ 147 մանկապարտեզ, Դրոյի 21 և 21ա - համայնքի ավագանու 08.07.2004 թ. թիվ 112 որոշմամբ օտարվել է։
  • Թիվ 199 մանկապարտեզ, Դ. Անհաղթ 5 - համայնքի ավագանու 08.07.2004 թ. թիվ 112 որոշմամբ օտարվել է։
  • Թիվ 249 մանկապարտեզ, Քանաքեռցու 32 (Հասրաթյան 17) - համայնքի ավագանու 11.11.2004 թ. թիվ 153 որոշմամբ օտարվել է։

Կենտրոն վարչական շրջան

  • Թիվ 140 մանկապարտեզ, Թամանյան փողոց, 3 - 2008–2010 թթ. օտարվել է, այժմ այնտեղ գործում է Պաուլաներ գարեջրատունը։
  • Թիվ 61 մանկապարտեզ, Թամանյան փողոց, 38 - 2005 թ. օտարվել է։
  • Թիվ 50 մանկապարտեզ, Սայաթ-Նովա փողոց, 37 - 2004 թ. օտարվել է։
  • Թիվ 60 մանկապարտեզ, Նորագյուղ, Էջմիածնի խճուղի - 2010 թ. օտարվել է։
  • Թիվ 48 մանկապարտեզ, Տպագրիչների փողոց, 8 - 2000 թ. օտարվել է։
  • Թիվ 127 մանկապարտեզ, Ալեք Մանուկյան փողոց, 7 - 2000 թ. օտարվել է։
  • Թիվ 46 մանկապարտեզ, Սայաթ-Նովա փողոց, 21/21ա - 2002 թ. օտարվել է։
  • Թիվ 20 մանկապարտեզ, Սարյան փողոց, 20 - 2000 թ. օտարվել է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1195 դիտում

Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք. Փաշինյանն Աստվածաշնչից մեջբերում է արել

Պայթյուն Ճամբարակ քաղաքում․ կան տուժածներ և զոհ

Մայր Աթոռը թող պարզաբանի՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է՝ կուսակրոն հոգևորականը խախտել է ուխտը. վարչապետ

Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց

Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին

Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան

Շինհրապարակում աշխատանքի պահին բետոնախառնիչը կողաշրջվել է

Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ

Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան

ՀՀ-Միացյալ Թագավորություն փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի. Գրիգորյան

Նախագահն այցելել է Նիցցայի սբ. Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր, հանդիպել հայ համայնքի հետ

Երևանի շենքերից մեկի բնակարանի առաստաղը փլուզվել է. բնակիչն արգելափակվել է ննջասենյակում

Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում

Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Ըմշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, դուրս եկել եզրափակիչ

Ասողները գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ. Արայիկ Հարությունյան

Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ

Նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու

Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ

Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել

Մարմարիկում մեքենաներ են բախվել. հողով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Օտարերկրացի երիտասարդները կեղծ թղթադրամ են իրացրել. 3-ն էլ ձերբակալվել են

Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական

Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ

Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում

Գողություններ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ

Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել

Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը

Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Քեթրինի Միհրանը և «սաքուլիկներից» մեկը ստանձնում են Գարեգին Բ-ի պաշտպանությունը

Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ. «Ազատություն»

Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին, փորձագիտական պատվիրակություն կայցելի ՀՀ

Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր, հարմարավետ մասնաճյուղը

Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր են քննարկել

ՏԿԵ նախարարն ու Հայաստանում WFP-ի ներկայացուցիչը քննարկել են ջրային և էներգետիկ ոլորտների ծրագրերի ընթացքը