Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Վարչապետը կարևորել է «իԳործ» ծրագրի իրականացումը և նշել, որ ավանդական դարձած այս հանդիպումները տալիս են տարբեր հարցեր քննարկելու, պետական կառավարման համակարգի, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տպավորություններով կիսվելու հնարավորություն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի լավարկումը կարող է տեղի ունենալ նախարարությունների և ծրագրի մասնակիցների տպավորությունների, առաջարկությունների, դիտողությունների հիման վրա, երբ նրանք կխոսեն ծրագրի առավելությունների և թերությունների մասին: «Համոզված եմ, որ մենք այդ ճանապարհով էլ գնում ենք»,- ասել է երկրի ղեկավարը՝ ընդգծելով ծրագրի միջոցով պետական կառավարման համակարգի նոր հայացք, նոր գաղափարներ բերելու կարևորությունը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի վերաբերյալ:
Նշվել է, որ այս տարի ծրագրին մասնակցում են 9 երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Հունգարիա, Ղազախստան և Ուկրաինա: Ծրագրի մասնակիցներն աշխատում են կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոնոմիկայի, քաղաքաշինության, շրջակա միջավայրի և այլ բնագավառներում։ Զարեհ Սինանյանը նշել է, որ չնայած ծրագիրը մշակելու ընթացքում իրենց առջև խնդիր էին դրել ապահովել հայրենադարձության 25%-ի թիրախ, սակայն վերջին տարիների ընթացքում «իԳործ» ծրագիրն ավարտած մասնակիցների 70%-ը մնացել է Հայաստանում:
Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարությանը՝ «իԳործ»-ի շրջանակում պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորություն տալու համար: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով, ներկայացրել առաջարկություններ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են շրջակա միջավայրին, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, ապակենտրոնացմանը, տարածաշրջանային գործընթացներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, ՀՀ կառավարության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Իսրայելից երկու տասնյակ ՀՀ քաղաքացի է տարհանվել. ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել
Մահացել է Գայանե Քալանթարյանը
Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն
«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը
Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար
Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ
Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT