Երևան
12 °C
Շաբաթ լույս կիրակի՝ հունիսի 22-ի գիշերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իրանական միջուկային ծրագրի երեք առանցքային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից «հաջող ռմբակոծության» մասին։
Արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի ուրանի հարստացման խոշորագույն գործարանները, ասել է նա։
ԱՄՆ-ի մուտքը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ անակնկալ էր. մինչև այդ Թրամփը խուսափում էր ԱՄՆ ծրագրերի մասին ուղղակի հայտարարություններից և զերծ մնում ցույց տալուց ուղղակի աջակցությունն Իսրայելին:
Իսրայելը շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար, իսկ Իրանը խոստացել է շարունակել ուրանի հարստացումը՝ հերքելով, որ հարձակման ենթարկված վայրերն ամբողջությամբ ոչնչացվել են, գրում է BBC-ն:
ԱՄՆ-ի ուղիղ միջամտությունն ու Թրամփի ոգևորությունը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք խոշորագույն միջուկային օբյեկտներին հունիսի 22-ի վաղ առավոտյան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է Ֆորդոյում, Նաթանզում ուրանի հարստացման գործարանները և Սպահանի պահեստարանները ռմբակոծելու մասին։
«Մենք հաջողությամբ ավարտեցինք հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, այդ թվում՝ Ֆորդո, Նաթանզ և Սպահան:
Բոլոր ինքնաթիռներն այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս»,- գրել է նա Truth Social-ում:
Թրամփը նաև հայտնել է, որ հիմնական թիրախի՝ Ֆորդոյի ուղղությամբ, «ռումբերի ամբողջ հսկա բեռ է նետվել»:
«Բոլոր ինքնաթիռները ապահով վերադառնում են տուն: Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի մարտիկներին: Աշխարհում ոչ մի այլ զինվորական չէր կարող դա անել: Հիմա խաղաղության ժամանակն է»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Ավելի ուշ Թրամփը դիմել էր ժողովրդին և գործողությունն անվանել «արտակարգ ռազմական հաջողություն»՝ հայտարարելով, որ բոլոր երեք օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են», և «ահաբեկչության համաշխարհային առաջատար հովանավորի» միջուկային սպառնալիքը վերացվել է։
Ի՞նչ կարևորություն ունի Ֆորդոն և ինչո՞ւ բարդ կլիներ առանց ամերիկյան միջամտության
Ֆորդոն Իրանի միջուկային ծրագրի ամենաամրացված ու պաշտպանված վայրն է՝ ուրանի հարստացման գործարանը, որը թաքնված է ժայռերի մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էին փորձագետները, դրան պոտենցիալ սպառնում են միայն 13 տոննա կշռող բունկերային ռումբերը, որոնք կարող են կրել միայն ամերիկյան B-2 ռմբակոծիչները: ԱՄՆ-ն մի քանի նման ինքնաթիռներ տեղակայել էր Իրանի մոտ մեկ օր առաջ, ինչը ընկալվել էր հենց որպես նշան, որ ԱՄՆ-ն պատրաստվում էր Իսրայելի և Իրանի միջև պատերազմի մեջ մտնել:
Պատերազմի մեջ մտնելու ԱՄՆ-ի որոշումը պաշտոնապես չի հայտարարվել հարվածներից առաջ։ Թրամփը նախապես հայտարարել էր, որ երկու շաբաթվա ընթացքում կորոշի ԱՄՆ-ի մասնակցությունը, քանի որ կարծում էր, որ բանակցությունները հնարավոր են: Ինքն էլ, չսպասելով իր նշած ժամկետին, իր իսկ հայտարարությունից ընդամենը երկու օր անց հրաման տվեց ռմբակոծել Իրանը՝ համարելով, որ դիվանագիտական կարգավորումն այլևս հնարավոր չէ, հաղորդում է New York Times-ը ռմբակոծությունից ժամեր առաջ:
Ազգին ուղղված ուղերձում Թրամփը ռմբակոծությունները անվանել է «արտասովոր ռազմական հաջողություն» և ասել, որ Իրանը այժմ պետք է խաղաղություն հաստատի: Նա հիշեցրել է, որ ավերված օբյեկտները ամենամեծն ու ամենավտանգավորն էին, սակայն Իրանում «դեռ շատ թիրախներ կան», և հետագա հարձակումները կարող են էլ ավելի կործանարար լինել:
«Սա չի կարող շարունակվել. դա կլինի կամ խաղաղություն, կամ ողբերգություն Իրանի համար»,- ասել է Թրամփը։ Նա Իրանին սպառնացել է ավելի հզոր հարվածներով, եթե վերջինս պատասխան տա ԱՄՆ-ի գործողություններին։
Իրանի միջուկային ծրագիրը կարելի՞ է ավարտված համարել
Իրանցի պաշտոնյաները հաստատել են Ֆորդո, Նաթանզ և Սպահան քաղաքների միջուկային օբյեկտների ռմբակոծումը, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը։
Մասնավորապես Իրանի Ղոմ նահանգի ճգնաժամային կառավարման շտաբի խոսնակը հաստատել է, որ հարձակման է ենթարկվել Ֆորդոյի միջուկային օբյեկտը. «Մի քանի ժամ առաջ Ղոմի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացումից և հակառակորդի թիրախների հայտնաբերումից հետո Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքի մի մասը ենթարկվել է հակառակորդի հարձակմանը»:
Միևնույն ժամանակ Սպահան նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ «Սպահանում և Նաթանզում միջուկային օբյեկտները ենթարկվել են հարձակման թշնամու կողմից», հաղորդում է AFP գործակալությունը Իրանի պետական հեռուստատեսության հղումով։
Սակայն իրանական օբյեկտներին հասցված վնասի չափերի մասին դեռ քիչ տեղեկություններ կան։ Իրանական աղբյուրները պնդում են, որ հարվածին ընդառաջ իրենց հաջողվել է տարհանել ուրանը։
Այսպես, Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին ուղիղ եթերում ասել է, որ Իրանը «որոշ ժամանակ առաջ էվակուացրել է երեք միջուկային օբյեկտները», հաղորդում է BBC-ի պարսկական ծառայությունը:
Աբեդինին նաև ասել է, որ Իրանը լուրջ վնաս չի կրել, քանի որ կարևոր նյութերն արդեն հեռացվել են։
Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ չի դադարեցնի ուրանի հարստացումը Նաթանզ և Ֆորդո գործարանների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո։
Գործակալության հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը, ասվում է, որ Իրանը թույլ չի տա դադարեցնել երկրի «արդյունաբերական զարգացումը», որը վերաբերում է նրա միջուկային ենթակառուցվածքին:
Գործակալությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները համարում է միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտում և մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) անգործության և ամենաթողության համար։
Մերձավոր Արևելքի գծով պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մարկ Քիմիթը BBC News-ին ասել է, որ թեև ակնհայտ էր, որ ԱՄՆ-ն «զգալի» հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, այնուամենայնիվ վնասի չափը հաստատելու համար պաշտոնական գնահատականներ են անհրաժեշտ:
«Եթե մի քանի, այսպես կոչված, բունկերային ռումբեր օգտագործվեին Ֆորդոյի միջուկային օբյեկտում, ապա այն ավելի հավանական է, որ դուրս է եկել շարքից»,- ասել է Քիմիթը:
Ինչպե՞ս են հարվածները հասցվել
Պաշտոնական հայտարարություն չկա, թե կոնկրետ ինչպես են հարվածները հասցվել, իսկ տարբեր լրատվամիջոցների աղբյուրները տարբերվում են իրենց վարկածներում։
Այսպես, ըստ հաղորդագրությունների՝ ԱՄՆ-ն օգտագործել է վեց GBU-57 բունկերային ռումբ, որոնք նետվել են B-2 ռմբակոծիչներից՝ հարվածներ հասցնելով Իրանի առանցքային միջուկային օբյեկտին Ֆորդոյում, որը գտնվում է գետնի խորքում, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
B-2-ները միակ ինքնաթիռներն են, որ կարող էին նման ծանր ռումբեր կրել. յուրաքանչյուրը կշռում է ավելի քան 13 տոննա: Ռմբակոծիչները կարող են կրել երկու GBU-57 ռումբ:
Մոտ 30 Tomahawk թևավոր հրթիռներ, որոնք արձակվել են Օհայո դասի սուզանավերից, օգտագործվել են Սպահանում և Նաթանզում գտնվող երկու այլ միջուկային ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների ժամանակ, հայտնում է Fox News-ը։
Սպահանը ամենադժվար թիրախն էր: Ըստ New York Times-ի աղբյուրի՝ հարվածն ավելի հզոր է եղել. թերթի աղբյուրի համաձայն՝ B-2 ռմբակոծիչները 12 GBU-57 ռումբ են նետել Ֆորդոյի օբյեկտի վրա, ևս երկուսը՝ Նաթանզի օբյեկտի վրա:
Սպասվում է, որ Պենտագոնի ղեկավարությունը հունիսի 22-ի կեսօրին մամուլի ասուլիս կանցկացնի։
Հարձակումների արձագանքները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար։ Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից անմիջապես հետո։
«Նախագահ Թրամփը և ես հաճախ ասում ենք՝ «Խաղաղություն ուժի միջոցով»: Սկզբում գալիս է ուժը, հետո գալիս է խաղաղությունը: Այս գիշեր նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները գործեցին մեծ ուժով: Թրամփի որոշումը կփոխի պատմությունը»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Թրամփն իր ելույթում նշել է, որ ինքը և Նեթանյահուն «մի թիմ» են, և շնորհակալություն է հայտնել իսրայելցի զինվորականներին օգնության համար։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «իրանական խաղաղ միջուկային օբյեկտների» վրա հարձակումներն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կոպիտ խախտում՝ ասելով, որ Իրանը «վերապահում է բոլոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, իր շահերը և իր ժողովրդին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ասել է Reuters-ը։ ԱՄՆ գործողությունները երկարաժամկետ հետևանքներ կունենան, հավելել է Արաղչին։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը սպառնացել է հրթիռներ արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի վրա Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո:
«Այժմ մեր հերթն է հրթիռներ արձակել Բահրեյնում տեղակայված ամերիկյան նավատորմի ուղղությամբ և միևնույն ժամանակ փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի համար»,- մեջբերում է նրա խոսքերը իսրայելական Ynet պորտալը։
Դեռևս ԱՄՆ-ի հարձակումից առաջ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, որ եթե Ամերիկան միանա Իսրայելին, Իրանը կպատասխանի. «Ամերիկացիները պետք է իմանան, որ իրենց կողմից ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, անուղղելի հարվածի կենթարկվի»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի միջուկային ենթակառուցվածքին ԱՄՆ-ի հարվածները «վտանգավոր էսկալացիա» է անվանել։ Նրա կարծիքով՝ ներկայումս «աճում է ռիսկը, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներ ունենալով խաղաղ բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար»։
«Այս վտանգավոր ժամին հրամայական է, որ մենք խուսափենք քաոսի պարույրից: Չկա ռազմական լուծում. առաջ գնալու միակ ճանապարհը դիվանագիտությունն է: Միակ հույսը խաղաղությունն է»,- գրել է Գուտերեշը իր էջում:
Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը դատապարտել է Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու որոշումը՝ ասելով, որ դրանք «զգալիորեն մեծացնում են Մերձավոր Արևելքում պոտենցիալ աղետալի պատերազմի» վտանգը։
Դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը Թրամփի միակողմանի որոշումը անվանել է «ակնհայտորեն հակասահմանադրական», քանի որ «միակ կառույցը, որը կարող է երկիրը պատերազմական վիճակի մեջ մտցնելու որոշում կայացնել, Միացյալ Նահանգների Կոնգրեսն է:
«Նախագահը դա անելու լիազորություն չունի»,- հիշեցրել է Սանդերսը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT