Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա մամուլը որակել է պատմական:
Այս մասին Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ըստ էության, այս շատ կարևոր այցը շարունակությունն է այն պրոցեսների, որոնք, ըստ էության, մեկնարկել են 2022 թվականին Պրահայում իր և նախագահ էրդողանի միջև տեղի ունեցած առաջին հանդիպումով, որին հաջորդել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև երկխոսության մեկնարկը:
«Որից հետո նաև Արտաքին գործերի նախարարությունների միջև ակտիվ շփումներ սկսվեցին, նաև նախորդ տարի Թուրքիայի նախագահի հետ հանդիպում տեղի ունեցավ Նյու Յորքում: Այս ընթացքում մի քանի հեռախոսային խոսակցություններ ենք ունեցել, և իհարկե, սա շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը:
Վերջին շրջանում ի՞նչ է փոխվել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում:
Ըստ վարչապետի՝ առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, բայց իր կարծիքով՝ շատ էական փոփոխություն է արձանագրվել:
«Եթե մի քանի տարի առաջ մեզ պետք լիներ ճշտել այս կամ այն հարցում Թուրքիայի դիրքորոշումը, և Թուրքիան ուզենար այս կամ այն հարցում ճշտել Հայաստանի հանրապետության դիրքորոշումը որևէ հարցում՝ բացի հրապարակային հայտարարություններից, կարծում եմ՝ երկուստեք պետք է դա փորձեինք պարզել երրորդ երկրների միջոցով:
Բայց շատ կարևոր եմ համարում, որ արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, և սա, կարծում եմ, շատ էական և կարևոր պայման է, որ մենք կարող ենք մշտապես հաղորդակցության մեջ լինել և փորձել որոշակի օրակարգեր ձևավորել, քննարկումներ ունենալ: Ես նկատի ունեմ ոչ միայն այն հանդիպումները, որոնք երկկողմ մակարդակում պաշտոնապես տեղի են ունենում, այլև, եթե չասենք ամենօրյա, այնուամենայնիվ շարունակական և մշտական աշխատանք, ինչը չափազանց կարևոր է։
Ի տարբերություն նախորդող շրջանի՝ հիմա Թուրքիայի հետ մեր շփումները շատ ինտենսիվ են, այնուամենայնիվ տարածաշրջանի և միջազգային զարգացումներն իրենց ծավալով շատ ավելի մեծ են, և ես կարծում եմ, որ առաջին հերթին այս այցը իմ դիտանկյունից և իմ պատկերացմամբ մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, այդ դիրքորոշումների նրբությունները, առանձնահատկությունները և լուծումների մասին պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններն են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԸնթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ
«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել
Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է
Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար
Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի
«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի
Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ
Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին
Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին
Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ
Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր
Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ
Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT