«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան

12/05/2025 schedule15:01

««Հոկտեմբերի 27»-ի հետ կապված քրեական վարույթը գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով մեծածավալ և հսկայական գործողություններ են կատարվում: «Մարտի 1»-ի հետ կապված էլ Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի գործերին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին առնչվող գործերի քննություններին:

«Ես տեղյակ եմ, որ այս գործերով առնվազն մեր հանրությունը և մեր ժողովուրդը սպասելիքներ ունեն և սպասում են կոնկրետ պատասխանների, իսկ մենք կոչված ենք, որ այդ պատասխանների հետ կապված գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի մյուս անգամ այստեղ գալիս ասելիք ունենանք»,- նկատեց նա:

Պողոսյանի խոսքով՝ չնայած ինքը մեծ գայթակղություն ունի մանրամասներ ներկայացնելու, թե այս գործերի մասով ինչ աշխատանքներ են կատարվել, բայց այդ գայթակղությանը կդիմանա, որ երբ ՔԿ-ն կոնկրետ արդյունք ունենա, հրապարակի այդ արդյունքը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե քննչական մարմինը կամ ՀՀ գլխավոր դատախազությունն ինչ հոդվածով են քննում 2020 թվականի նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները՝ միայն Արարատ Միրզոյանի մահափորձի՞, թե՞ նաև իշխանության զավթման:

ՔԿ նախագահը նշեց՝ երկուսի էլ. «Քրեական վարույթներով ՔԿ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում նոյեմբերի 9-10-ի իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ: Արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Դրա հետ կապված մենք պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք»:

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին խոստացավ իր ելույթի շրջանակում ներկայացնել, թե ինչ «հետաքրքիր կապ» կա վերոնշյալ երեք գործերի միջև:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1714 դիտում

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը

Քույր ու եղբոր ծեծի գործով ձերբակալվել է Տաթև համայնքի վարչական ղեկավարը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության նոր ղեկավար է նշանակվել

Կառավարությունը հաստատել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի 2 հայտի ֆինանսավորման, կատարման կարգը. նախարար

Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակից Լինա Ղշյանին

Տարածաշրջանի զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը հարևանների հետ. Վարդանյան

«Գյումրու երեխաների տանը» հայտնաբերվել է 1 տարեկան տղայի մարմին

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է տուն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա. լուսանկարներ

Որ դեպքում անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուները կստանան աջակցություն

Որևիցե ճնշում չկա, հայ առաքելական եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է. Նարեկ Մկրտչյան

Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. օրակարգում 30 հարց կա

Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով. Բարո

Իրանը հայտարարել է Իսրայելի հարվածների հետևանքով 5 հիվանդանոցի վնասման մասին

Վարչապետը մեկնել է Թուրքիա. նրան ուղեկցում են Ռուբինյանը, Միրզոյանը, Կոստանյանը

ID քարտերի պահանջարկը մեծացել է, տրամադրման ժամկետների ուշացման խնդիրը՝ վերացել. ՆԳՆ

Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի

Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի ևս մեկ կետի արտադրական գործունեությունը

Ինչպե՞ս հասկանալ ուժերին, որոնք մի քանի օր է՝ պատերազմի քարոզչությամբ ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին. Ղազարյան

Air Arabia-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք

Իսրայելը 60 ինքնաթիռով հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Իրանը հարվածել է իսրայելական ռազմական կիբեռանվտանգության ընկերությանը և Microsoft-ի գրասենյակին. կան տուժածներ

Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքները մեր առանցքային ուղղությունն են. ՄԻՊ

Թրամփն Իրանին հարվածելու կամ չհարվածելու որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Սպիտակ տուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ գրառում է տարածվում

ԱԳ փոխնախարարն ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին

Թող չթվա, որ ՀԷՑ-ի աշխատողները ստրուկ են, կարելի է տանել միտինգի. դատվելու են, եթե ստիպեն. Ալեքսանյան

ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու համար պատվիրակություն կգործուղվի Բելգիա. ովքեր են կազմում

Զուգարանային արդարադատը՝ պՌիվետ Ռոբը, դժգոհել է դատաիրավական համակարգից. Չախոյան

ՏԿԵ նախարարի հանձնարարականով ՀՀ-Իրան սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գնով են մարդկանց տանում Երևան

«Արմենալ»-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ

Դրանց սիրուհիներն ամեն օր մի դրվագ են պատմում կեղտոտ անկողիններից. Տաշիրի Սամոն թաքնվել է պղծված վեղարի տակ

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Կոնկուրենտ է տեսել, որոշել է փչացնել. Սաֆարյանը՝ Քոչարյանի՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նոր դատավոր ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի համաժողովին

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին