Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։
Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Հանրապետության նախագահի նստավայրում, մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևների արժանանալու առթիվ։
1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։
Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։
Առաջին հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այսօր էլ մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և մեր քաղաքացիների ազատության և ինքնության պահպանման, պետական հիմքերի ամրապնդման: Առանց նվիրյալների, առանց առանձին մարդկանց անձնուրաց և հայրենանվեր աշխատանքի, առանց պետության աջակցության և համատեղ պայքարի անհնար կլիներ հաղթահարել գոյություն ունեցող դժվարությունները և առաջ շարժվել:
Այս նշանակալի օրը մենք նորովի արժևորում ենք մեր պետականության հիմքերը և այն մարդկանց, որոնք իրենց անմնացորդ նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով ամրապնդում են մեր հանրությունը։ Ձեր աշխատանքը՝ լի պատասխանատվությամբ, գիտակցումով ու հետևողականությամբ, պետականորեն բարձր գնահատականի է արժանանում, որովհետև այն ծառայում է հանրային բարիքին, ազգային առաջընթացին և ընդհանուր նպատակներին։
Հայաստանը հզոր պետություն դարձնելու ճանապարհը սկսվում է հենց այսպիսի մարդկանցով՝ իրենց մասնագիտությանը նվիրված, համեստ ու տոկուն աշխատանքով, որոնք գիտեն՝ իրական արդյունքը ձևավորվում է ամենօրյա ձգտման և շարունակական ջանքի շնորհիվ։ Անկախ նրանից՝ դուք աշխատում եք պետական կառավարման, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, առողջապահության կամ այլ ոլորտում, ձեր ներդրումը մեծ արժեք ունի մեր հասարակության և պետության զարգացման գործում։
Ուժեղ և կայուն պետություն կարող է ունենալ միայն այն հասարակությունը, որի յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր դերը և ձգտում է լինել ավելի արդյունավետ, ավելի բանիմաց, ավելի պատրաստակամ։
Թո՛ղ այս պարգևները լինեն ոչ միայն գնահատանքի նշան, այլև նոր ներշնչման աղբյուր՝ շարունակելու ձեր ուղին նույն նվիրումով և պատասխանատվությամբ՝ ի նպաստ մեր երկրի և ժողովրդի բարեկեցության։
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևների արժանանալու առթիվ։ Մաղթում եմ առողջություն, ուժ, նոր հաջողություններ և խաղաղ ու ապահով ապագա»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին
Մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում
Սիսիան-Սպանդարյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, կախվել ձորակը
Շինաշխատանքներ կատարած Հնդկաստանի քաղաքացին «Ֆ1» տեսակի նռնակ է գտել, ձգել օղակը. տղամարդը հիվանդանոցում է
Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը չի լինի. Շենգենյան վիզայի դիմումի ընդունման կարգը կփոփոխվի
Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան
Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի
Սեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել
Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել
Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ
ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել
Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել
Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին
Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար
Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ
Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել
Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է
Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն
Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար
Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել
Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան
Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան
Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին
Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը
Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա
2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար
Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը
Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ
Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT