Երևան
12 °C
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը նախ հարգանքի տուրք է մատուցում Հայոց անկախության համար բոլոր նահատակվածների հիշատակին և վերահաստատում հայ փախստականության իրավունքների վերականգնման պայքարի իր հանձնառությունը և կոչ անում միջազգային հանրությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայ փախստականության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը:
-Պարո՛ն Գաբրիելյան, մայիսի 28-ը հայոց պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Այդ օրը ոչ միայն վերականգնվեց Հայոց պետականությունը, այլև հայ ժողովուրդը ստացավ անվտանգ կենսագործունեության երաշխիք։ Ո՞րն է անկախության խորհուրդը Ձեզ համար։
- 1918 թ․ մայիսի 28-ին տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության անկյունաքարային իրադարձությունը՝ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Պատմականորեն այդ դժվարին ժամանակաշրջանում Հայոց պետականության վերականգնումը դարակազմիկ նշանակություն ունեցավ երկրամասի հայության համար, որն իրապես կանգնած էր գոյութենական սպառնալիքի առաջ։ Նախորդող հարյուրամյակների ընթացքում զրկված լինելով անկախ պետականությունից՝ հայ ժողովուրդն իր վրա կրել էր օտար տիրապետության ողջ դաժանությունն ու ազգային դիմագծի պահպանության մարտահրավերները, ուստի թեկուզ և փոքր տարածքում, պատերազմական իրավիճակում, գաղթականության հսկայական զանգվածներով և տնտեսապես քայքայված վիճակում անկախության հռչակումը ավելի լավ ապագայի առհավատչյա էր։ Այն հայության բնականոն կենսագործունեության ապահովագրությունն է, որ իր մեջ կրում է անկախության խորհուրդը։ Սակայն անկախության հռչակումը չէր նշանակում առկա խնդիրների լուծում և չէր կանխում մոտ ապագայում առաջանալիք խնդիրների հավանականությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է գաղթականության խնդրին և փախստականության նոր հոսքերի առաջացմանը։
- Փաստորեն 1918-1920 թթ․ մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքներից մեկը նաև փախստականության նոր զանգվածների առաջացումն էր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս էր տեղի ունենում հայության տեղահանումը։
- 1918-1920 թթ․ երկրամասում հայության ֆիզիկական գոյության և այդ գոյության տարածքային ձգվածության արեալի կրճատման առումով մեծ նշանակություն ունեցան։ Ցավալիորեն այդ ազդեցությունը կրում էր գլխավորապես բացասական բնույթ։ 1918 թ․ մայիսի 28-ին Հայաստանից բացի՝ երկրամասում իր անկախությունը հռչակեց ևս մեկ պետություն՝ «Ադրբեջան» անվամբ, որը նախկինում երբևէ գոյություն չէր ունեցել աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Եվ ծայրահեղ ազգայնական հայատյաց արմատներով այս պետական կազմավորումն ի սկզբանե ձևակերպեց տարածքային լայն պահանջներ հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հաշվին, իսկ իր կառավարության փաստական վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվող հայությունը դարձավ ուղղակի ֆիզիկական բնաջնջման թիրախ։ Այս են վկայում 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ը Բաքվի 30-35 հազար հայության կոտորածը, 1920 թ․ մարտին Շուշիի հայության կոտորածը և այլն։ Բնական է, որ նման էթնիկ զտումները հանգեցնելու էին փախստականության նոր հոսքերի, որոնք ստիպված էին ապաստան գտնել նորաստեղծ անկախ պետականության սահմաններում։ Ասվածի վառ օրինակն է Ագուլիսի հայության կոտորածը։ 1919թ․ Վերին և Ներքին Ագուլիս գյուղերը, ինչպես Նախիջևանի մյուս հայկական բնակավայրերը հայտնվել էին ադրբեջանական զորքերի թիրախում։ 1919թ․ զենքի սպառնալիքի տակ Ագուլիսներն ընդունեցին ադրբեջանական հպատակություն։ Սակայն շուտով սկսվեց Ներքին Ագուլիսի կոտորածը, որին զոհ գնացին 400 խաղաղ բնակիչներ, մյուսները մազապուրծ ապաստան գտան Վերին Ագուլիսում։ Հաշված օրեր անց թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը ներխուժեցին Ագուլիս և երկու օր շարունակ սպանդի ու կոտորածի ենթարկեցին ամբողջ բնակչությանը։ Ագուլիսը ամբողջությամբ կողոպտվեց, թալանվեց և ավերվեց։ Երկու Ագուլիսներում սպանված հայերի թիվը ավելի քան 1400 է։
- Այսինքն՝ հստակորեն կարող ենք պնդել, որ ներկայիս ժողովրդագրական իրողություններն իրենց արմատներով հասնում են երկու ժողովուրդների պետականությունների կերտման ժամանակաշրջան։
- Ոչ միայն կարող ենք պնդել, այլև ապացուցել, որ, դիցուք, Նախիջևանի ապահայկականությունը սկիզբ առավ հենց այս ժամանակաշրջանից, երբ զենքի սպառնալիքի տակ տեղահանված անձանց հնարավորություն չտրվեց վերադառնալ բնակության նախկին վայրեր։ Այսինքն՝ հետևում է, որ հայության ֆիզիկական գոյության անվտանգության միակ երաշխավորը կարող է լինել անկախ պետականությունը։ Այսօր ավելի քան մեկդարյա հեռավորությունից բարդ է հասցեագրել հայության հանդեպ կատարված հանցագործությունների պատասխանատվությունը։ Սակայն դրանց վերհանումը իրապես կարևոր է հասկանալու և համակարգային գնահատական տալու արդեն 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության էթնիկ զտումներին, ինչպես նաև 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանմանը։
Փաստացի մենք ունենք ավելի քան հարյուր տարի ձգվող էթնիկ զտումների անընդհատելի շարք՝ ուղղորդվող և իրականացվող, անմիջապես ադրբեջանական վարչակարգի կողմից։ «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը նախ հարգանքի տուրք է մատուցում Հայոց անկախության համար բոլոր նահատակվածների հիշատակին։ Մենք վերահաստատում ենք հայ փախստականության իրավունքների վերականգնման պայքարի մեր հանձնառությունը և կոչ ենք անում միջազգային հանրությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայ փախստականության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին
Մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում
Սիսիան-Սպանդարյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, կախվել ձորակը
Շինաշխատանքներ կատարած Հնդկաստանի քաղաքացին «Ֆ1» տեսակի նռնակ է գտել, ձգել օղակը. տղամարդը հիվանդանոցում է
Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը չի լինի. Շենգենյան վիզայի դիմումի ընդունման կարգը կփոփոխվի
Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան
Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի
Սեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել
Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել
Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ
ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել
Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել
Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին
Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար
Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ
Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել
Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է
Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն
Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար
Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել
Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան
Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան
Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին
Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը
Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա
2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար
Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը
Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ
Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT