Երևան
12 °C
Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող է. գալիս են բարդացնելու և սահմանափակելու ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները: Մյուս մասը խրախուսող է. գալիս են բարձրացնելու ծառայության գրավչությունը:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով զինծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:
Խստացնող կարգավորումներն են՝
1. Կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ և որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության:
2. Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37:
3. Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները այսօր էլ կարողանում են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:
4. Քրեականացնել Քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների հատկանիշներով քննվող քրեական վարույթների շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը, կամ հետազոտության համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը:
Խրախուսող կարգավորումներն են՝
1. Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներին դրամական ապահովության չափերի բարձրացմանը:
Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում:
2. Կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին: Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք:
Պատգամավորն առաջարկում է, որ նման հնարավորություն տրվի նաև 18 տարին լրացածներին:
Ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն՝
1. ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն,
2. ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 15 մլն դրամ,
3. ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 մլն դրամ:
3. Վերջին խրախուսող կետը՝ խրախուսել արական սեռի անձանց ստանալ ՀՀ քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը լրանալը՝ տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայությունն անցնելու փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել սահմանված գումար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին
Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին
«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին
Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ
ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա
Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան․ ԱԿՕՍ
Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ
Վարչապետն այցելել է Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի․ տեսանյութ
ԵԱՏՄ-ն պիտի ունենա կարգավորումներ՝ ֆիզիկական սահմաններ չունեցող երկրների հետ աշխատելու համար․ փոխվարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT