Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները

12/05/2025 schedule16:48

ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները:

Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետների աշխատակազմերից և Երևանի քաղաքապետարանից:

2024 թվականի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նշել է՝ մարզերի և Երևանի մարզական վարկանշավորումը բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից: Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ վարկանիշային սանդղակը ձևավորվում է 5 բաղադրիչից՝ մարզական ենթակառուցվածքներ, մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին և մրցաշարերին, դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում, կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն, մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն։

Սանդղակի առաջին երեք տեղերը զբաղեցնող մարզերը կամ Երևան քաղաքը ԿԳՄՍ նախարարությունից ստանում են համապատասխանաբար 8 մլն դրամ, 5 մլն դրամ և 3 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Մրցանակային տեղերը զբաղեցրած մարզպետարանները կամ Երևան քաղաքապետարանը որոշում են անհրաժեշտ մարզագույքի ցանկը և ստացող հաստատությունը:

Մարզպետարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել սանդղակի ձևավորման բաղադրիչներին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորում անցած մարզիչ-մանկավարժների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնությանը: Ընդգծվել է նաև, որ վարկանիշավորումը չի ներառում սպորտային բարձր նվաճումների ոլորտը:

ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը նշել է, որ բարձր նվաճումների սպորտի, ինչպես նաև մասսայական մրցաշարերի խրախուսման նպատակով Կառավարությունն իրականացնում է նաև մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես՝ առանձին ծրագրերով խրախուսական պարգևներ են նախատեսված տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի մեդալակիրների, ինչպես նաև նրանց մարզիչների համար։ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի հաղթող դպրոցները, աշակերտները և ֆիզկուլտուրայի ուսուցիչները նույնպես խրախուսումների են արժանանում։

Դասավանդողների և ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը և մասնագիտական զարգացումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր թիրախներից են, և հենց այս նպատակով էլ մարզական վարկանիշավորման սանդղակում ուսուցիչների և մարզիչ-մանկավարժների ատեստավորման ցուցանիշները ներառվել են որպես հիմնական բաղադրիչ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ենթակառուցվածքների զարգացման և մարզագույքով ապահովման խնդրին: Մարզպետարանների ներկայացուցիչները կարևորել են, որ վարկանիշավորման արդյունքում լավագույնը ճանաչված մարզերը որպես պարգևատրում մարզագույք են ստանալու:

Ըստ ընթացակագի՝ սանդղակի մարզական ենթակառուցվածքների բաղադրիչն ամփոփվում է առանձին, որի հիման վրա առանձնացվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական ենթակառուցվածքներով հագեցվածությունը: Մյուս 4 բաղադրիչների ամփոփման միջինացված արդյունքով ձևավորվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
414 դիտում

Ամիօ լիզինգ․ խելացի ընտրություն, վստահելի գործընկեր

Եթե այդպես շարունակվի, այլևս չենք կարողանա համագործակցել․ Ավինյանը՝ «ՄԱՆ» ավտոբուսների անսարքության մասին

Թել Ավիվը՝ Իրանի գիշերային հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ, տեսանյութ

Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ. ՆԳՆ

Կանադայում մեկնարկել է G7 գագաթնաժողովը. նախատեսվում է նաև Թրամփ-Զելենսկի հանդիպում

Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, առգրավվել է 200 կգ պայթուցիկ նյութ

Իրանը հարվածել է իսրայելական Հայֆա քաղաքի էլեկտրակայանին, Թել Ավիվին

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ համակարգվել են հրատապ խնդիրները

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացել

Պապիկյանի հրամանով՝ փոխգնդապետ Էդգար Ջանոյանը նշանակվել է «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի պետ

Իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին

Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք

Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա

Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց

2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից

Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան

Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել

Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի

Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ

Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ

ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները

Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել

«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան

Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի

«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության

Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը

Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին

Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին