Երևան
12 °C
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:
Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է Տավուշի մարզի առանձնահատկությունները և ներկա իրավիճակը: Դեսպան Էնդրյու Թըրներն իր հերթին դիպուկ մեկնաբանություններ է արել տարածաշրջանի հետ կապված մի շարք կարևոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ:
Դեսպանը հայտնել է, որ այցելել է Կիրանց գյուղ և տեղում ծանոթացել է ներկայիս սահմանային իրավիճակին: Նա հիացմունք է հայտնել Տավուշի բնությամբ և հետաքրքրություն է ցուցաբերել տնտեսական համագործակցության հնարավորությունների նկատմամբ:
Սահմանազատման հետ կապված տրամադրությունների մասին հարցին պատասխանելիս մարզպետը նշել է, որ սահմանային միջադեպեր չեն գրանցվել ոչ մի սահմանազատված հատվածում: Հիմնական մարտահրավերները հոգեբանական բնույթի էին, որոնք բնակչության ջանքերով հաջողությամբ հաղթահարվել են:
Այս մասին են վկայում հետևյալ ցուցանիշները՝
Սահմանամերձ տարածքներում կառուցվել է 1471 նոր տուն,
Սահմանազատված Կիրանց գյուղում կառուցվել է 57 նոր տուն,
Բերքաբերում նախկինում եղած 103 տնտեսությունից բացի՝ ներկայումս կառուցվում է մոտ 90 նոր տուն:
Մարզի զարգացման առաջնահերթությունների մասին խոսելիս մարզպետը նշել է տուրիզմի զարգացման կարևորությունը: Դիլիջանում արդեն իսկ կիրառվող փորձը նպատակ ունի տարածել դեպի Իջևան, Նոյեմբերյան և Բերդի տարածաշրջաններ: Կառավարության ջանքերով հիմնանորոգվել են Գանձաքար-Իծաքար և Նավուր-Թթուջուր ճանապարհները, ինչը նպաստելու է տուրիստական ուղղության զարգացմանը:
Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած պատրաստակամության համար:
Դեսպանը վերահաստատել է, որ Կանադան շարունակելու է բոլոր անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում խաղաղության ապահովման համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱյ հիստերիկ, այս մարդն ընթրիքին մասնակցել, նվիրատվություն է արել այլոց աջակցելու համար. Հակոբյանը՝ լրագրողին
Դպրոցակնների բասկետբոլի լիգայում հաղթել է Երևանի թիվ 51 դպրոցի թիմը. վարչապետը շնորհավորել է նրանց
Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. ինչի մասին են լռում մանիպուլյատորները. Թորոսյան
ԱՄՆ-ն ոչնչացրել է Ֆորդոյի միջուկային ներուժը. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ն ի վիճակի չէ պատերազմել Իրանի հետ. փոխնախագահ Վենս
Ընթացքի մեջ են Ջրարբի-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. տեսանյութ
Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Իրանի խորհրդարանը վճռել է փակել Հորմուզի նեղուցը. որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ
Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը
Իրանը հարվածել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների և հրամանատարական կետերին
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել
Ռաֆայել Գրոսսին Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ կհրավիրի
Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով
Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Նիսսան»-ին՝ սեղմելով ժայռին. կան տուժածներ
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանում միջուկային օբյեկտների վրա
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պարգևատրել է պահեստազորայիններին. լուսանկարներ
Կադրեր ԱՄՆ-ի կողմից GBU-57 բունկերային ռումբով Իրանին հասցված հարվածներից. արձակվել է 6 ռումբ
Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել. ՄԱԳԱՏԷ
Հրդեհ Գետաշենի տներից մեկում. բնակիչն այրվածքներ է ստացել
Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները
Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ
Ընդդիմությունը երթ է կազմակերպել Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի
Իրանի միջուկային օբյեկտները ջնջվել են երկրի երեսից. Թրամփ
Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ
Lավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի տիկնոջը և զավակին, բացահայտի մոմի վաճառքի շահույթը. Փաշինյան
Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ. տեսանյութ
Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով
Խոշոր ավտովթար Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանք կունենա, Իրանն իրեն վերապահում է պաշտպանվելու բոլոր տարբերակները. Արաղչի
Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, դա կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է. Սաֆարյան
ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Իսրայելից երկու տասնյակ ՀՀ քաղաքացի է տարհանվել. ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել
Մահացել է Գայանե Քալանթարյանը
Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT