Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք չնկատել. Հակոբյան

24/05/2025 schedule17:10

Տարիներ շարունակ, երբ Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի և բարոյական ընկալումների սահմաններում ամենատարբեր հարցերի շուրջ ինձ թիրախավորում էին ամենապիղծ պիտակավորումներով և նվաստացումներով, ես զբաղված էի գործով։

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Այո՛, հենց գործով իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար: Եվ, դե իհարկե՜, իրական գործն ու շոշափելի արդյունքներն ի՜նչ են, որ տեղ ունենան մամուլում առկա աղբի ու տգետ պարսավանքների կողքին. չէ՞ որ «Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց», իսկ ձերը դեռ ուղեղիկ է:

2018թ.-ից ի վեր ամեն պատեհ առիթ օգտագործել եմ մեր երկիրը միջազգային հարթակներում ավելի ճանաչելի դարձնելու, պատշաճ ներկայացնելու և նոր կապեր, համագործակցություններ ստեղծելու համար:

Չե՞ք նկատել: Իհարկե, չեք նկատել: Ինչո՞ւ: Որովհետև տգետ եք: Ինչո՞ւ: Որովհետև այն ուժերից, որոնցից սնվում եք և որոնց ծառայում եք, հանձնարարություն ունեք չնկատել:

Ներկայացնում եմ վարչապետի տիկնոջ կարգավիճակը ստանձնելուց հետո իմ կատարած աշխատանքի մի մասը: Նորից փորձեք չնկատել։ Կամ այնպիսի ոռնոց ու վայնասուն բարձրացրեք, մեր միջավայրն այնպես ապականեք, որ ոչ ոք ոչինչ չնկատի։

2018-ի ամռանը նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը՝ միամտաբար հավատալով, որ գուցե հնարավոր կլինի Հայաստանի և Ադրբեջանի կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին, հարսներին, ոտքի հանել կանխելու պատերազմը, տղամարդկանց ստիպելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել: Արշավ, որ մինչև վերջ չտարա, քանի որ բավարար չափով գիտելիք չունեի դա անելու համար, ժամանակից շուտ հանձնվեցի:

• Մասնակցել եմ կանանց միջազգային ամենամյա համաժողովների և այլ համաշխարհային համագումարների ու գագաթնաժողովների, ելույթներ եմ ունեցել հեղինակավոր միջազգային հարթակներում, ինչպիսիք են ԱՄՆ կոնգրեսը, «Կարնեգի» հիմնադրամը և այլն:

497062822_23902269382723346_8817739522290752676_n.jpg (143 KB)

21.09.2018 Ելույթ Կանանց եվրասիական համաժողովում

01.10.2018 Ելույթ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում

08.02.2019 Ելույթ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM) տարեկան գիտաժողովի բացման արարողությանը

494645948_23902269279390023_5334584388215118506_n.jpg (149 KB)

03.04.2019 Ելույթ ԱՄՆ Կոնգրեսում https://armenpress.am/hy/article/969994

500826993_23902264719390479_4330570447744039274_n.jpg (31 KB)

04.04.2019 Ելույթ «Կարնեգի» հիմնադրամում https://annahakobyan.am/ելույթներ/2019/04/04/աննա-հակոբյանի-ելույթը-կարնեգի/

496488270_23902269276056690_4069489573037077810_n.jpg (118 KB)

05.04.2019 «Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար». ելույթ Վաշինգտոնում «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքին

19.10.2019 Ararat challenge փառատոնի ժամանակ խոսել եմ խաղաղության անհրաժեշտության մասին, ներկայացրել ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության նպատակը

15.10.2021 Մասնակցել եմ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին Սանկտ Պետերբուրգում

25.05.2022 Դավոսում մասնակցել եմ «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը

08.11.2022 Ներկա եմ եղել «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովին

21.01.2023 Ելույթ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում Իրանում https://annahakobyan.am/այցեր/2023/01/21/խաղաղությունը-վերացական-գաղափար-չէ/

491926936_23902268636056754_7906085628180579273_n.jpg (571 KB)496338895_23902269402723344_5981658378647770133_n.jpg (453 KB)

10.05.2023 Խորվաթիայի Հանրապետությունում մասնակցել եմ «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»

08.06.2023 Ելույթ «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովին  

06.09.2023 Կիևում մասնակցել եմ «Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին»

01.09.2024 Ելույթ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին

11.09.2024 Ելույթ Չինաստանում «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովի բացման արարողությանը https://annahakobyan.am/այցեր/2024/09/11/հհ-վարչապետի-տիկին-իմ-քայլը-բարեգոր-5/

07.11.2024 Ելույթ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ

494203426_23902267856056832_6266744314383580388_n.jpg (130 KB)492716409_23902269129390038_5038250592078143308_n.jpg (136 KB)

20.11.2024 Մասնակցել եմ Հռոմի պապի հրապարակային ունկնդրությանը, խաղաղության օրակարգով միջոցառումներին 

498153653_23902268266056791_5059558953794574595_n.jpg (109 KB)499711464_23902268739390077_589057443019016453_n.jpg (171 KB)

• Համագործակցության ուղիներ եմ քննարկել միջազգային գործընկերների հետ, որոշ դեպքերում ստեղծել եմ ամուր կապեր, և արդյունքում ձևավորվել են լավ, բարեկամական հարաբերություններ:

13.12.2018 Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին ներկայացրել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը

14.12.2018 Շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներ եմ քննարկել

01.02.2019 Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին. քննարկել եմ երկկողմ համագործակցության ուղիներ

15.04.2019 Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ St. Jude Global Alliance-ին

09.10.2019 Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի ուռուցքաբանության և արյունաբանության կենտրոնի տնօրենի հետ քննարկել եմ համագործակցության մի շարք հարցեր

03.03.2020 Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալի հետ քննարկել եմ մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

05.03.2020 Վաշինգտոնում քննարկել եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության ուղիները https://old.mystep.foundation/hy/news/page/7

499960876_23902265556057062_819072782366951089_n.jpg (53 KB)

28.06.2022 Մոնակոյում հանդիպել եմ «Երեխաներ և ապագա», «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամների ղեկավարներին

20.01.2023 Հայկական պատվիրակությունը իմ գլխավորությամբ մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ պատվիրակությունների անդամների հանդիպմանը «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» շրջանակում

05.04.2024 «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել եմ Հայաստանում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունները

10.09.2024 Հանդիպել եմ Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին https://mystep.foundation/hy/2024/09/10/հհ-վարչապետի-տիկին-իմ-քայլը-բարեգոր-4/

494947912_23902268942723390_5956787540980537533_n.jpg (155 KB)

10.09.2024 Այցելել եմ Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն

13.09.2024 Հաջող համագործակցության արդյունքում «Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում. Ստորագրվեց հուշագիր https://shorturl.at/R2iQG

498032938_23902269009390050_7417190856404719875_n.jpg (184 KB)

24.09.2024 Նյու Յորք այցի ընթացքում մասնակցել եմ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը, Օլենա Զելենսկայի հրավերով ներկա եմ եղել երեխաների ապագայի վերաբերյալ գագաթնաժողովին: Մասնակցել եմ նաև մի շարք այլ հանդիպումների, ձեռք եմ բերել պայմանավորվածություններ, գործակցության նոր եզրեր https://www.armtimes.com/hy/article/296666

500208157_23902264262723858_4644495604412133467_n.jpg (62 KB)501352477_23902265186057099_2367846858979754619_n.jpg (36 KB)

09.02.2025 Քննարկումներն առավել առարկայական դաշտ բերելու նպատակով ստորագրվեց համատեղ հուշագիր «Իմ Քայլը» հիմնադրամի և «Qatar Foundation for Social Work»-ի միջև https://shorturl.at/VB5si

499710583_23902268129390138_2831371755644821449_n.jpg (112 KB)

• 2020-ի պատերազմի առաջին իսկ օրից սկսած եղել եմ Լեռնային Ղարաբաղում: Հոկտեմբերի 26-ին ստեղծել եմ կանանց ջոկատ և մարտական հերթապահություն իրականացրել: Պատերազմից հետո առանձնահատուկ ուշադրության կենտրոնում եմ պահել զոհված զինծառայողների ընտանիքներին, մայրերին, երեխաներին, ծանոթացել իրենց պատմություններին, զորակցել և աջակցել նրանց:

498120790_23902267849390166_2282193749238763509_n.jpg (173 KB)

15.09.2018 Հանդիպել եմ ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին

27.09.2020 Պատերազմի առաջին իսկ օրերից Արցախում էի, իսկ արդեն հոկտեմբերի 26-ից կազմեցի կանանց ջոկատ

2020-2022 Աշխատանք անմահացած հերոսների մայրերի հետ, նրանց պաշտպանելու համար կարծրատիպային մտածողությունից, թե նրանք այլևս ապրելու իրավունք չունեն, պետք է ողջ-ողջ թաղվեն: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում աշխատանք պատերազմում հաշմանդամություն ստացած տղաներին կյանքին վերաինտեգրելու, արժանապատիվ ապրելու համար վերապրոֆիլավորվելու ուղղությամբ (ծրագիրը շարունակվում է) https://mystep.foundation/.../pilot-program-for.../

26.03.2022 Ելույթ. «Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի»

07.04.2023 «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում». իմ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվել է պանելային քննարկում

• Հարցազրույցներ եմ տվել միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում:

06.12.2018 Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել եմ Թավշյա հեղափոխության մասին https://annahakobyan.am/news/2018/12/06/աննա-հակոբյանը-արաբական-al-jazeera/

499923507_23902268282723456_2211777131050994938_n.jpg (358 KB)

08.04.2019 Հարցազրույց ամերիկյան «KTLA 5» հեռուստաընկերությանը

10.04.2019 Հարցազրույց ամերիկյան Fox 11 հեռուստաընկերությանը

04.07.2019 Հարցազրույց լիբանանյան Lorient lejour պարբերականին

• 2018-ին հիմնադրել եմ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և եղել հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ 2024թ.-ից գործունեությունս ծավալում եմ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն:

500326118_23902268442723440_2360307592544271039_n.jpg (164 KB)

Իմ գլխավորությամբ «Իմ քայլը» հիմնադրամն իրականացրել և իրականացնում է տարբեր մարդասիրական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ծրագրեր՝ նպատակ ունենալով բացահայտել մեր երկրի կարևորագույն և մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, ներդրում կատարել դրանում՝ ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն:

Գործունեությանս վերջին մեկ տարվա ընթացքում հիմնադրամի գրանցած թվային ցուցանիշները ավելի քան խոսուն են՝ 303.7% բյուջեի աճ, 647.8% շահառուների քանակի աճ: https://shorturl.at/fIFT2

• Նպատակ ունենալով բարձրացնել հանրային մտածողության մակարդակը, վերափոխել մեդիա ոլորտում համատարած տգիտության մթնոլորտը՝ նախաձեռնել եմ «Կրթվելը նորաձև է» կրթարշավը, որը ամիսների ընթացքում ինքնաբուխ կերպով վերածվել է մասշտաբային հանրային Շարժման, որն արդեն ընդգրկում է 6000-ից ավելի մասնակից, Հայաստանի 17 համայնք: https://mystep.foundation/.../education-is-fashionable-2/

«Կրթվելը նորաձև է» (https://shorturl.at/HTrnM) շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն:

Վերոնշյալ նպատակին հասնելու համար ձևավորվել են կենտրոնական և տեղական կոմիտեներ, մշակվել է շարժման ռազմավարությունը, իրականացվում է բանախոսությունների շարք ողջ Հայաստանով մեկ:

500767595_23902268576056760_8608514758404987322_n.jpg (63 KB)

Շուտով «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամը սկսելու է ողջ ՀՀ տարածքում իրականացնել տարաբնույթ կրթական միջոցառումներ, բանախոսություններ, ծրագրեր, նախաձեռնություններ:

Սա կոչվում է աշխատանք, ջանք: Սա կոչվում է անել ավելին, քան կարող ես, սա կոչվում է աշխատել ինքդ քեզ վրա, հաղթահարել ինքդ քեզ, շրջանցել կարծրատիպեր, ձեռնոց նետել բարդույթներին, կրթվել, փոխվել, առաջ շարժվել, նպաստել անձնական և պետական առաջընթացին: Այսօր արդեն մտել ենք ինքնակրթվելու, ինքնազարգացման, լուսավորության մեծ դարաշրջան:

Սա մեր երկրի ապագան է: Սա մեր պետականության առհավատչյան է: Եվ դուք ձեր իսկ կամքով դուրս եք մնացել այս ճանապարհից։ Եթե ժամ առաջ կանգ չառնեք, չմտորեք, և չմիանաք մեզ, ապա ես ձեզ ցավակցում եմ, պարզապես կշարունակեք ստրուկի կարգավիճակում ծառայել տգիտության իշխանությանը, իսկ մեր պետության մեջ ընդամենը կմնաք լուսանցքում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3362 դիտում

Այ հիստերիկ, այս մարդն ընթրիքին մասնակցել, նվիրատվություն է արել այլոց աջակցելու համար. Հակոբյանը՝ լրագրողին

Դպրոցակնների բասկետբոլի լիգայում հաղթել է Երևանի թիվ 51 դպրոցի թիմը. վարչապետը շնորհավորել է նրանց

Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. ինչի մասին են լռում մանիպուլյատորները. Թորոսյան

ԱՄՆ-ն ոչնչացրել է Ֆորդոյի միջուկային ներուժը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն ի վիճակի չէ պատերազմել Իրանի հետ. փոխնախագահ Վենս

Ընթացքի մեջ են Ջրարբի-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. տեսանյութ

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Իրանի խորհրդարանը վճռել է փակել Հորմուզի նեղուցը. որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ

Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը

Իրանը հարվածել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների և հրամանատարական կետերին

Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

Ռաֆայել Գրոսսին Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ կհրավիրի

Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով

Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Նիսսան»-ին՝ սեղմելով ժայռին. կան տուժածներ

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանում միջուկային օբյեկտների վրա

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պարգևատրել է պահեստազորայիններին. լուսանկարներ

Կադրեր ԱՄՆ-ի կողմից GBU-57 բունկերային ռումբով Իրանին հասցված հարվածներից. արձակվել է 6 ռումբ

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել. ՄԱԳԱՏԷ

Հրդեհ Գետաշենի տներից մեկում. բնակիչն այրվածքներ է ստացել

Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները

Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ

Ընդդիմությունը երթ է կազմակերպել Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի

Իրանի միջուկային օբյեկտները ջնջվել են երկրի երեսից. Թրամփ

Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ

Lավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի տիկնոջը և զավակին, բացահայտի մոմի վաճառքի շահույթը. Փաշինյան

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ. տեսանյութ

Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով

Խոշոր ավտովթար Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանք կունենա, Իրանն իրեն վերապահում է պաշտպանվելու բոլոր տարբերակները. Արաղչի

Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, դա կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է. Սաֆարյան

ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Իսրայելից երկու տասնյակ ՀՀ քաղաքացի է տարհանվել. ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել

Մահացել է Գայանե Քալանթարյանը

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ

Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է

Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել