Մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել․ նախարար

10/06/2025 schedule16:47

Մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, և այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն Հայաստան այցի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը չի վավերացրել Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության պայմանագիրը, և հավելել էր, որ Հայաստանի վարչապետի մոտ բարձրացրել է այդ հարցը և Նիկոլ Փաշինյանը խոստացել է իմպուլս հաղորդել այդ հարցին։

Հարցին՝ դա ինչ պայմանագիր է, Հայաստանն իսկապե՞ս ցանկանում է միանալ այդ պայմանագրին, և դա ինչ է իրենից ենթադրում, նա պատասխանեց. «Տարբեր նախագծեր կան, որ շրջանառվում են այդ հարթակներում, դա հերթական նախագծերից մեկն է, որ շրջանառվել է, այդ թվում՝ տարբեր գերատեսչություններում՝ արդարադատության նախարարություն, ԱԳՆ, մյուս գործընկերներ։ Մենք որոշակի դիտարկումներ ենք ունեցել նախագծի վերաբերյալ, սա կարծում եմ շատ աշխատանքային պրոցես է։ Նախագծերը հենց այդ պատճառով էլ շրջանառվում են, որպեսզի քննարկվեն և լավարկվեն։ Կարծում եմ, որ աշխատանքային գործընթացի մաս է կազմում, հետագա քննարկումները արդեն ցույց կտան պետության դիրքորոշումը։ Այս փուլում այս ձևով նախագծի վերաբերյալ որոշ դիտարկումներ կային։

Գիտեք, որ մեր տարածաշրջանում հաղորդակցության կարևորագույն լեզու է ռուսերենը, և բնականաբար, այդ լեզվի իմացությունը խթանում է նաև, օրինակ, տնտեսական կապերը, հանրային զարգացման հնարավորությունները։ Հերթական նախաձեռնությունն է, որը ուղղված է այս կապերի ամրապնդմանը և նաև ռուսերենի իմացության բարելավմանը։ Բայց էլի եմ ասում, որ այդտեղ բավականին հարցեր ու դիտարկումներ կան մեր կողմից ու աշխատանքային գործընթացում»։

Արդյոք սրանով ռուսաց լեզվին Հայաստանում ինչ-որ նոր կարգավիճակ է տրվո՞ւմ, թե՞ ոչ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց.

«Ո՛չ, չի կարող նման բան լինել, գիտեք, որ մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, և այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել։ Ավելին՝ մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաև ամրապնդելու է հայերենի՝ որպես պետական լեզվի, կարգավիճակը։ Որովհետև մի բան է ասել, որ պետական լեզու է, մի բան է նայել, թե ինչպիսի իրավիճակ ունենք տարբեր ոլորտներում, տարբեր իրադրություններում, և լեզվական քաղաքականության հայեցակարգը, կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի ունենանք, որպեսզի մենք էլ կարողանանք հետևել հայերենի զարգացմանը և ամրապնդմանը։

Հիմա մենք մի շարք ծրագրեր ենք անում, որ ուղղված են նաև հայերենի թվային կենսունակությանը, որովհետև տեխնոլոգիական զարգացման այս իրավիճակում հայերենի՝ որպես լեզվի, զարգացման խնդիրները տեղափոխվում են նաև թվային տիրույթ, որպեսզի մենք ունենանք հայերեն այդ շտեմարանները, ունենանք թվային տիրույթում այն ներկայացվածությունը, որը լեզվի կենսունակություն կապահովի։ Բյուջետային նոր ծրագրեր ունենք, որոնք ուղղված են հենց լեզվական կենսունակության բարձրացմանը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
725 դիտում

Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը

Իրանը հարվածել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների և հրամանատարական կետերին

Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

Ռաֆայել Գրոսսին Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ կհրավիրի

Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով

Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Նիսսան»-ին՝ սեղմելով ժայռին. կան տուժածներ

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանում միջուկային օբյեկտների վրա

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պարգևատրել է պահեստազորայիններին. լուսանկարներ

Կադրեր ԱՄՆ-ի կողմից GBU-57 բունկերային ռումբով Իրանին հասցված հարվածներից. արձակվել է 6 ռումբ

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել. ՄԱԳԱՏԷ

Հրդեհ Գետաշենի տներից մեկում. բնակիչն այրվածքներ է ստացել

Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները

Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ

Ընդդիմությունը երթ է կազմակերպել Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի

Իրանի միջուկային օբյեկտները ջնջվել են երկրի երեսից. Թրամփ

Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ

Lավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի տիկնոջը և զավակին, բացահայտի մոմի վաճառքի շահույթը. Փաշինյան

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ. տեսանյութ

Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով

Խոշոր ավտովթար Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանք կունենա, Իրանն իրեն վերապահում է պաշտպանվելու բոլոր տարբերակները. Արաղչի

Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, դա կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է. Սաֆարյան

ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Իսրայելից երկու տասնյակ ՀՀ քաղաքացի է տարհանվել. ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել

Մահացել է Գայանե Քալանթարյանը

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ

Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է

Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն

«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը

Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը

Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար

Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ

Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ