Երևան
12 °C
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մայիսի 12-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Մարզպետը, ողջունելով ՄԻՊ-ին, նշել է, որ բարձր է գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը և վստահեցրել, որ մարզպետի աշխատակազմը նույն պատրաստակամությամբ է շարունակելու գրասենյակի հետ գործակցությունը։
«Շիրակի մարզպետի աշխատակազմը միշտ պատրաստ է մարզում առկա խնդիրների լուծման հարցում ձեզ հետ համագործակցելու, ինձ համար կարևոր է գրասենյակի գործունեությունը իրավունքների պաշտպանության բնագավառում խնդիրների կանխարգելման առումով, հատկապես խոսքս պետական կառույցների և քաղաքացիների միջև հարաբերություններին, ընտանեկան բռնություններին է վերաբերում։ Ես 3 երեխաներ ունեմ և ընտանեկան բռնությունների մասին, երբ խոսք է լինում երեխաների իրավունքների պաշտպանության, թեման անձնականի նման եմ ընդունում։
Բազմիցս նշել եմ, որ պատրաստ ենք համատեղ աշխատանքի, հիմա վերահաստատում եմ մեր հանձնառությունը լիազորությունների շրջանակում անել հնարավորը, որպեսզի իրավունքների պաշտպանության առումով մարզում խնդիրները հնարավորինս քիչ լինեն։ Թե՛ որպես մարզպետ, թե՛ որպես մարզի քաղաքական պատասխանատու ինձ համար տարբերություն չկա մարզպետի աշխատակազմի ենթակայությա՞ն է կառույցը, թե՞ ոչ. մարզում առկա հիմնահարցերի լուծման առումով ես պատրաստ եմ միշտ աջակցելու բոլոր կառույցներին»,- նշել է Շիրակի մարզպետը։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ ընդունելության ու արդեն ձևավորված գործընկերային հարաբերությունների համար:
«Ինձ համար միշտ հաճելի է Շիրակի մարզ այցելել, քանզի ամեն ինչից զատ՝ շատ լավ համագործակցություն ունենք. դա ամենալավ գրավականներից մեկն է որևէ հարցում հաջողության հասնելու, միասին աշխատելու, պատրաստակամության դեպքում հնարավոր կլինի գտնել խնդիրների լուծման ուղիները։ Մարզպետի աշխատակազմի հետ մեր աշխատանքը բավական բարձր մակարդակի վրա է, համատեղ աշխատանքի միջոցով մի շարք հարցերի լուծման արդեն հասել ենք։
Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա պետք է նշեմ, որ իհարկե այն ժողովրդավարության հիմնաքարերից է, և մեր հիմնական գաղափարը և մեր բոլորի առաքելությունը պետք է լինեն նախ ցույց տալու խոսքի ազատության կարևորությունն ու դրա սահմանները, սահմանները խախտելիս պատասխանատվության համաչափությունն ու մոտեցումների առումով երկակիության բացառումը»,- ասել է նա։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, անդրադարձ է կատարվել քաղաքացիների կողմից ՄԻՊ գրասենյակ հաճախակի ուղղվող հարցերին։
Անահիտ Մանասյանը նշել է, որ առավել շատ մարզից դիմում են երկրաշարժից տուժած քաղաքացիները՝ բնակարանային ապահովման հարցով, զինվորականների ընտանիքները կրկին բնակարանային խնդրով, ինչպես նաև սոցիալական խնդիրներով։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու գործակցությունը՝ բարձրացվող խնդիրների լուծման հարցում ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ նույնիսկ հենց հիմա. Գրիգորյան
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Քույր ու եղբոր ծեծի գործով ձերբակալվել է Տաթև համայնքի վարչական ղեկավարը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության նոր ղեկավար է նշանակվել
Կառավարությունը հաստատել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի 2 հայտի ֆինանսավորման, կատարման կարգը. նախարար
Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակից Լինա Ղշյանին
Տարածաշրջանի զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը հարևանների հետ. Վարդանյան
«Գյումրու երեխաների տանը» հայտնաբերվել է 1 տարեկան տղայի մարմին
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է տուն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա. լուսանկարներ
Որ դեպքում անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուները կստանան աջակցություն
Որևիցե ճնշում չկա, հայ առաքելական եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է. Նարեկ Մկրտչյան
Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. օրակարգում 30 հարց կա
Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով. Բարո
Իրանը հայտարարել է Իսրայելի հարվածների հետևանքով 5 հիվանդանոցի վնասման մասին
Վարչապետը մեկնել է Թուրքիա. նրան ուղեկցում են Ռուբինյանը, Միրզոյանը, Կոստանյանը
ID քարտերի պահանջարկը մեծացել է, տրամադրման ժամկետների ուշացման խնդիրը՝ վերացել. ՆԳՆ
Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի
Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի ևս մեկ կետի արտադրական գործունեությունը
Ինչպե՞ս հասկանալ ուժերին, որոնք մի քանի օր է՝ պատերազմի քարոզչությամբ ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին. Ղազարյան
Air Arabia-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք
Իսրայելը 60 ինքնաթիռով հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում
Իրանը հարվածել է իսրայելական ռազմական կիբեռանվտանգության ընկերությանը և Microsoft-ի գրասենյակին. կան տուժածներ
Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքները մեր առանցքային ուղղությունն են. ՄԻՊ
Թրամփն Իրանին հարվածելու կամ չհարվածելու որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Սպիտակ տուն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ գրառում է տարածվում
ԱԳ փոխնախարարն ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին
Թող չթվա, որ ՀԷՑ-ի աշխատողները ստրուկ են, կարելի է տանել միտինգի. դատվելու են, եթե ստիպեն. Ալեքսանյան
ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու համար պատվիրակություն կգործուղվի Բելգիա. ովքեր են կազմում
Զուգարանային արդարադատը՝ պՌիվետ Ռոբը, դժգոհել է դատաիրավական համակարգից. Չախոյան
ՏԿԵ նախարարի հանձնարարականով ՀՀ-Իրան սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գնով են մարդկանց տանում Երևան
«Արմենալ»-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ
Դրանց սիրուհիներն ամեն օր մի դրվագ են պատմում կեղտոտ անկողիններից. Տաշիրի Սամոն թաքնվել է պղծված վեղարի տակ
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Կոնկուրենտ է տեսել, որոշել է փչացնել. Սաֆարյանը՝ Քոչարյանի՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նոր դատավոր ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել
Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի համաժողովին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT