Ապրիլի 1-ից անցում կկատարվի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին. ինչ փոփոխություններ կլինեն

«2023 թվականի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին»:

Այս մասին այսօր կայացած Կառավարության նիստի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Վերջինս մանրամասնեց՝ ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է. «Որովհետև մենք կարծում ենք, որ ավտոապահովագրողների բյուրոն արդեն թե՛ տեխնիկապես, թե՛ իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը»:

Գալստյանի խոսքով՝ ավտոսեփականատերերի համար լինելու են նրանց ռիսկերին համարժեք, արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում, ըստ էության, չենք ունեցել:

«Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը:

Երկրորդ բանը, որ կուզեմ նշել, այն է, որ գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները, օրինակ՝ մենք ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար, կամ մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար: Այդ կառուցակարգերը այլևս չեն գործելու, գործելու է ազատ շուկայական մեխանիզմ՝ վարորդի կարգապահական և անհատական տվյալները, ըստ էության, ձևավորելու են այն սակագինը, որը նա վճարելու է ԱՊՊԱ-ի համար»,- նշեց Կենտրոնական բանկի նախագահը:

Վերջինս նաև ասաց, որ ապրիլի 1-ից առցանց հարթակում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ ավտոսեփականատերերը տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները:

«Ապահովագրողների բյուրոյի կողմից նախապես նաև որոշակի մոդելավորման աշխատանքներ են իրականացվել, ու նախնական տվյալները վկայում են հետևյալի մասին. եթե բոլոր ավտոսեփականատերերը ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար գները կթանկանան»,- ասաց Գալստյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ արձագանքեց. «Կարծում եմ՝ շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է, որը հնարավորություն է տալիս նաև որակական փոփոխությունները քաջալերել՝ վարքագծային առումով:

Եվ հետո, պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ԱՊՊԱ-ն պետք է իրականացվի մրցութային կարգով։ Այս ճանապարհին մենք բավական լուրջ որոշումներ ենք կայացրել, լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ամենակարգապահ քաղաքացիները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18976 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ