Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, ՀՀ-ն մարդու իրավունքների նոր պաշտպան ունի. այդ պաշտոնում փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ-ն միաձայն ընտրեց Անահիտ Մանասյանին: Նա դարձավ ՀՀ 6-րդ օմբուդսմենը:
Ներկայացնում ենք Անահիտ Մանասյանի կենսագրությունը:
Անահիտ Արտյոմի Մանասյանը Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
Ծնվել է 1988 թվականի հունիսի 24-ին:
Մասնագիտական գործունեությունը՝
2022թ. ապրիլից օգոստոս - ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ,
2015թ-ից այժմ - ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ,
2019թ. հունվարից 2021թ. հուլիս - Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր,
2017թ. փետրվարից 2019թ. հունվար - Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր,
2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտ - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,
2014թ.-ից 2016թ. դեկտեմբեր - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական,
2013-2014 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,
2014թ.-ից 2021թ. հուլիս - դասախոս՝ ՀՀ արդարադատության ակադեմիայում,
2012թ.-ին ստաժավորում՝ Հունգարիայի Սահմանադրական դատարանում,
2010-2015թթ. - ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս,
2009 - 2013թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական,
2008-2009թթ. - փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում:
Կրթություն
2016թ. հունվար-հունիս - ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,
2010-2013թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,
2008-2010թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ),
2004-2008թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցության դիպլոմ):
Այլ տվյալներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
2022թ. մարտից այժմ - Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, 2020թ. օգոստոսից այժմ - Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ,
2020թ. հունվարից 2021թ. հունվար - Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ,
2021թ. փետրվարից այժմ - Ուկրաինայում հրատարակվող «JURIDICA» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2020թ. հունվարից այժմ - Վարշավայում հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2019թ.-ից 2021թ. հուլիս - Եվրոպայի խորհրդի HELP հեռավար հարթակի Հայաստանյան ներկայացուցիչ,
2015թ.-ից այժմ - ՀՀ ԲՈԿ-ի՝ ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ,
2015թ.-ից 2019թ. - ՀՀ ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար,
2016թ.-ից այժմ - «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,
2014թ.-ից 2017թ. - «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի անդամ,
2018թ.-ից 2021թ. փետրվար - «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի նախագահ,
2016թ.-ից 2017թ. - «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ,
2013թ.-ից 2020թ. - տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ,
2012թ.-ից 2018թ. - ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ,
2012թ.-ից 2017թ. - Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից,
2008թ.-ից այժմ - ՀՀ իրավաբանների միության անդամ:
Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում):
Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT