«Միայնակ գայլի» եղբայրը միջնորդեց դատարան հրավիրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին. ՖՈՏՈ

26/01/2017 schedule20:53

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով այսօրվա դատական նիստն անցավ լարված մթնոլորտում. հարցաքննվում էին գործով վկա ներգրավված ոստիկանները:

Արարատ Խանդոյանը եւ իր հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Արման Առաքելյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Մասնավորապես, հարցաքննվեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչության օպերլիազոր, կապիտան Արման Ասլանյանը: Նախկին ավագ լեյտենանտի կոչումը, ինչպես պարզվեց դատարանում, Խորենացի փողոցի բախումներից հետո բարձրացվել է։ Կապիտան Ասլանյանը հայտարարեց, որ հուլիսի 20-ին օպերատիվ հետախուզական աշխատանքներ է իրականացրել Խորենացի-Քրիստափոր փողոցներում, որտեղ, ըստ նրա, ագրեսիվ պահվածքով աչքի է ընկել Արարատ Խանդոյանը։ Ըստ Ասլանյանի՝ ինքն ականատես է եղել ինչպես է Արարատ Խանդոյանը ձեռքերով եւ ոտքերով հարվածում ոստիկաններին: Այդ օրը նա իր տեսադաշտում է պահել Արարատ Խանդոյանին, բայց չէի հիշում՝ որտեղից եւ որ ժամին էր նրան բերման ենթարկել:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի հարցին, թե ով բախումների ժամանակ նախահարձակ եղավ՝ ամբո՞խը, թե՞ ոստիկանները, վկան ասաց, թե ինքն օպերատիվ ծառայություն է իրականացրել այդ օրը եւ դա քննարկման ենթակա չէ: Մեղադրող դատախազի ճշտող հարցին ի պատասխան, ի վերջո, կապիտանն ասաց, որ չի նկատել, թե ով է նախահարձակ եղել:

Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նախ ոստիկաններից հետաքրքրվեց, թե այդ օրը նա ոստիկանական համազգեստո՞վ է եղել, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Ասլանյանն ասաց՝ ոչ: Ճշտող հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է կրել, վկան կտրուկ պատասխանեց. «հագուստ»: Վերջինս պարբերաբար կրկնում էր, թե ինքն այդ օրն իրականցրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որը քննարկման ենթակա չէ: Պաշտպանի մյուս հարցը, թե Խանդոյանը միաժամանակ ե՛ւ ձեռքերով, ե՛ւ ոտքերով հարվածո՞ւմ էր, ծիծաղ առաջացրեց դահլիճում: «Ես չեմ տեսել միաժամանակ հարվածի, տեսել եմ ձեռքով եւ ոտքով առանձին հարվածի»,- ասաց ոստիկանության կապիտանը: Նա նշեց, որ քաղաքացիների մոտ արգելված իրեր չի նկատել, փոխարենն օդում տեսել է թռչող քարեր, փայտեր, շշեր: Օպերլիազորին հարցեր ուղղեց նաեւ Արարատ Խանդոյանը.

- Եղե՞լ է, որ դուք քաղաքացիներին ասեք նման բան՝ «սենց հարց չի լուծվի, եկեք հարձակվենք ոստիկանների վրա»:

- Հարցը ճիշտ չհասկացա:

- Սադրե՞լ եք քաղաքացիներին՝ հարձակվել ոստիկանների վրա:

- Ես ներկայացա որպես ոստիկանության աշխատող: Համարում եմ, որ հարցն անհիմն է: 

Վկայի այս պատասխանը իրարանցում առաջացրեց դահլիճում: Խանդոյանի համախոհներից մեկը տեղից նետեց. «Տո դու ո՞վ ես, որ համարես»: Դատավորը նրա նկատմամբ սանկիցա կիրառեց եւ հեռացրեց դահլիճից:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ վկա ոստիկանի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ հակասություն կա, եւ Արարատ Խանդոյանին թույլատրեց ընթերցել ամիսներ առաջվա ցուցմունքը։ Դրանից հետո կապիտանը հայտարարեց, թե ժամանակ է անցել եւ որոշ դրվագներ կարող է եւ չհիշել։

Պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց վկային ենթարկել դատահոգեբանական փորձաքննության՝ պարզելու՝ նա իսկապե՞ս հիշողության հետ կապված խնդիր ունի, թե՞ դիտավորյալ չի հիշում։ Արարատ Խանդոյանն էլ հայտարարեց, որ վկա ոստիկանը ստում է:

Դատարանում հարցաքննվեց նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի 1030 զորամասի 2-րդ գումարտակի շտաբի պետ Վահան Հովհաննիսյանը, որը, պատմելով հուլիսի 20-ին Խորենացիում իրականացրած ծառայության մասին, ասաց. «Ամբոխի կողմից տեղի են ունեցել անկարգություններ: Մի խումբ ամբոխ հարձակվել է մեր ոստիկանական շղթայի վրա: Կոչ արեցինք, որ իրենց գործողություններն անօրինական են, բայց չհանդարտվեցին: Քարերով, երկաթներով, շշերով հարվածում էին եւ փորձում ճեղքել ոստիկանական շղթան: Մենք թույլ չենք տվել, կիրառվել են հատուկ միջոցներ»:

Ոստիկանը տեղեկացրեց, որ իրեն ենթակա ծառայողներից չորս-հինգ հոգի վնասվածքներ են ստացել. «Քարը դիպել է ձեռքին, ոտքին, շրթունքին»: Ամբաստանյալների պաշտպան Արա Ղարագյոզյանը վկայից հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի «ամբոխ» ասելով: «Ամբոխը ժողովրդի կողմից ստեղծված խումբ է, որը չի կառավարվում»,- այսպես պատասխանեց Վահան Հովհաննիսյանը: Ապա պաշտպանը հարցրեց, թե վկան ի՞նչից ենթադրեց, որ քաղաքացիների գործողություններն ապօրինի են եղել: Ոստիկանն էլ ասաց, որ նրանք հավաքվել են, ապա հարձակվել ոստիկանների վրա: «Այսինքն, եթե քաղաքացիները հավաքվում են, ուրեմն…» փորձում էր հարց ուղղել Արա Ղարագյոզյանը, երբ վկան նրան ընդհատեց: «Քաղաքացիները տենց բան չէին անի»,- հակադարձեց վկա ոստիկանը:

Պաշտպանի ճշտող հարցին՝ բա իրենք ի՞նչ էին, քաղաքացի չէի՞ն: Վկան կարճ պատասխանեց՝ ամբոխ: Պաշտպանի մյուս հարցերին ի պատասխան վկա ոստիկանն ասաց. «Ի՞նչ իմանամ, դուք եք հարձակվել մեր վրա…»:Դատավորը միջամտեց՝ ոստիկանին պարզաբանելով, որ հարց տվողը փաստաբանն է եւ նա հարձակվելու հետ կապ չունի: Դահլիճում ծիծաղ լսվեց, Արարատ Խանդոյանն էլ ժպտալով ծափահարեց եւ ասաց, որ ինքը ոստիկանությանն է համարում «ամբոխ»:

Պաշտպան Արա Ղարագյոզյանը շարունակեց հարցեր ուղղել վկային: Նրա հարցին, թե ձեր վերադասի ցանկացած հրաման կատարո՞ւմ եք, ոստիկանը դրական պատասխան տվեց: Ճշտող հարցին՝ այսինքն, եթե հրաման տան հրացանով կրակել քաղաքացիների վրա, պետք է կատարե՞ք այդ հրամանը, վկան պատասխանեց. «Բայց մենք հրացան չունենք»:

Արարատ Խանդոյանը դատարանին միջնորդեց որպես վկա կանչել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որն այդ օրերին Խորենացի փողոցում էր՝ խաղաղ ցուցարարների կողքին։ Այս միջնորդությունը դատարանը կքննարկի ավելի ուշ։ Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին:

Տպել
14856 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել