Վիգեն Սարգսյանն անձամբ կուսումնասիրի բանակում ինքնասպան եղած զինվորի դեպքը

Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ ՀՀ զինված ուժերն ակնհայտորեն մարտունակ են, խիստ արհեստավարժ են եւ բանիմաց: Սակայն միայն մարտունակությունը բավարար չէ, մենք պետք է ունենաք ամուր, տարածաշրջանում ուժեղագույն բանակ, որը պետք է զարգանա ավելի արագ, քան իրադարձություններն իր շուրջ: Մենք միշտ պետք է մի քայլ ավելին կատարենք, քան նախանշված է: Լրագրողների հետ Պաշտպանության նախարարությունում այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հունվարի 25-ին Տավուշի մարզի մարտական դիրքում ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված Շավարշ Գալստյանի դեպքին, Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ իրեն զեկուցված տվյալներով՝ զինծառայողի զորակոչի ընթացքում որեւէ կանոնի խախտում չի եղել: Բայց թե ինչպես է միակողմանի ծնողազուրկ, ընտանիքի միակ զավակ երիտասարդը զորակոչվել բանակ, նա խոստացավ կրկին անձամբ ուսումնասիրել:

«Անկախ ամեն ինչից՝ ցանկացած զինվորի մահ մեզ համար չափազանց մտահոգիչ է: Սա մեծ ցավ է: Երբ ընտանիքն իր զավակին վստահում է բանակին, բանակն էլ պետք է անի ամեն ինչ՝ պատասխանատու լինելու եւ զինվորի պատշաճ ծառայությունը կազմակերպելու համար: Այսպիսի յուրաքանչյուր դեպքում մենք փորձում ենք մինչեւ վերջ հասկանալ ինքնասպանության դրդապատճառները:

Հետամուտ ենք լինելու գործի ընթացքին: Այս գործում շատ կարեւոր է նաեւ ՄԻՊ-ի եւ մյուս իրավապաշտպան կառույցների հետեւողականությունը: Ցավոք, ինքնասպանություններ տեղի են ունենում ինչպես Զինված ուժերում, այնպես էլ ամենատարբեր ոլորտներում: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ բանակում միեւնույն տարիքի տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների թիվը 4 անգամ պակաս է, քան այլ ոլորտներում»,- տեղեկացրեց պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը շեշտեց՝ ինքը հեռու է այն մտքից, որ ԶՈՒ-ն պետք է լինի հասարակության հայելին: Նրա համոզմամբ՝ բանակը պետք է լինի ոչ թե հայելի, այլ քաղաքացի կերտելու դարբնոց: Իսկ դրան հասնելու դեռ երկար ճանապարհ ունենք:

Լրագրողների հարցին՝ երբվանից է սկսելու գործել զոհված զինծառայողների ընտանիքների փոխհատուցման համակարգը, պաշտպանության նախարարը պատասխանեց՝ հատուցման կարգի ճշգրտումից հետո, իսկ վերջին ճշգրտումները կավարտվեն մոտ օրերս: Պաշտոնյան հիշեցրեց, որ փոխհատուցում տրվելու է բացառապես 2017 թվականի հունվարի 1-ից բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին, եւ բացառություն արվելու է միայն 2016-ի դեկտեմբերի Տավուշի մարզում գրանցված դեպքի համար:

«Մենք մեզ օրենքով պարտավորված ենք զգում այդ ընտանիքների առաջ: Հենց որ հիմնադրամի խորհուրդը ձեւավորվի, գործընթացը կմեկնարկի: Մենք ապահովելու ենք 100 տոկոսանոց թափանցիկություն, տվյալները՝ այդ թվում՝ նվիրատվությունների, հրապարակվելու են առցանց: Ինչ վերաբերում է Թալիշի բնակիչների խնդիրներին, պետք է նշեմ, որ Թալիշը միշտ մեր ուշադրության կենտրոնում է: Մենք փորձում ենք լուծել եղած խնդիրները եւ պետք է անենք ամեն բան, որպեսզի Չարենցավանում ապաստանած թալիշցիները հնարավորինս շուտ վերադառնան իրենց գյուղ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Վերջում նախարարն անդրադարձավ ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինծառայողների զինգրքույկներում համապատասխան նշում չկատարելու խնդրին՝ նշելով, որ պետք է խիստ հետեւողական լինել՝ բացառելու ցուցակում անպատեհ մարդկանց հայտնվելու հավանականությունը:

Տպել
2438 դիտում

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների

78 հաղորդում, 2 քրգործ. ամփոփ տվյալներ՝ ընտրությունների օրվա և քարոզարշավի հաղորդումներից

Ինչպես կարելի է ստանալ ընտրատեղամասի տեսանկարահանումների պատճենները

Ո՞վ կփոխարինի Արա Մինասյանին. թափուր պաշտոնի մրցույթում հաղթողները երեքն են