«Ինտենսիվ, կպած գնում ենք». դեպի երկրորդ սորտի գյուղատնտեսություն

Ինչպիսի տնտեսություն ենք ուզում կառուցել Հայաստանում: Իհարկե, առաջնակարգ, մրցունակ, բարձրտեխնոլոգիական, գիտատար...: Մի խոսքով՝ այնպիսի տնտեսություն, որը կկարողանա ապահովել Հայաստանից արտահանման մեծ ծավալներ:

Սա թերեւս քննարկման ենթակա հարց չէ եւ բացարձակ ճշմարտություն է: Նույնիսկ ՀՀ կառավարությունն է այս կարծիքին: «Հայաստանը, հանդիսանալով փոքր ներքին շուկայով երկիր եւ ունենալով մասշտաբի էֆեկտի բացակայություն, պետք է զարգացման մոդելը կառուցի արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճի վրա»,- գրված է կառավարության 100-օրյա գործունեության մասին զեկույցում: Իրոք, հնարավոր չէ այս պնդման դեմ հակափաստարկ բերել: Այդուհանդերձ, սա ընդամենը տեսական պնդում է: Իսկ  գործնականում ինչպես է կառավարությունը պայմաններ ստեղծելու, որ կառուցվի «արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճի» մոդելը:

Անցյալ շաբաթ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Ըստ այդմ, նախարարը պետք է 15- օրյա ժամկետում հանդիպի Ռուսաստանում եւ այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Իսկ մեկամսյա ժամկետում Առաքելյանը պետք է ներկայացնի տեխնիկայի ձեռքբերման նախագիծ: «Պարոն Առաքելյան, «Ростсельмаш»-ի հետ ե՞րբ եք հանդիպում»,- նախարարին հարցրեց վարչապետը: Գյուղատնտեսության նախարարը պատասխանեց, որ այսօր կհանդիպեն այդ ընկերության հետ, մյուսների հետ՝ վաղվանից: «Շատ լավ, լավ, ինտենսիվ, կպած գնում ենք»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Թերեւս որեւէ մեկի մեջ կասկած չի առաջացնում, որ մեկ ամիս անց Իգնատի Առաքելյանը «Ռուսաստանում եւ այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ» քննարկելուց հետո ներկայացնելու է հենց Ռուսաստանից գյուղտեխնիկա գնելու վերաբերյալ նախագիծ: Ինչ մեխանիզմներով են դրանք գնվելու, ով է փողը տալու, ինչ պայմաններով են այդ տեխնիկան հասցնելու գյուղացուն՝ դեռ պարզ չէ: Պարզ է մի բան, գյուղացին ստանալու է ռուսական գյուղտեխնիկա: Դժվար, շատ դժվար է պատկերացնել, որ ռուսական գյուղտեխնիկայով հնարավոր լինի ունենալ ժամանակակից, ինտենսիվ, մրցունակ գյուղատնտեսություն: Համենայն դեպս աշխարհում չկա որեւէ երկիր, որը այդպիսի գյուղատնտեսություն ունի շնորհիվ ռուսական գյուղտեխնիկայի:

Խնդիրն այն է, որ ռուսական մեքենաշինությունը, այդ թվում նաեւ գյուղտեխնիկայի ոլորտը, մեղմ ասած, բավականին ետ է մնում արեւմտյանից եւ նույնիսկ չինականից: Իհարկե գնային տեսակետից ռուսական տեխնիկան ավելի էժան է, բայց դրա արտադրողականության, որակի, ընթացիկ ծախսերի առումով կարող է բավարարել միայն «երկրորդ սորտի» գյուղատնտեսության պահանջներին: Ռուսական գյուղտեխնիկան մրցունակ չէ անգամ հենց ՌԴ-ում: Դա է պատճառը, որ արտասահմանյան գյուղտեխնիկայի մուտքը ռուսական շուկա փակելու համար ՌԴ-ում կիրառվում էին բարձր մաքսատուրքեր ներկրվող գյուղտեխնիկայի վրա: Բայց նույնիսկ դա չէր փրկում: Ռուսաստանցի ֆերմերների զգալի մասը ձգտում էր թեկուզ բարձր գներով ձեռք բերել արեւմտյան արտադրության գյուղտեխնիկա: Միայն  ռուբլու կտրուկ արժեզրկումը մեղմեց արտասահմանյան գյուղտեխնիկայի հոսքը  ՌԴ: Բացի դրանից  ռուսական կառավարությունը սուբսիդավորում է գյուղտեխնիկայի վաճառքը ՌԴ տարածքում գնի մոտ 25 տոկոսի չափով եւ դրա շնորհիվ ապահովում համեմատական մրցունակություն այդ տեխնիկայի համար:

Ներկրվող գյուղտեխնիկայի վրա ՌԴ օրենսդրությամբ դրված մաքսատուրքը հետագայում տեղ գտավ նաեւ ԵՏՄ մաքսային դաշտում: Եթե մինչեւ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստան ներկրվող գյուղտեխնիկան ազատված էր մաքսատուրքերից, ապա անդամակցելուց հետո այդպիսի տեխնիկայի վրա գործում է 5-13 տոկոս մաքսատուրք: Ակնհայտ է, որ մեր գյուղատնտեսության համար գյուղտեխնիկա «ընտրելու» պարագայում կառավարությունը կկանգնի հենց ռուսականի վրա այն պարզ պատճառով, որ ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվելիք որակյալ գյուղտեխնիկան առանց այդ էլ թանկ է ի սկզբանե, ու մի բան էլ դրա վրա գումարվում է մաքսատուրք:    

Ու հետո, արդյոք գյուղտեխնիկայի պակա՞սն է մեր գյուղատնտեսության պրոբլեմների հիմքը: Ասում ենք, որ մեր գյուղացին աղքատ է, հողակտորները փոքր են, մշակելը ձեռնտու չէ...: Այդ ցանկում, անշուշտ, իր տեղն է զբաղեցնում նաեւ գյուղտեխնիկայի պակասը: Բայց Հայաստանում ամենեւին քիչ չեն խոշոր հողատերերը, որոնց վերահսկողության տակ կան տասնյակ, հարյուրավոր, իսկ որոշ դեպքերում նաեւ հազարավոր հեկտար հողեր: Այդ հողատերերը, մեղմ ասած, ամենեւին էլ աղքատ չեն, եթե չասենք՝ շատ հարուստ են:  Նրանք հնարավորություն ունեն մեծ գումարներ ծախսել, ձեռք բերել ժամանակակից գյուղտեխնիկա, օգտվել գիտության ձեռքբերումներից, առաջատար մասնագետներ հրավիրել...: Բայց չեն անում: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ այդպիսի խոշոր հողատերերը սովորաբար բարձրաստիճան պաշտոնյաներ են, իրենց հիմնական եկամտի աղբյուրը պաշտոնն է, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվում են այնպես` «ձեռի հետ-ոտքի վրա»:

Եթե նրանց պետք է ստանալ ասենք 100 տոննա լոլիկ, կարտոֆիլ, ծիրան կամ խաղող, նրանք բոլորովին չեն ձգտի այդքան բերքը ստանալ ասենք մի հեկտարից, ու կստանան 10 հեկտարից: Միեւնույն է, աշխատուժը շատ էժան է, դիզվառելիքը կստանան պետությունից` սուբսիդավորմամբ, ոռոգման ջրի համար գրեթե չեն վճարի...: Ինչու փող ծախսեն ու տեխնոլոգիաներ ներդնեն: Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել ժամանակակից գյուղտեխնոլոգիաների ներդրման օրինակները: Էռնեկյանի հիմնած խաղողի այգիները թերեւս շատ քիչ օրինակներից մեկն է:

Գուցե ավելի ճիշտ կլինի կառավարությունը իր ջանքերը ներդնի գյուղատնտեսության չզարգացման պատճառները ուսումնասիրելու վրա, այլ ոչ թե «երկրորդ սորտի» գյուղտեխնիկա գտնելու ու ներկրելու վրա: Կամ թեկուզ դրան զուգահեռ ուսումնասիրի, թե ինչու մեր հարուստ հողատերերը չեն կիրառում նորագույն տեխնոլոգիաներ, ինչ է պետք անել, որ այդ հողերը անցնեն ավելի արդյունավետ սեփականատերերի: Սրանով կառավարությունը կարծես չի էլ ուզում զբաղվել:

Տպել
18071 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց