«Շուստրիության» բաղադրիչը ՀՀ-ՌԴ հարաբերություններում. ինչպես է սրընթաց աճում արտահանումը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոսկովյան այցը երկու հիմնական շեշտադրումներ ուներ՝ ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունների շնորհիվ Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 70%-ով, ստեղծվելու է հայ-ռուսական հիմնադրամ՝ ՀՀ տնտեսության առաջնահերթ ճյուղերի ֆինանսավորման եւ հայ-իրանական սահմանի ստեղծված ազատ տնտեսական գոտում ՌԴ-ից ներդրումների հոսքի ապահովման համար: Առաջին հայացքից այս տեղեկատվությունը կարելի է միայն ողջունել: Սակայն իրականությունն ավելի բարդ է, քան 70% նկարած արտահանման աճը կամ Ռուսաստանից դեպի Հայաստան քաղաքական «կանալներով» ներդրումների հոսք ապահովելը, ավելի ստույգ, դրա մասին խոստումներ ստանալը:

Միանգամից ասենք, որ հայ-ռուսական հիմնադրամի ստեղծման եւ մեգաներդրումների ներգրավման մեխանիկան կարող է եւ չաշխատել: Պատկերավոր ասած՝ «խոստանալ, դեռ չի նշանակում ամուսնանալ»: Հատկապես, մեգաներդրումների կամ ծրագրերի արդյունավետ տապալման հարցում հայրենի իշխանությունների փորձը շատ հարուստ է: Հիշում եք, 2008 թ.-ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն առաջ քաշեց երեք մեգածրագիր, որոնք մտադիր էր իրագործել: Դրանք էին՝ հայ-իրանական երկաթուղու շինարարությունը, նոր ատոմակայանի կառուցումը եւ նավթավերամշակման գործարանի հիմնումը: Անցել է 9 տարի, եւ ի՞նչ՝ կլոր զրո: Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին միայն կարելի է երազել, նավթավերամշակման գործարանի թեման, ընդհանրապես, շատ խորը թաղված է, իսկ նոր Ատոմակայան կառուցելու փոխարեն Ռուսաստանից 300 մլն դոլարի վարկ է վերցվել Մեծամորի ԱԷԿ-ի կյանքը մի 15 տարով երկարաձգելու համար:

Այժմ էլ խոսվում է հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման եւ այնտեղ ռուսական մեծ ներդրումներ ներգրավելու մասին: Առջեւում ընտրություններ են, մի բան պետք է ասել: Անհրաժեշտ է սպասումներ ձեւավորել, ինչի հարցում Կարեն Կարապետյանի կառավարությունն ուղղակի վարպետ է: Թե ինչ գումարների հաշվին պետք է ռեցեսիայի մեջ գտնվող Ռուսաստանը, որ նավթի գնի բարձրացման յուրաքանչյուր դոլարից ուրախանում է, նոր եւ մեծ ներդրումներ կատարի Հայաստանի տնտեսությունում, դժվար է պատկերացնել: Պաշտոնական մամուլի հաղորդագրություններում հայտնում են՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ողջունել է համատեղ հիմնադրամի ձեւավորման գաղափարը: Ողջունել կարելի է յուրաքանչյուր լավ գաղափար, սակայն դա շատ քիչ է: Հարկավոր է նախ ձեւավորել այդ հիմնադրամը, իսկ հետո կոնկրետ ուղղությունների համար գումարներ հատկացնել:

Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի` խոսքը մոտավորապես 300 մլն դոլարի ներդրումների խոստման մասին է: «Սակայն այստեղ մեծ խնդիր կա: Ինձ համար դեռ պարզ չէ, թե ինչու պետք է ռուսաստանցի գործարարները ներդրումներ կատարեն Հայաստանում, այն դեպքում, երբ հայաստանցիներն իրենք չեն վստահում իրենց տնտեսությանը, եւ փողը դուրս են հանում երկրից: Ո՞րն է մեր առավելությունը: Ռուսաստանում եկամտահարկը 13% է, ՀՀ-ում՝ 26%, Ռուսաստանում ԱԱՀ-ն 18% է, Հայաստանում՝ 20%: Բացի այդ Ռուսաստանում ռուբլին ավելի արժեզրկվեց եւ դա հնարավորություն է տալիս էժան ապրանք արտադրել եւ այլն: Այսինքն՝ պարզվում է, որ Ռուսաստանում բիզնես անելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ իրավիճակն ավելի զավեշտալի է: Անցած տարվա ցուցանիշներն ամփոփելիս ՀՀ տնտեսական ոլորտի պատասխանատուները խրոխտ կեցվածքով նշում էին գյուղմթերքի, հատկապես լոլիկի արտահանման ծավալների ռեկորդային աճի մասին: Խոսքը արտահանման ծավալների մի քանի տասնյակ անգամ ավելանալու մասին է, այն դեպքում, երբ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների տարածքները ընդլայնման համեստ ցուցանիշներ են գրանցել: «Պարզ չէ, որ այստեղ գործ ունենք վերաարտահանման,- այսպես ասաց ռեէքսպորտի հետ,- այն պարագայում, երբ Ռուսաստանն արգելեց Թուրքիայից շատ ապրանքների, այդ թվում լոլիկի ներմուծումը, Հայաստանը գնաց Բելառուսի ճանապարհով: Սկսեցին ուղղակի լոլիկ բերել Թուրքիայից եւ վերաարտահանել Ռուսաստան: Եթե պաշտոնական տվյալներով գրվում է 70% աճի մասին, ապա ինչո՞ւ է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը գտնվում խայտառակ վիճակում: Այդ արտահանումից տեղական արտադրողը շահե՞ց, գյուղատնտեսության ոլորտ նոր ներդրումնե՞ր եկան: Կասկածելի է»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ հիշեցնելով, որ ըստ պաշտոնական տվյալների, անցած տարի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 5.2% անկում:

Մոտավորապես՝ նույն սխեման Ռուսաստանի հետ առեւտրա-տնտեսական հարաբերություններում գործում է նաեւ ոսկերչության ոլորտում: Խոսքը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու մասին է: «Այս ազատ տնտեսական գոտին եւս զբաղվում է վերաարտահանմամբ: Հարց՝ ինչո՞ւ է այս ոլորտի մեկ սուբյեկտին տրված նման արտոնություն: Սա այն ոլորտը չէ, որ պետք է նոր ոտքի կանգնեցնենք: Ուղղակի այս պարագայում պետությունն ինքը տվել է մենաշնորհ, խտրական վերաբերմունք է դրսեւորել եւ արտոնյալ կարգավիճակ տվել մեկ ձեռնարկության: Իսկ 10 հազարից ավելի մանր ու միջին տնտեսվարողներ այժմ ունեն երկընտրանք, կամ գնում մտնում են այդ հովանոցի տակ, կամ խտրական վերաբերմունքի պատճառով իրենք պետք է հարկեր մուծեն, սակայն ազատ գոտու ձեռնարկատերը չպիտի մուծի», - ասաց Մանասերյանը՝ հավելելով, որ սա խնդրի միայն մեկ կողմն է:

«Խնդրի մյուս կողմն այն է, որ այնտեղ աշխատում են ոսկերիչներ Թուրքիայից, պարզվում է Հայաստանում ոսկերիչների պակաս կա: Նրանք ներկրում են թուրքական ոսկերչական իրեր եւ արտահանում են Ռուսաստան: Սա այն պայմաններում, երբ մինչեւ վերջերս Ռուսաստանը պատժամիջոցներ էր կիրառում Թուրքիայի նկատմամբ: Սա ոչ միայն տնտեսական, նաեւ քաղաքական խնդիր է: Սրա հաշվին արհեստականորեն աճում է մեր արտահանումը դեպի Ռուսաստան: Սակայն սա ոչ թե օգուտ, այլ ինչ-որ տեղ նաեւ վնաս կարող է հասցնել տեղական արտադրողներին, քանի որ մեկ սուբյեկտ, արտոնություններ ստանալով, զբաղված է վերաարտահանմամբ, իսկ մյուս տնտեսվարողներն արտադրում են եւ ավելի հարկեր մուծում, դառնում խտրական վերաբերմունքի զոհ: Տարօրինակ է, թե ինչու է լռում կառավարությունը»,- եզրափակեց Մանասերյանը:

Ասվածից պարզ է դառնում, որ ընդհանրապես հայ-ռուսական առեւտրա-տնտեսական հարաբերություններում խիստ ընդգծված է «շուստրիության» բաղադրիչը: Գործողությունների մի ահագին մասն ուղղված է կարճաժամկետ հեռանկարում կասկածելի մեխանիզմներով ինչ-որ հարցեր լուծելուն կամ ինչ-ինչ շահեր բավարարելուն: Բա որ մի օր իրավիճակ փոխվի ու այդ խութերը փակվեն, ի՞նչ է լինելու: Ժողովրդական ասացվածք կա՝  «Կամ էշը կսատկի կամ էշատերը»: Ցավալի է, բայց այս կերպ հնարավոր չէ հեռանկար ունեցող տնտեսություն կառուցել, կամ էլ դաշնակցի հետ փոխվստահելի հարաբերություններ ձեւավորել:

Տպել
9198 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)