Հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 28-ը 3 ամիս չէ.կուսակցությունները ստացել են վարչապետի մերժումը

«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն այսօր, վերջապես ստացել են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու հարցով դիմումին ՀՀ վարչապետի պատասխանը: Վարչապետը մերժել է դիմումը։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ չի կարող խոսել վարչապետի պատասխանից բխող իրենց հետագա քայլերի մասին: «Այսօր ենք ստացել պատասխանը, կքննարկենք, մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 26-ին էր սպառվել դիմումին պատասխանելու 15-օրյա ժամկետը: Քրիստ Մարուքյանը մեր նախորդ զրույցում ասել էր, որ Կառավարությունը ստիպված է լինելու պատասխանել նաեւ, թե ինչու վարչապետը 15 օրում չկարողացավ պատասխանել «պրիմիտիվ իրավաբանական հարցին», ինչպես որ ներկայացվում էր իրենց դիմումում բարձրացված խնդիրը:

ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը, սակայն մեզ հետ զրույցում ասաց, որ դեռեւս հունվարի 26-ին իրենք կուսակցություններին ուղարկել են վարչապետի պատասխանը:

«Տարօրինակ է, եթե դա իմ ձեռքին կար, ուրեմն իրենց էլ էր ուղարկվել»,- ասաց Սարդարյանը՝ չբացառելով, որ ուշացումը պայմանավորված է եղել փոստային ծառայության աշխատանքով:

Նշենք, որ 3 կուսակցությունների դիմումի մերժումը հիմնավորվում է հետեւյալ կերպ. ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի 2-րդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին եւ սեպտեմբերի 2-րդ երեքշաբթի օրվանից մինչեւ դեկտեմբերի վերջին չորեքշաբթին։ Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունները կայացել են 2016թ․ հոկտեմբերի 2-ին, համայնքի ղեկավարն ընտրվել է համայնքի ավագանու 2016թ․ հոկտեմբերի 10-ի նիստում։ Այնուհետեւ քվորում չլինելու պատճառով ավագանու նիստեր չեն կայացել։

Նույն օրենքի 69-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կառավարությունը կարող է անժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն կատարվում։ Հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածը չի բավարարում վերոնշյալ ժամանակային պահանջին՝ երեք ամիս, ուստի գտնում ենք, որ կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր Վանաձոր համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար»,- նշված է պատասխանի մեջ։

Հիշեցնենք. Կառավարությանն ուղղված փաստաթղթով Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունները ընդգծում էին, որ 3 ամիս շարունակ ավագանու նիստեր չհրավիրելու հետեւանքով խախտվում են Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը: Ուստի նրանք Վանաձորում ստեղծված կառավարման ճգնաժամը հաղթահարելու երկու տարբերակ էին առաջարկում՝ համայնքի ղեկավարի հրաժարական կամ ավագանու լիազորությունների դադարեցում:

2016-ի հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Լուսավոր Հայաստան»-ը ստացավ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, իսկ ՀՅԴ-ն՝ 2: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրով՝ այս ուժերը քաղաքապետիընտրության ժամանակ պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ինՎանաձորում դարձնելով ընդդիմություն:

Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասինընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետընտրվեց: 3 ամիս է՝ քվորումից բացակայության պատճառով Ասլանյանին չի հաջողվումավագանու նիստ անցկացնել եւ ընդունել քաղաքի բյուջե: ԼՀ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-նբոյկոտում են նիստերը:

Տպել
8675 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է