«Հաստատ սպանել են». Շավարշ Գալստյանի քեռին պատրաստ է ապացուցել՝ զարմիկն ինքնասպան չի եղել

Հունվարի 25-ին Տավուշի մարզի մարտական դիրքում ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված 19-ամյա զինծառայող Շավարշ Գալստյանի հարազատները շարունակում են չհավատալ ինքնասպանության վարկածին: Այսօր մեզ հետ զրույցում Շավարշի մորեղբայրը՝ Գեւորգ Կագրամանյանն ասաց, որ վաղը պատրաստվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն գնալ, զբաղվել գործով, որովհետեւ համոզված է, որ Շավարշին սպանել են:

- Վաղը պիտի գնամ, զբաղվեմ էդ հարցերով: Պիտի այսօր գնայի, ուղղակի ասացին քննիչը տեղում չի, վաղն եկեք: Եթե ես սպասեմ, թե իրենք կզանգեն, կարող է չզանգեն: Ես փորձելու եմ ապացուցել, որ էդ էրեխեն էդ բանը չէր անի:

- Պարոն Կագրամանյան, այսինքն պնդում եք, որ Շավարշն ինքնասպանություն չի գործել, ինչպես հայտարարում են իրավապահ կառույցները:

- Իսկ դուք չգիտե ՞ք, որ դա ինքնասպանություն չի: Իրեն ճանաչողները գիտեն, որ նա դա չէր անի: Եթե քննչական կոմիտեն չկարողանա մի բան պարզել, ես կպարզեմ: Ես էլ եմ հետաքրքրվում, ինձ էլ են շատ բաներ ասում, ես էլ աղբյուրներ ունեմ:

- Փորձե ՞լ եք Շավարշի ծառայակիցների, հրամանատարների հետ խոսել:

- Ես խոսել եմ, բայց իրենք ոչինչ չեն կարող ասել, ասում են՝ քննչականը զբաղվում է, ոչինչ չենք կարող ասել:

- Դուք դատաբժշկական փորձաքննությանը ներկա եղե ՞լ եք:

- Ներկա եղել եմ, բայց չկարողացա նայել: Սիրտդ չի տանում նայես: Ծնոտի տակից կրակած է, ինչ նայեմ: Ասում են քառասուն օրվա մեջ կլինի դատաբժշկականի պատասխանը, կիմանաք: Իրենք հիմա էլ ամեն ինչ գիտեն, բայց դեռ չեն կարող ասել:

- Բռնության հետքեր կայի ՞ն Շավարշի մարմնի վրա:

- Բռնության հետքեր չկային:

- Հոգեհանգստի օրը մորաքույրն ու տատը մեր թղթակցին ասել էին, որ Շավարշի ձեռքին կապտած տեղեր կային: Տեսե ՞լ եք այդ հետքերը:

- Դրանք բռնության հետքեր չէին, մատնահետք էին վերցրել, թանաքի տեղերն էին: Դեմքն ահավոր վիճակում էր, բայց չեմ կարող ասել, որ ծեծել-ջարդել են: Բայց որ հաստատ իրեն սպանել են, 100 տոկոս: Դա ես մինչեւ վերջ կարող եմ պնդել: Շավարշն էն տղեն ա եղել, որ ինձ էր բացատրում ինչն ինչոց է: Ասում էր՝ քեռի ջան, ես գալու եմ, հասնեմ քեզ: Նա 12-13 տարեկանից  աշխատել է, իր մոր կողքին է եղել հոր մահից հետո: Ինքը չի սպասել, որ քեռին օգնի, մորքուրը օգնի, հորքուրը օգնի: Միշտ աշխատել, մորը օգնել է: Նա չէր կարող  նման բան անել: Էն տղերքից չէր, որ բազար աներ, լավ տղա խաղար: 1.5 տարվա ծառայողը ո ՞նց կարող է նման բան անել: Ինչ-որ մի վիժվածք եկել է դրսից, Ղարաբաղից իրեն փոխանցել են Իջեւան, տղայա դառել, ուզեցել ա էդ էրեխուն նվաստացրած լինի:

- Դուք կոնկրետ մարդու մասի ՞ն եք խոսում: Ինչ-որ մեկի ՞ն եք կասկածում:

- Եկեք ինձ ափերից մի հանեք, խնդրում եմ: Ես շնորհակալ եմ ձեզ, խնդրում եմ ամեն ինչ արեք, ձեզնից ինչ հասնում է արեք, մեր հայ զինվորները մեղք են, մեր ջահել-ջիվան էրեխեքին կորցնում ենք: 

Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շավարշ Գալստյանի դեպքին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ իրեն զեկուցված տվյալներով՝ զինծառայողի զորակոչի ընթացքում որեւէ կանոնի խախտում չի եղել: Բայց թե ինչպես է միակողմանի ծնողազուրկ, ընտանիքի միակ զավակ երիտասարդը զորակոչվել բանակ, նա խոստացել էր անձամբ ուսումնասիրել:

«Հետամուտ ենք լինելու գործի ընթացքին: Այս գործում շատ կարեւոր է նաեւ ՄԻՊ-ի եւ մյուս իրավապաշտպան կառույցների հետեւողականությունը: Ցավոք, ինքնասպանություններ տեղի են ունենում ինչպես Զինված ուժերում, այնպես էլ ամենատարբեր ոլորտներում»,- հավելել էր նախարարը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Այսօր տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է զինվորին ինքնասպանության հասցնելու գործով նախաքննությունը: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Քննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ հրապարակել չենք կարող, բայց առաջիկա օրերին քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրենք տեղեկություններ»,- հավելեց Տռուզյանը:

Անդրադառնալով վնասվածքներին՝ ՔԿ նախագահի խորհրդականն ասաց, որ դատաբժշկակակն փորձաքննության եզրակացությունը ստանալուց անմիջապես հետո այն կհրապարակվի եւ կտրվի հարցերի պատասխանը, թե ինչ վնասվածքներ կան եւ դրանք ինչպես են առաջացել:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է Շավարշի որոշ ծառայակիցների մեղադրանքներ առաջադրվեն ինքնասպանության հասցնելու համար: Ըստ նույն տեղեկությունների՝ վերջին շրջանում եղել են զինվորին ճնշելու, հեգնելու դեպքեր: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15463 դիտում

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում