Հակոբ Հակոբյանը հարցում է արել ու որոշել՝ ընտրություններին մասնակցել Ծառուկյանի դաշինքով

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքով: Նա պատրաստվում է իր թեկնածությունը ռեյտինգային ընտրակարգով առաջադրել Արմավիրի մարզում:

- Պարոն Հակոբյան, ինչո՞ւ որոշեցիք նորից պատգամավոր դառնալ:

- Որովհետեւ ես միշտ քաղաքականության մեջ եմ եղել: Ես մենակ ավելի շատ հարցազրույցներ եմ տվել, քան 10-15 պատգամավոր իրար հետ վերցրած: Հարցազրույցներ, վերլուծություններ, հանդիպումներ ազգաբնակչության հետ... Ես միշտ եղել եմ ակտիվ քաղաքականության մեջ, պարզապես, ուզում եմ այսօր իմ լիազորությունները բարձրանան, որպեսզի կարողանամ այն գիտելիքները, փորձը, որ ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում՝ տանեմ Ազգային ժողով:

- Իսկ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի հետ:

- Ես հոկտեմբերի սկզբին մամուլով հայտարարեցի, որ մասնակցելու եմ ընտրություններին, սակայն նախ անց ենք կացնելու հարցումներ ազգաբնակչության շրջանում: Ասացի, որ դեկտեմբերի վերջին կհայտարարեմ, թե որ դաշինքի հետ եմ մասնակցելու ընտրություններին: Այդ հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ Ծառուկյան Գագիկն այսօրվա դրությամբ վայելում է ժողովրդի կողմից հարգանք, վստահություն: Այդ վստահությունն ինձ ստիպեց, պարտավորեցրեց, որ ես գնամ այդ դաշինքի հետ: Դա ոչ թե իմ անձնական ցանկությունն է, այլ մեր ուսումնասիրության արդյունքում ժողովրդի ցանկությունը:

- Այդ հարցումները ե՞րբ են անցկացվել, որտե՞ղ, քանի՞ մարդու շրջանում:

- Արմավիրի մարզում, 1500-1550 մարդու շրջանակներում: Կոնկրետ մարդկանց հետ նստել-խոսել ենք, հարցեր ենք ուղղել՝ ո՞ւմ կտեսնեք, ինչո՞ւ... Այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո եկել ենք այն եզրակացության, որ պետք է գնանք «Ծառուկյան դաշինքի» հետ:

- Երկրորդ տեղում ո՞ր ուժն է ձեր հարցման արդյունքներով:

- Ես չէի ուզենա այսօր որեւէ կուսակցությունում կասկածների առիթ դառնար: Չէի ուզենա դա հրապարակել, որպեսզի մարդիկ էլ վատ չզգան դրանից: Պարզապես, ես տեսա, որ Ծառուկյան դաշինքին են վստահում, որոշեցի այդ դաշինքով մասնակցել: Ժողովրդին դեմ ես երբեք չեմ գնա:

- Այսինքն՝ եթե ժողովուրդը նախընտրեր ՀՀԿ-ին՝ ՀՀԿ-ի հետ կգնայիք, եթե ցանկանար Հայկական վերածնունդին՝ Հայկական վերածնունդի հե՞տ:

- Ցանկացած կուսակցության, ինչ ժողովուրդն ինձ ուղղորդեր գնալ, կգնայի, կսկսեինք միասին բանակցությունները, կտեսնեի, գնա՞լ, թե՞ չգնալ: Ցանկացած  կուսակցություն:

- Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ անգամ կեսից հետ կանգնեց, նրան ուղղակի թույլ չտրվեց շարունակել պայքարը:

- Քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի է՝ ճանապարհից ետ գնալ, խոստումներ տալ, ասել, գաղափարների համար համախոհների հետ վիճել...Եթե քո գաղափարները չեն կիսում, դու կարող ես ընդհուպ քո ընտանիքի անդամների հետ գժտվել, քո հարազատների հետ վիճել. այստեղ գալիս է գաղափարների խնդիրը: Եթե իմ գաղափարները չկիսեցին կողքիս մարդիկ, համոզված եղեք, ես նրանց հետ գժտվելու եմ: Ես իմ գաղափարներին, սկզբունքներին հասնելու համար պատրաստ եմ ամեն ինչի, իսկ եթե քաղաքական գործիչը գաղափարների, սկզբունքների համար պատրաստ չի ամեն ինչի, նա չի կարող քաղաքական գործիչ լինել:

- Արմավիրի ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին մի շարք անձինք են հայտարարել: Օրինակ, շրջանառվում է Առաքել Մովսիսյանի, Սեյրան Սարոյանի անունը: Սա հաշվի առնելով ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Շանսերը տալիս է ժողովուրդը: Հիմա մենք գնում ենք ընտրությունների, բոլորին հաջողություն եմ մաղթում, մաղթում եմ, որ բոլորս օրենքի սահմաններում գնանք ընտրությունների: Շանսերը մեր ձեռքում չեն, ժողովրդի ձեռքում են: Ժողովուրդն ինչպես կգնահատի նախկին կատարած աշխատանքները, ինչքան կհավատա մեր տված խոստումներին՝ այդքան էլ մեզ ձայն կտա: Չ՞է որ մենք բոլորս խոստում ենք տալիս, ծրագիր ենք ներկայացնում: Հիմա ամեն մարդ ունի հնարավորություն գնահատելու՝ մեր ասածը մենք իրականություն կդարձնե՞նք, թե՞ չենք դարձնի: Մի խոսքով, գնահատականը պետք է տա ժողովուրդը:

- Ուղղակի հայտնի է, որ Հայաստանում ավելի շատ դեր է ունենում վարչական լծակների գործադրումը, քան ասելիքը, ծրագիրը, անելիքը:

- Գիտե՞ք ինչ, որպես թեկնածու ես չեմ կարող վերահսկողություն իրականացնել ո՛չ լծակների դեմ, ո՛չ վարչական ռեսուրսների դեմ: Ես պարզապես գնալու եմ ընտրությունների, կարծում եմ, որ ամենաուժեղ օրենքը դա երկրի սահմանադրությունն է, իսկ սահմանադրության երաշխավորը Հանրապետության նախագահն է: Ես չեմ կարծում, որ այսօր մեր երկրի նախագահի, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության համար կարեւոր լինի, թե անձերից ով կգնա ԱԺ: Անձերի շուրջ չի ձեւավորվում, կարեւորը մեր երկրի իմիջն է: Պետք է քննություն հանձնելով ցույց տանք աշխարհին, որ մենք արդեն ժողովրդավար երկիր ենք եւ պատրաստ ենք գնալ ազատ եւ արդար ընտրությունների: Սա մեծ քննություն է՝ հետագայում մեր երկրում ներդրումների առումով, զարգացման առումով: Իսկ ես չեմ կարծում, որ որեւիցե ղեկավար գնա իր երկրին դեմ:

Տպել
10309 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է