Վիգեն Սարգսյանի Իրան այցն աննախադեպ է, դա է Ադրբեջանի անհանգստության պատճառը. իրանագետ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցն Իրան լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում: Որոշ կայքեր այս առիթով նույնիսկ հատուկ «կոլաժներ» են պատրաստել. դրանցից մեկում, օրինակ, աշխարհի քարտեզի ֆոնին պատկերված Հայաստանի եւ Իրանի դրոշներով դաստակների ձեռքսեղմումից արյուն է հոսում: Իրանագետ Վարդան Ոսկանյանն ադրբեջանական այս արձագանքի պատճառը նախեւառաջ համարում է այն, որ Վիգեն Սարգսյանի այցն իր հագեցվածությամբ աննախադեպ է:

- Պարոն Ոսկանյան, ինչո՞վ է կարեւոր այս այցը:

- Առաջին հերթին սա այց է՝ աննախադեպ եւ չափազանց հագեցած օրակարգով: Այն իր մեջ ներառում է բազմաթիվ հանդիպումներ թե՛ Իրանի ռազմական-պաշտպանական ոլորտի պատասխանատուների եւ անձանց հետ, եւ թե՛ քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ:

- Այդ հանդիպումների ընթացքում կլինե՞ն կարեւոր նշանակություն ունեցող պայմանավորվածություններ:

- Ենթադրվում է, որ կողմերը քննարկելու են երկու երկրների միջեւ ռազմական եւ պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելուն վերաբերող հարցեր, որպեսզի այդ ոլորտը հասցվի այն մակարդակին, որի վրա է Հայաստանի ու Իրանի քաղաքական հարաբերությունների մակարդակը: Դժվար թե այս ամենի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվի հանրության լայն շրջանակներին, բայց ակնհայտ է, որ Հայաստանը եւ Իրանը պատրաստվում են գործակցել մի շարք կարեւորագույն ոլորտներում, որոնք առնչվում են երկու երկրների անվտանգությանը: Պետք է ենթադրել, որ խոսքը գնալու է բարձր տեխնոլոգիական ռազմական համագործակցության մասին:

Անշուշտ կքննարկվեն թիկունքի ապահովմանն առնչվող բազմաթիվ հարցեր, որովհետեւ այս ոլորտում Իրանը գրանցել է բավականին լուրջ հաջողություններ եւ մենք Իրանի հետ կարող ենք լրջորեն գործակցել այլ դաշտում: Նաեւ, կարծում եմ, կարծարծվեն ռազմաուսումնական գործընթացների կազմակերպման հետ առնչվող խնդիրներ: Ինչու չէ՝ կարող է խոսվել նաեւ հայկական ռազմական գործընթացների կազմակերպման հետ առնչվող խնդիրների հարցում իրանական ներդրումների մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական կողմն էլ շահագրգիռ է որոշակի ներկայություն ունենալ այդ ոլորտում: Այդ շահագրգռվածությունը պայմանավորված է այն մշտական սպառնալիքով, որին դիմակայում է իսլամական հանրապետությունը՝ կապված Արեւմուտքի հետ ունեցած հակասություններով:

- Հաշվի առնելով ադրբեջանական արձագանքը՝ կարելի՞ է ենթադրել, որ Արցախի հարցով եւս ինչ-որ քննարկում է նախատեսվում:

- Բնական է, որ Հայաստանի եւ Իրանի ընդհանուր շահերն առնչվում են նաեւ Արցախի խնդրին: Չնայած այդ հարցում իրանական կողմը դրսեւորում է բալանսավորված մոտեցում, ինչն արդեն իսկ գնահատելի է, բայց ակնհայտ է, որ իրանական կողմին ձեռնտու է առնվազն առկա ստատուս քվոյի պահպանումը եւ Իրան-Ադրբեջան սահմանի չփոխվելը հօգուտ ադրբեջանական կողմի: Ինչպես գիտեք, արցախյան ուժերը վերահսկում են նախկինում Իրան-Խորհրդային Ադրբեջան սահմանի զգալի հատվածը, ինչն Իրանը ներքին քննարկումներում դիտարկում է որպես կարեւորագույն գործոն սեփական հյուսիսի անվտանգության խնդիրները  ապահովելու տեսանկյունից:

- Բացի արձագանքելուց ի՞նչ կարող է անել Ադրբեջանն այս այցի նշանակությունը նվազեցնելու համար:

- Որպես կանոն ադրբեջանական կողմը նման այցերին, բացի քարոզչական մակարդակում արձագանքելուց, նաեւ հապշտապ քայլեր է ձեռնարկում տարբեր այցեր կազմակերպելու, հետ չմնալու առումով: Բայց հայտնի է, որ ցանկացած գործողության կապկում ավելի վատն է, քան բուն գործողությունը: Հետեւաբար՝ Իրանի հետ ձեւավորվող օրակարգը (որը բաղկացած է բազմաթիվ հարթություններից) մենք ամեն դեպքում պետք է առաջ տանենք՝ առանց հաշվի առնելու զանազան ջղաձիգ մոտեցումներ, որոնք կան թշնամական երկրների կողմից: Ակնհայտ է որ մեր գործողություններն առաջին հերթին ուղղված են մեր եւ Իրանի հարաբերությունների զարգացմանը: Մենք գործողություններ ձեռնարկում ենք ոչ թե Ադրբեջանին վնասելու նպատակով, այլ սեփական շահերն առաջ մղելու նպատակով: Եթե այդ շահերի առաջ մղումն ի վնաս Ադրբեջանի Հանրապետության է, ապա դա նրանց գործն է: Կարծում եմ՝ չպետք է ուշադրություն դարձնել դրան:

Հիշեցնենք, որ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի ընթացքում արդեն տեղի են ունեցել Վիգեն Սարգսյանի բանակցությունները ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ: Բանակցությունների ընթացքում բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Ավելի ուշ հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հունվարի 31-ի առավոտյան հարգանքի տուրք է մատուցել նաև Իրանի Սրբազան պաշտպանության անհայտ նահատակների հիշատակին: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, այցելություն տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ: Թեհրանում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Տպել
8173 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը