Ինչու Արուսյակ Այվազյանը չհամագործակցեց Ծառուկյանի կամ Օհանյանի հետ ու ընտրեց «Ելք»-ը

Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Արուսյակ Այվազյանը, որը հանրությանը հայտնի դարձավ «Ազատ գետի հունը փոխելու» ծրագրի դեմ կազմակերպված ակցիաների ժամանակ, մտադիր է մասնակցել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Արուսյակ Այվազյանը, որը նաեւ Գառնի համայնքի ղեկավարի թեկնածու էր, Armtimes.com-ի հետ զրույցում մանրամասնում է, թե ինչու է որոշել ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով:

- Տիկին Այվազյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը վերջնակա՞ն է:

- Այո, հավանաբար կառաջադրվեմ:

- Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքո՞ւմ եք առաջադրվելու:

- Երկուշաբթի կամ երեքշաբթի հստակություն կմտցվի:

- Ուզում եմ հասկանալ՝ դուք «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակո՞վ եք մասնակցելու, թե՞ պարզապես, դաշինքի համամասնական ցուցակում եք լինելու:

- Դեռ վերջնական քննարկում չենք ունեցել, բայց դեկտեմբերի 6-ին, 7-ին պարզ կլինի:

- Հաշվի առնելով, որ Գառնիում պարտվեցիք, այս դեպքում ի՞նչը պետք է փոխեք ձեր պայքարի ձեւում, որ ցանկալի արդյունք ունենաք:

- Պետք է ժողովուրդը գիտակցի, որ կաշառվելով չէ, որ պետք չէ մի քանի դրամ ստանան ու գնան ընտրության, այլ մտածելով, գաղափարով առաջնորդվեն: Ոչ թե կաշառվելով, այլ իրենց խղճի թելադրանքով պետք է գնան ընտրության:

- Կոտայքի մարզպետն ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսան է, Ծառուկյանը որոշակի ազդեցություն ունի մարզում…

- Դե, դրանք էլ իրենց դերակատարումն ունեցան:

- Գառնիի ընտրություններո՞ւմ:

- Իմ կարծիքով՝ նրանք իրենց նշանակալի դերն ունեցան: Գուցե սխալվում եմ, բայց ես այդպես եմ պատկերացնում:

- Հիմնական դերակատարները, ձեր մրցակիցներն ովքե՞ր են լինելու, անուններ շրջանառվո՞ւմ են:

- Նոր գյուղապետն ասաց, որ ՀՀԿ-ի ցուցակում ինքը լինելու է, բայց չգիտեմ, թե ինչպես է առաջադրվելու, չեմ կարող ասել: Մնացածից տեղեկություն չունեմ:

- «Ելք»-ից ո՞ր ուժն է ձեզ առաջարկել համագործակցել:

- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

- «Ելք»-ից դուրս այլ ուժերի հետ չե՞ք փորձել բանակցել:

- Առաջարկել են, բայց նախ ուշ է եղել, հետո՝ նշված ուժն իմ հոգուն հարազատ է, կուսակցական դառնալ չեմ ուզում, բայց գաղափարակից են, իրենց գաղափարներն ինձ համար ընդունելի են:

- Իսկ Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան…

- Ո՛չ, ո՛չ, ո՛չ, արդեն նրանց տեսել ենք: Նրանք բոլորը մերժելի են իրենց գործունեությամբ, վարքագծով: Ոչ մի դրական, լուսավոր բան չենք տեսել իրենցից ու ինձ թվում է, որ խաբվում ենք նրանց կողմից ամեն անգամ: Այդ զգացողությունն ունեմ, որ ժողովուրդը խաբվում է: Իմ պատկերացմամբ գուցե ես էլ խաբվեի, եթե նման ընտրություն կատարեի, խայծը կուլ տայի: Գուցե սխալվում եմ, բայց այդպես եմ զգում:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները 2016 թվականի դեկտեմբերի 12-ին հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են դաշինքով: Հետագայում հայտնի դարձավ, որ դաշինքը կոչվում է «Ելք», իսկ կարգախոսը՝ «ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»:

Տպել
4409 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է