Ս. Սարգսյանի դեմ քեն պահող «գավառապետը» եւ կարի արտադրամասի ղեկավարը՝ «Ծառուկյան դաշինքում

ԱԺ ընտրություններին ընդառաջ Գյումրիում ԲՀԿ-ականների ռեյտինգային ցուցակը համալրվում է հետաքրքիր անցյալ ունեցող թեկնածուներով:

Armtimes.com-ի հավաստի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի Շիրակի ռեյտինգային ցուցակ է մտնում նաեւ Մուշեղ Սաղաթելյանը: Նա ծնունդով Շիրակի մարզի Ձորակապ գյուղից է: Նույն տեղեկությունների համաձայն՝ հօգուտ ԲՀԿ-ի նա քվեներ է ապահովելու Մարալիկ քաղաքից եւ հարակից գյուղական համայնքներից: Մուշեղ Սաղաթեյանը շատերին հայտնի է «գավառապետ» Մուշեղ մականվամբ: Նա իր այս մականունը ձեռք է բերել այն տարիներին, երբ զբաղեցնում էր ՀՀ կալանավայրերի վարչության պետի պաշտոնը:

Սաղաթելյանը աչքի է ընկել նաեւ 2008 թվականի մարտի մեկին եւ դրան հաջորդող օրերին ցուցաբերած ակտիվ հակաիշխանական գործունեությամբ: Մուշեղ Սաղաթելյանը Մարտի 1-ի քրեական գործով, որպես քաղբանտարկյալ 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Ի դեպ, Մուշեղ Սաղաթելյանը 2009 թվականին եւս մեծամասնական ընտրակարգով ցանկանում էր ԱԺ պատգամավոր ընտրվել նախկին թիվ 36 ընտրատարածքից, որը ներառում էր Արթիկ եւ Մարալիկ քաղաքները, ինչպես նաեւ հարակից գյուղական համայնքները: Նա, սակայն, պարտվեց Արթիկի ներկա քաղաքապետ Մխիթար Վարագյանին:

Սաղաթելյանը  Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց, որ ցանկանում է ընտրություններին մասնակցել «Ծառուկյան դաշինքով», բայց միաժամանակ չպարզաբանեց, թե ինչու է ընտրել այդ քաղաքական ուժին:

«Ծառուկյան դաշինքով» պատգամավոր է ուզում դառնալ նաեւ Մարալիկի սնանկացած կարի ֆաբրիկայի նախկին սեփականատեր Հակոբ Աղաբեկյանը: Տեղեկությունների համաձայն՝ նա կարող է Մարալիկում բավականին ձայներ փախցնել ՀՀԿ-ից: Հետաքրքրականն այն է, որ Աղաբեկյանը եւս նեղացած է Սերժ Սարգսյանից: Բանն այն է, որ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն այցելել է Աղաբեկյանի կարի ֆաբրիկա եւ, որպես նախընտրական խոստում՝ օգնել է 250 մլն վարկ վերցնել, բիզնես ծաղկեցնելու համար: Աղաբեկյանին երկարաժամկետ վարկ են խոստացել, սակայն լավատեղյակները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը ընտրվելուց հետո խոստումը չի պահել, իսկ Աղաբեկյանը պարտքեր է կուտակել: Նա վերջերս ստիպված վաճառեց Մարալիկում գտնվող իր կարի արտադրամասը:

Այս պատմությունից  քաջատեղյակները նշում են, որ Աղաբեկյանը իրեն հասցված վնասը դեռ չի մոռացել: Ընտրություններին մասնակցելով՝ փորձում է խանգարել Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանին: Գեւորգյանը հարազատ կուսակցությանը բավականին շատ ձայների խոստում է տվել:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
7301 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է