ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նամակով կդիմի Facebook-ին

02/02/2017 schedule11:57

Ադրբեջանցի հաքերներն օրեր առաջ հայտարարել էին, որ կոտրել են Facebook սոցիալական ցանցի 3000 հայ օգտատիրոջ պրոֆիլ՝ համացանցում հրապարակելով դրանց գաղտնաբառերը: Հայ փորձագետները, սակայն հորդորել էին վերապահումով մոտենալ ադրբեջանցիների հրապարակած թվերին՝ տեղեկացնելով, որ կոտրված պրոֆիլների թիվը մոտ 750 է:

Տեղեկանալու՝ արդյոք ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տուժած օգտատերերից դիմումներ ստացե՞լ է, Armtimes.com-ի թղթակիցը զրուցեց գործակալության պետ Շուշան Դոյդոյանի հետ:

Վերջինս տեղեկացրեց, որ թեպետ դիմումներ չեն ստացել, սակայն այսօր պատրաստվում են անձնական նախաձեռնությամբ նամակ հղել Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը՝ հորդորելով ուժեղացնել անվտանգության համակարգերը: Գործակալությունը սրանով նպատակ է հետապնդում զգուշացելու Facebook-ին` անել ամեն բան` խուսափելու օգտատերերի անձնական տվյալների հնարավոր արտահոսքից:

«Այս պարագայում խոսքը քրեաիրավական հանցագործության մասին է, եւ մենք, որպես լիազոր մարմին, կարող ենք միջադեպի վրա պետական այլ մարմինների՝ ոստիկանության, ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրել: Մյուս կողմից՝ մենք մեր քաղաքացիներին հորդորում եւ զգոնության կոչ ենք անում՝ ապահով գաղտնաբառեր ընտրել: Օգտատերերը պետք է ընտրեն այնպիսի գաղտնաբառեր, որոնք միայն իրենց անուն-ազգանուններից բաղկացած չլինեն:

Մենք մեր հերթին այս գործում օգնում ենք քաղաքացիներին՝ իրազեկող ուղենիշերի միջոցով տեղեկացնելով՝ ինչպես է հնարավոր սեփական պրոֆիլն ավելի պաշտպանված դարձնել: Այդպիսի մի ուղենիշ ներկայացրել ենք նաեւ երեկ՝ Գուգլում եւ Յութուբում հնարավորինս պաշտպանված լինելու նկատառումներով»,- նշեց մեր զրուցակիցը:

Շուշան Դոյդոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Facebook սոցիալական ցանցի տիրապետում է խոշորամասշտաբ կիբերհանցագործություններ կատարած երկրների նկատմամբ պատժիչ մեխանիզմներ կիրառելու  գործիքների: Վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ Facebook-ի գործառույթներն ավելի շուտ անվտանգության նոր մեխանիզմներ մշակելն ու առաջարկելն է:

Տպել
3257 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին