Երևան
12 °C
Այս օրերին ընթանում էր ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանագետներն այցը պատմական են համարում: Ընդգծում են, որ վերջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իրան էր այցելել 7 տարի առաջ միաբերան կարծիք են հայտնում, որ այս այցի ընթացքում ռազմական համագործակցության ոլորտում կարեւոր պայմավորվածություններ կլինեն, որոնք հասկանալի պատճառներով գաղտնի կմնան:
Այցը մեծ ոգեւորություն եւ ակնկալիքներ է առաջացրել: Հատկապես, ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Պաշտպանության նախարարն այցելել է «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերությունը, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու եւ իրականացնելու մեջ: ԶԼՄ-ներում պտտվում է տեղեկատվություն, որ ՀՀ զինված ուժերն ապրիլյան պատերազմի ժամանակ խոցված իսրայելական անօդաչու սարքերի վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն են փոխանցել Իրանին:
Իրանագետներն էլ նշում են, որ Հայաստանն ու Իրանն իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ համատեղ պայքարի ծրագիր կարող են մշակել: Ի տարբերություն 7 տարի առաջ նույնանման այցի, այս անգամ երկու երկրների միջեւ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունն առաջնային պլանում է: Չենք կարող ասել այցը որքանով է պատմական, բայց այս շեշտադրումն իսկապես աննախադեպ է:
Հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ Վիգեն Սարգսյանը խիստ ուշագրավ հայտարարություն արեց: Պատասխանելով ՌԴ-ից 200 միլիոն վարկով գնված սպառազինության վերաբերյալ հարցին, Սարգսյանն ասաց, որ դրա մեծ մասն արդեն գտնվում է Հայաստանում, մատակարարված է զինված ուժերին, ապա հավելեց. «Մենք նաեւ շարունակելու ենք երկխոսությունը ռուսական կողմի հետ այդ ծրագրի շարունակության վերաբերյալ, որովհետեւ իրականում, այն ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից մեր ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության հիման վրա՝ չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ մեր զինված ուժերն ունեն:
Եւ, հետեւաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ`համալրելու մեր զինված ուժերն անհրաժեշտ սպառազինությամբ»:
ՊՆ նախարարն ասաց, որ գոյություն ունի նման սպառազինություններին ծանոթանալու նպատակով այցերի ժամանակացույց: «Դա մեր ծրագրի մեջ մտնում է, եւ ըստ ժամանակացույցի մենք անպայման այդպիսի այցեր կկազմակերպենք»:
Դժվար է ասել Իրանի այցն այս ժամանակացույցի մա՞ս էր, թե՞ ոչ: Ռազմական փորձագետները կպատասխանեն հարցին, թե որոնք են այն երկրները, որ կարող են ՀՀ-ին մատակարարել գերժամանակակից սպառազինությունների այն տեսականին, որ հնարավոր չէ լրացնել ՌԴ-ի հետ փոխգործակցության շրջանակներում: Բայց ՀՀ ՊՆ նախարարի նման հայտարարությունը եւ Իրան կատարած նրա այցի նման շեշտադրումներն առնվազն տարօրինակ են հնչում:
Գուցե մենք ինչ-որ բան բաց ենք թողել, բայց չենք կարողանում հիշել, թե երբվանից է Հայաստանը սկսել գերժամանակակից սպառազինություն փնտրել ռուսական շուկայից դուրս, այլ երկրներում: Մինչ այժմ միջազգային փորձագիտական տեսակետը սույն հարցի շուրջ եղել է հետեւյալը. մի կողմից ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելը ՌԴ-ի մենաշնորհն է, մյուս կողմից՝ Հայաստանի հնարավորությունները թույլ էլ չեն տա այլ աղբյուրներից օգտվել:
Վիգեն Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիեւը նույնպես խոսել էր սպառազինությունների իրենց բազան համալրելու մասին: Բայց նա, ի տարբերություն ՀՀ ՊՆ նախարարի, թիրախավորել էր ռուսական շուկան: «Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների վերաբերյալ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակակից պաշտպանական սպառազինություններով, նոր զենքերի ստեղծմամբ: Դա վերաբերում է ե՛ւ ուղղաթիռային տեխնիկային, ե՛ւ պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է»,- Դավոսում «Ռիա Նովոստի»-ին ասել էր նա:
Իսկ անցյալ դեկտեմբերի կեսերին Ադրբեջանում էր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որի այցի օրերին «Կոմերսանտ»-ը գրեց, թե ի թիվս այլոց, քննարկվելու է նաեւ զենքի վաճառքի մասին նոր համաձայնագրերի հարցը:
ՀՀ իշխանությունները հրապարակայնորեն իրենց դժգոհությունը հայտնել են ռազմավարական գործընկերոջ կողմից հակառակորդին զենք վաճառելու վերաբերյալ: Պատասխանը եղել է մեկը` դա հակամարտության գոտում հավասարակշռությունը պահելու նպատակով է արվում: Սույն պատասխանը, իհարկե, Հայաստանին չի գոհացնում:
Այս համատեքստում, Վիգեն Սարգսյանի վերջին գործողությունները կարող են երկու կերպ մեկնաբանվել. կա՛մ դրանք ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համաձայնագրերը խափանելու նպատակով են, շանտաժի նման մի բան, կա՛մ ամեն ինչ ՌԴ-ի հետ համաձայնեցված է, ինչպես օրինակ՝ Իրանի հետ համագործակցության խորացումը, որի նպատակը կարող է լինել ադրբեջանաիսրայելական համագործակցությանը հակակշռելը:
Հ.Գ. Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դեկտեմբերյան այցի ժամանակ խոսք անգամ չգնաց ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին: Նախագահների համատեղ հայտարարությունն առնչվում էր բազմաթիվ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, բացի ռազմականից: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյին Դեհղանին, որը դեռեւս 2015թ.-ին էր խոստացել այցելել Հայաստանի, Ռոհանիի պատվիրակության կազմում առհասարակ ընդգրկված չէր: Եւ, այնուամենայնիվ, եթե Վիգեն Սարգսյանի այցն իսկապես պատմական է եւ լուրջ հետեւանքներ է ունենալու, ապա դրա ուղղությունները պետք է որոշված լինեն Սարգսյան-Ռոհանի հանդիպման ժամանակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT