Լուկաշենկոն շանտաժ է անում՝ փորձելով լուծել իր պարտքի հարցը. Սաֆարյան

03/02/2017 schedule23:39

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այսօրվա ասուլիսում արված հայտարարությունները շանտաժ են, որի նպատակը Ռուսաստանին իր քմահաճույքները պարտադրելն է: Մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

- Պարոն Սաֆարյան, Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ Բելառուսը կարող է առանց ռուսական նավթի էլ ապրել, եւ մտադիր չէ հանուն նավթի զոհաբերել իր ազատությունն ու անկախությունը: Լուկաշենկոն խոսել է նաեւ ԵՏՄ-ում անհավասար սակագների ու պայմանների մասին, ինչպես նաեւ հայտարարել, թե Բելառուսը նպատակահարմար չի համարում իր տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ստեղծումը: Ի՞նչ նպատակի են ուղղված այս հայտարարությունները: Դրանց իրագործումն ի՞նչ ազդեցեություն կունենա ԵՏՄ անդամ Հայաստանի վրա:

- Սա շանտաժ է: Առաջին անգամը չէ: Բելառուսը եւ Մաքսային միության ստեղծման ժամանակահատվածում եւ ԵՏՄ-ի հիմնադրման ժամանակ փորձեց օգտագործել Ռուսաստանի համար այդ աշխարհաքաղաքական պրոյեկտի կարեւորությունը եւ այդ ընթացքում շանտաժի ենթարկելով փորձեց առավելագույնը ստանալ: Տեսնելով, որ ի տարբերություն նախորդ անգամների այս անգամ Ռուսաստանը չի շտապում հայտարարել իր կապրիզների բավարարման մասին՝ Բելառուսի բռնապետը որոշել է Եվրոպայով շանտաժ անել, իրենց պետականության համար վտանգների մասին խոսել եւ այլն: Իրականում նա  լավ գիտի, որ ԵՏՄ-ից իր դուրս գալը հարված է Ռուսաստանին, իրականում լավ գիտի, որ Ռուսաստանի համար շատ ճակատագրական կլինի, եթե իր վրայից չհանի պատժամիջոցները, կամ խնդիրները չլուծվեն, հետեւաբար փորձում է  մաքսիմալ օգուտ քաղել: Հավանաբար շանտաժի տարրեր ստեղծելով փորձում է լուծել մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքի հարցը՝ լավ իմանալով, որ Արեւմուտքում միգուցե որոշ պետություններ գնեն դա: Ռուսաստանն էլ, իմանալով, որ դա կգնեն, կգնա դիկտատորի քմահաճույքների բավարարմանը:

- Իսկ Լուկաշենկոյի սպառնալիքները չե՞ն իրագործվի:

- Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահը չէ, Լուկաշենկոն բռնապետ է, որը բացահայտ մեղադրվում է ժողովրդավարությունը ոչնչացնելու մեջ, սպանությունների մեջ: Անգամ Ռուսաստանը դա օգտագործեց, երբ պետք էր Մաքսային միություն մտցնելու որոշումը կորզել: Լուկաշենկոն լավ գիտի, որ իրեն Արեւմուտքում էլ գրկաբաց չեն ընդունելու: Կարող է միառժամանակ գրկաբաց ընդունեն, բայց նա այն ղեկավարը չէ, որին պահեն: Նա ստացել է Արեւելյան Եվրոպայի վերջին բռնապետ անվանումը եւ սա պատահականություն չէ, հետեւաբար որքան էլ թպրտա, մեծ խաղի դաշտ չունի: Չգիտեմ ինչքան կշարունակվի այս թատերական ներկայացումը Բելառուսի ղեկավարի կողմից, բայց նա շանս չունի:

- Պարոն Սաֆարյան, հատկապես ռուսական ռազմաբազան Բելառուսի տարածք չթողնելու մասին հայտարարությունը Հայաստանում որոշ շրջանակներ նախանձով են ցիտում: Կա՞ այստեղ նախանձելու առիթ:

- Մտածում եք, որ եթե Լուկաշենկոն դա ասել է, ուրեմն չի՞ թողելու: Լուկաշենկոն առաջինն է ստեղծել միացյալ պետություն Ռուսաստանի հետ, որն իհարկե փաստացի չի գործում, բայց կա: Բելառուսն առաջիններից էր, որտեղ ստեղծվեց միացյալ հակաօդային պաշտպանության համակարգ... Այսինքն Լուկաշենկոյի համար Ռուսաստանից բաժանվելը ցավագին է լինելու, այնպես որ թող որեւէ մեկը երանի չտա:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը կարող է առանց ռուսական նավթի էլ ապրել, եւ մտադիր չէ հանուն նավթի զոհաբերել իր ազատությունն ու անկախությունը: Լուկաշենկոն նաեւ նշել է, թե Եվրասիական տնտեսական միությունում անհավասար սակագների ու պայմանների պատճառով Բելառուսը 15 միլիարդ դոլարի վնաս է կրել:

Տպել
4002 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել