Ալավերդյանը պնդում է՝ Աղասյանը հոգեբանորեն ազդել է ծանրորդների վրա Ռիո 2016-ի ժամանակ

07/02/2017 schedule16:10

Հայկական ծանրամարտի վերջին օրերի գլխավոր իրադարձությունը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի եւ ծանրորդ Աղասի Աղասյանի հակամարտությունն է: Նրանց միջեւ եղած լարվածությունը հերթական անգամ ի հայտ եկավ վերջերս ավարտված 2017 թ. Հայաստանի առաջնության ընթացքում: Աղասյանը, որը մրցում էր ոչ թե իր սովորական 85, այլ 94 կգ քաշային կարգում, դարձավ արծաթե մեդալակիր: Իր ելույթներն ավարտելուց հետո մարզակոշիկները թողեց հարթակին, մրցանակաբաշխությանը չներկայացավ, իսկ վերջում նրա ու Ալավերդյանի միջեւ տհաճ խոսակցություն տեղի ունեցավ: Հետագայում մարզիկը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, իսկ հարցազրույցներում նշեց, որ Փաշիկ Ալավերդյան անունով մարդու չի ճանաչում: Այսօր՝ փետրվարի 7-ին, Ալավերդյանը խոսեց մարզիկի պահվածքի եւ դրա պատճառների մասին:

«ՀՀ առաջնության ժամանակ մարզիկներին 1 ժամ է տրվում կշռվելու համար: Մարզիկը կարող է նույնիսկ 10-20 անգամ ներս մտնել, նորից փորձել, բայց բոլորի կշռվելուց հետո: Աղասյանի ժամանակը լրացավ, եւ նա ուներ 450 գրամ ավելի քաշ: Փորձեց համոզել, որ մասնակցի 85 կգ քաշային կարգում: Ես հրաժարվեցի, ինչից նա նեղացավ: Դրանից հետո միջազգային կանոնակարգի խախտում կատարեցի եւ իր մարզչին խնդրեցի, որ տնից հետ կանչի, 94 կգ քաշայինների հետ կշռվի ու մասնակցի: Մյուս օրը հարցազրույց է տալիս, թե Փաշիկ Ալավերդյանին չեմ ճանաչում կամ նա իմ կոշիկների արժեքը չունի: Ես էլ երեխա ժամանակ տրեխներ եմ հագել, նա էլ դրանց արժեքը չունի: Ինչպիսի հիմարություն, ո՞նց կարող է նա վիրավորել մարդուն, որն իրեն 10-12 տարի ձեռքը բռնած ման է տվել»,- ասաց Ալավերդյանը:

ՀՀ 2017 թ. առաջնություն (տեսանյութը Armfootball-ի)

Ալավերդյանի եւ Աղասյանի հարաբերությունները լարվել են 2016 թվականին, երբ մարզչական խորհուրդը որոշել է Օլիմպիական խաղեր տանել Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդուն՝ 2009 թ աշխարհի արծաթե եւ Եվրոպայի ոսկե մեդալակիր Առաքել Միրզոյանին: Աղասյանը համարում էր, որ Օլիմպիական խաղեր պետք է գնա կամ ինքը, քանի որ Միրզոյանից ավելի բարձր քաշեր է բարձրացնում, կամ էլ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, որը հավաքականին ամենաշատ վարկանիշային միավորներն էր բերել: Ալավերդյանն իր հերթին մի քանի անգամ նշել է, որ տարել է այն մարզիկին, որն աստիճանաբար բարձրացրած կիլոգրամների առումով աճ էր գրանցում: Այսօր մարզիչը կրկին անդրադարձավ թեմային նշելով, որ որոշումից հետո Աղասյանը փորձել է խանգարել Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու գործընթացը եւ հոգեբանական ճնշում գործադրել մարզիկների վրա:

«Բացի նրանից, որ վտանգավոր է մասնակցելու համար, կարող է նաեւ կողքինին խանգարել: Օլիմպիական խաղերից առաջ հավաքականը հավաքի էր Աբովյանում: Ես եկել էի Երեւան, որովհետեւ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անց էր կացվում պատանիների առաջնությունը, հավաքականի 2-րդ մարզիչը, որն Աբովյանում էր, խնդրել է հավաքականի տղաներին, որ մի գնացեք, բայց նրանք հուլիսի շոգին, ամբողջ թիմով իջել էին Աբովյանից, խանգարում էին իմ աշխատանքը եւ պատանիների մրցումները:

Ես նրանց ասացի, որ ամեն մեկը 5-ական կգ կորցրեց այդ արարքով: Արդյունքում Ռուբեն Ալեքսանյանը 254 կգ հրումը չկատարեց, մարզումների ժամանակ 260, 270 է հրում: Չկարողացավ, որովհետեւ ֆունկցիոնալ հնարավորություններն իջել էին. 150 կգ քաշով մարդն ամռանն ամբողջ օրը քարշ գա Երեւանում... դա վնաս բերեց ինձ, վնասեց մեր թիմին, մեդալներին... Օլիմպիական խաղերում էինք, նա հեռուստատեսությամբ խոսում, նկարում եւ ուղարկում մեզ: Ի փառս մեր հավաքականի՝ ոչ մեկի վրա չազդեց: Ով, ինչ հնարավոր էր, արեց՝ չնայած ասեմ, որ ավելի շատ Անդրանիկ Կարապետյանի վրա ազդեց. վնասվածքով վերադարձավ: Ինքը կայքերն ուղարկում էր, թե մրցակիցներից սա այսքան է բարձրացնում, նա այնքան է բարձրացնում, չի կարելի»,- պատմեց նա:

Ալավերդյանը նշեց, որ Աղասյանին ասել էր, որ եթե նա ժամանակին կարողանար բարձրացնել ցուցանիշները եւ 160 կգ (պոկում)/200 կգ (հրում) կամ 165 կգ (պոկում)/205 կգ (հրում) արդյունք ունենալ, ապա ինքը կգնար Օլիմպիական խաղեր:

Հայաստանի 2017 թ. առաջնությունում Աղասյանը երկամարտի 344 կգ արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը: Ոսկե մեդալը նվաճեց Կարուշ Ղուկասյանը (350 կգ), իսկ 3-րդը դարձավ Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայրը՝ Արսեն Մարտիրոսյանը (335 կգ):

Տպել
2039 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին