Երևան
12 °C
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով երկրորդ դատական նիստը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը սպանվել է 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի հետեւանքով:
Այս նիստին եւս դատարանի դահլիճը բազմամարդ էր. հավաքվել էին հիմնականում գործով հինգ ամբաստանյալների հարազատներն ու բարեկամները: Քանի որ հոսքը դատարան չէր դադարում, կարգադրիչները ստիպված եղան փակել դատարանի դահլիճի դռները, ինչի արդյունքում շատերը դրսում մնացին:
Նիստը սկսվեց ամբաստանյալների պաշտպանների կողմից նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելով: Մասնավորապես ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի խոսքով՝ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ. «ՀՀ ՔՕ-ի 291-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը վարույթ ընդունելուց ոչ միայն երեք օր անց, այլ նաեւ դրանից հետո իմ պաշտպանյալը չի ծանուցվել»,-նշեց նա: Մյուս պաշտպաններն էլ նշեցին, որ դատական նիստին ներկայանալու մասին ծանուցումները ստացել են դատական նիստից երկու օր անց՝ նկատելով, որ դա ոչ թե պատահականություն է, այլ՝ դիտավորություն: Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն էլ հավելեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին որոշումը նույն դատավորն է կայացրել. «Դուք այդ որոշումը կայացրել եք 23 վայրկյանում», -ասաց նա:
Տուժող կողմը չմիացավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը։ Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց, թե ցանկանում է, որ գործը շարունակի քննել Աննա Դանիբեկյանը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ դատական նիստերի օրերի մասին կարելի է տեղեկանալ տարբեր միջոցներից եւ ոչ միայն ծանուցումների միջոցով։ Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանն առարկեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը՝ ասելով, որ պաշտպանների նշած «պատճառները» տեխնիկական բնույթ ունեն։ Շուրջ մեկ ու կես ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:
Որոշման հրապարակումից հետո ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանը նրա աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները Յուրի Հակոբյանը, Արարատ Նիկողոսյանը եւ Արթուր Զաքարյանը ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները, ինչից հայտնի դարձավ, որ գործով հինգ ամբաստանյալներից երեքը՝ Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու Յուրի Հակոբյանը նախկինում դատապարտված են եղել: Հիշեցնենք, որ Խաչիկ Կոսյանն աշխատել է ԴԱՀԿ-ում, նա տարիներ առաջ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ երկու աղջկա կյանք խլած վրաերթը կատարելու համար:
Այս գործով մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Վարդգես Սարգսյանն ու Ռաֆայել Երիցյանը: Պաշտպանական կողմը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանին, որը նախաքննության ընթացքում հիշյալ գործի նկատմամբ դատավարական հսկողություն էր կատարել: Մասնավորապես Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բարձրաձայնեց նախաքննության ընթացքում թույլ տրված ապօրինությունների եւ դատավարական խախտումների մասին, ինչի վրա ըստ նրա՝ վերահսկող դատախազ Սարգսյանն աչք է փակել:
Նրա խոսքով՝ դատախազն անտեսել է նաեւ իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված խնդիրները: Մասնավորապես ըստ նրա՝ Չիչոյանի մոտ հոգեբանական ու հոգեբուժական խնդիրներ են ախտորոշվել, սակայն այդ ուղղությամբ՝ դրանք հերքելու կամ հաստատելու համար քննություն չի իրականացվել: Նա նաեւ ապօրինի համարեց քրեական գործի հարուցումը՝ ինքնությունները չպարզված չորս անձանց կողմից Եղիշե Խաչատրյանին սպանելու փաստի առթիվ: Այնուհետեւ «չորս անձինք» դարձել են «մի խումբ անձինք», եւ նախաքննական մարմինը «լծվել է» մեղադրյալների քանակը ապահովելու «անշնորհակալ գործին»՝ այդ «քանակը» հասցնելով վեցի:
Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ իր հերթին բարձրաձայնեց իր պաշտպանյալի անմեղության եւ դեպքի օրը նրա այլուրեքության հաստատման մասին: Ըստ նրա՝ նախաքննական մարմինը միայն դեպքից 35 օր անց է ստուգել Հակոբյանի այլուրեքությունն ապացուցող հանգամանքները, մինչդեռ նմանատիպ քննչական գործողությունները պետք է հապճեպ կատարվեին: Գործով պաշտպանները կարծիք հայտնեցին, որ մեղադրող դատախազն ի զորու չէ լինել անշահախնդիր, քանի որ գործի քննության հենց սկզբից կանխակալ վերաբերմունք է դրսեւորել:
Մեղադրող դատախազը, սակայն առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ նախաքննության ընթացքում փաստերի՝ մասնավորապես տեսանյութերի միջոցով հերքվել է Հակոբյանի այլուրեքությունը:
Լսելով պաշտպանների պնդումները՝ սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը, վրդովված արձագանքեց. «Եղիշեն ինքն իրեն ընկավ՝ մեռա՞վ, կեցցե՛ք»: Նա ասաց, որ վստահում է մեղադրող դատախազին՝ հավելելով, որ նախաքննությունը դեռեւս իրեն գոհացնում է:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ դատախազի դեմ ներկայացված բացարկի վերաբերյալ միջնորդությունը քննելու: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 3-ին:
Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց, ըստ մեղադրանքի, Խաչիկ Կոսյանն ու իր ընկերները վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT