Մեկնարկեց Նուբարաշենի դաժան սպանության գործով նիստը. դատարանում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈ

18/01/2017 schedule21:58

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ասեղ գցելու տեղ չկար. մեկնարկում էր հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով անդրանիկ նիստը:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել ԴԱՀԿ նախկին աշխատակից Խաչիկ Կոսյանին, նրա աներորդուն՝ Արտաշես Չիչոյանին, ընկերներին՝ Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին: Նրանք բոլորն էլ գտնվում են կալանքի տակ:

Դատարանում էին հավաքվել ամբաստանյալների հարազատներն ու ընկերները, Էրեբունի համայնքի բազմաթիվ երիտասարդներ: Թեեւ այս գործի համար ընտրվել էր դատարանի մեծ դահլիճներից մեկը, սակայն այն չէր բավականացնում. հավաքվածների մեծ մասը մնաց ոտքի վրա: Բացի այդ, դատարանը նախապես կազմակերպչական հարցերը չէր լուծել. նիստը սկսվելու պահին նոր սեղան ու աթոռ էին բերում, լրագրողներին առաջին շարքից ետ ու առաջ անում:

Դատարանի նախագահ Արթուր Օհանյանին զայրացրեց այն հանգամանքը, որ հավաքվածներից շատերը ոտքի վրա են՝ ավելին քիչ-քիչ նիստերի դահլիճից առաջ են գալիս: Նա սպառնաց ոտքի վրա կանգնածներին դուրս հրավիրել, քանի որ դահլիճում նեղվածք է: Իսկ երբ տեսավ դահլիճ մտնող մեղադրող դատախազին, հետաքրքրվեց. «Իսկ դո՞ւք ով եք»: 

Ավելի ուշ արդեն դատարան բերվեցին 5 ամբաստանյալը, ովքեր ողջունելով դահլիճում ներկա գտնվողներին՝ զբաղեցրին իրենց «տեղը»: Այսպիսով, դատական նիստը սկսվեց, սակայն այն տեւեց ընդամենը մի քանի րոպե: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարան չեն ներկայացել Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, տուժող Էմմա Աբրահամյանը (Եղիշե Խաչատրյանի մայրը), դատակոչված վկաները:

Դատարանը նրանց բացակայության պայմաններում նիստը շարունակել չէր կարող, ուստի, որոշում կայացրեց հետաձգել այն. մինչ այդ, սակայն տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը, դիմելով դատարանին, խնդրեց հաշվի առնել իր աշխատանքային գրաֆիկը եւ նիստերի օրերը հարմարեցնել իր հետ: «Ես ուզում եմ պարտադիր բոլոր նիստերին ներկա լինել»,- ասաց լեզվաբանը: Նիստի ավարտից հետո ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանի եւ Արտաշես Չիչոյանի հարազատները փորձեցին ողջագուրվել նրանց հետ, սակայն ուղեկցող ոստիկաններն ամբաստանյալներին ուժով հեռացրին դահլիճից:

Ի դեպ, այս գործով մեղադրյալ Արթուր Զաքարյանը, որը Խաչիկ Կոսյանի ընկերն է, դեպքից հետո հինգ ամիս ազատության մեջ է գտնվել, մասնակցել է բոլոր քննչական գործողություններին, հետո կալանավորվել: Այս մասին այսօր մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արշակ Թովմասյանը: Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն հոդվածներով, ինչ գործով մյուս կալանավորներին. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ), եւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Առաջադրված մեղադրանքում Զաքարյանը իրեն մեղավոր չի ճանաչում: «Երկու մեղադրանքներն էլ անհիմն են, մենք պայքարելու ենք արդարացնելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Կան գործեր, որ մեղադրյալները կատարել են հանցանք, չեն ընդունում, ուր մնաց չկատարած մեղքը ընդունեն: Ապացույցներից եւ ոչ մեկով չի հիմնավորվել իմ պաշտպանյալի մասնակցությունը այս գործին: Ինքն ընդամենը Խաչիկ Կոսյանի հետ դեպքի օրը գտնվել է ավտովերանորոգման կետում: Ըստ իս՝ ինքը, հանդիսանալով Էրեբունու թաղամասի բնակիչ, կալանավորվել է, որպեսզի գլխաքանակ ապահովի նախաքննական մարմնի համար: Նրա դեմ անհիմն ցուցմունքներ է տվել տուժողի մայրը: 5 ամիս մնալով ազատության մեջ, հարցաքննվել է, մասնակցել է բազմաթիվ դատավարական գործողությունների, առաջին իսկ կանչով ներկայացել է, ուղղակի աբսուրդային է, որ հինգ ամիս հետո անհիմն մեղադրանք են ներկայացնում ու կալանավորում»,- մանրամասնեց պաշտպանը:

Վերջինս նշեց, որ Զաքարյանը առերես հարցաքննվել է Եղիշե Խաչատրյանի մոր հետ, որը կատարվել է բազմաթիվ բացթողումներով, ինչի վերաբերյալ նա համապատասխան միջնորդություններ է ներկայացրել:

Մեր զրույցում պաշտպանն ասաց նաեւ, որ դատաքննությունը սկսվելուն պես իր պաշտպանյալ Արթուր Զաքարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնելու դատարանին:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց, ըստ մեղադրանքի, Խաչիկ Կոսյանն ու իր ընկերները վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19780 դիտում

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալլաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ

Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով

Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել